Կոնվերս Բանկ՝ հաջողության պատմություններ կերտող բանկ
Հասարակություն
17:57 16/11/2018
Հայաստան

Կոնվերս Բանկ՝ հաջողության պատմություններ կերտող բանկ

Կարիերայի և ձեռնարկատիրության ամենամյա տոնավաճառի ընթացքում Կոնվերս Բանկը ներկայացվել է որպես հաջողության պատմություններ կերտող Բանկ: Մասնակիցներին և հյուրերին է ներկայացվել Բանկի Նոր Նորք մասնաճյուղի աշխատակից Աննա Ֆերոյանի փորձը:

Բանկի փոխանցմամբ՝ Աննա Ֆերոյանը նշել է. «Դեռ ուսման տարիներից ցանկություն ունեի աշխատել Կոնվերս Բանկում, բայց, անկեղծ ասած, չէի հավատում, որ այսպես, ուղղակի մի հայտ լրացնելով  նախորդ Կարիերայի տոնավաճառի ժամանակ, կկարողանամ իրականացնել ցանկությունս:  Կարիերայի տոնավաճառից կարճ ժամանակ անց ինձ բանկ հրավիրեցին, իսկ վերապատրաստումից հետո՝ փետրվարից աշխատանքի անցա Կոնվերս Բանկում»։

Բանկից նաև հայտնում են, որ այս տոնավաճառին Կոնվերս Բանկը ներկայացնում է  թափուր աշխատատեղեր թե սպասարկման ոլորտում, թե ՏՏ և մարքեթինգի ստորաբաժանումներում. «Բանկը  բազմիցս հայտարարել է իր աշխատանքներում երիտասարդների ներգրավման պատրաստակամության մասին: Այսօր մեր թիմակիցների գրեթե կեսը մինչև 30 տարեկան երիտասարդներ են, որոնցից յուրաքանչյուրը իր հետ Բանկ է բերել նոր գաղափարներ ու ծրագրեր: Բանկն իր հերթին ստեղծում է միջավայր, որտեղ երիտասարդները  կարողանում են իրացնել իրենց ներուժը և զարգացման հնարավորություններ է ընձեռում նրանց»։

Այս անգամ Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառը կազմակերպվել է CareerLab-ի կողմից՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: Դրան մասնակցում են ՀՀ տնտեսության տարբեր ոլորտների ավելի քան 50 ձեռնարկություն:

Placeholder
Կոնվերս Բանկ՝ հաջողության պատմություններ կերտող բանկ