«Հրապարակ». Ռաֆիկ Գրիգորյանն անակնկալի է եկել՝ իր անունը ցուցակում տեսնելով
Օրվա մամուլ
09:29 16/11/2018
Հայաստան

«Հրապարակ». Ռաֆիկ Գրիգորյանն անակնկալի է եկել՝ իր անունը ցուցակում տեսնելով

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ի ցուցակը կազմելիս թեկնածուների այնպիսի կրիզիս է եղել ու շտապողականություն, որ ոչ անցողիկ համարներում ընդգրկել են մարդկանց, որոնց կարծիքն անգամ չեն հարցրել։

Մենք տեղեկացանք, որ Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն անակնկալի է եկել՝ իր անունը ցուցակում տեսնելով․ նրան գրել են 27-րդ հորիզոնականում։ Բանն այն է, որ Ռաֆիկ Գրիգորյանը մերժել է ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու կուսակցության առաջարկը, ինչը նա մեզ հետ զրույցում հաստատեց՝ պատճառաբանելով, որ ասպարեզն ուզում է զիջել երիտասարդներին։

Փոխարենը ցուցակում ընդգրկվել են և ռեյտինգայինով կառաջադրվեն մյուս նախկին մարզպետները, օրինակ՝ Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Իսկ Լոռվա նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանը ցուցակում 11-րդն է»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում 

Placeholder
«Հրապարակ». Ռաֆիկ Գրիգորյանն անակնկալի է եկել՝ իր անունը ցուցակում տեսնելով