Ջոն Լենոնի սպանողը զղջում է
Բրիտանացի ռոք-երաժիշտ, երգիչ, երգահան Ջոն Լենոնին սպանած 63-ամյա Մարկ Դևիդ Չեպմենը հայտարարել է, որ զղջում է կատարած հանցագործության համար, որի համար նա ցմահ ազատազրկման է դատապարտված։
Ամերիկացու խոսքով, նախքան սպանություն կատարելը, նա տատանվել է, քանի որ Լենոնը իրեն շատ էր դուրս գալիս։ Վեստի.ռու կայքը՝ հղում անելով Daily Mail-ին, գրում է, որ Չեմպենը զղջման խոսքերն ասել է օգոստոսին պայմանական վաղաժամ ազատման հարցով հանձնաժողովի նիստի ժամանակ։ Մարդասպանի խոսքի սղագրությունը միայն հիմա է ներկայացել։
«Այդ օրը Լենոնը ստորագրեց իմ ձայնասկավառակի վրա և ինձ հետ շատ սիրալի էր։ Ես մտածեցի. «Գործն արված է, ստորագրությունը վերցված է, ուղղակի գնալ տուն։ Բայց ես չկարողացա գնալ տուն»»,- պատմել է Չեպմենը։
Հանցագործը հայտարարել է, որ չի ցանկացել ստիպել երաժշտին տառապել, բայց ընտրել է հատուկ փամփուշտներ, որոնց տրամագիծը մեծանում է փափուկ հյուսվածքների մեջ հայտնվելուց հետո, որպեսզի կասկած չառաջանա արդյունքի հետ կպաված։ Նա խոստովանել է, որ անմիջապես չի հասկացել, ինչ է տեղի ունեցել, բայց հետո գիտակցել է, որ իր արարքն անիմաստ էր։
«Ես որևէ թշնամություն չէի զգում Լենոնի նկատմամբ։ Ես ուղղակի ցանկանում էի հայտնի դառնալ։ Ես նույնիսկ աղոթում էին նախքան սպանելու որոշում կայացնելը։ Դա սխալ էր»,- նշել է Չեպմենը։
Մարդասպանին հերթական անգամ մերժել էին պայմանական վաղաժամ ազատ արձակել։
1980 թվականի դեկտեմբերի 8-ին Չեմպենը կրակել է Ջոն Լենոնին հենց երաժշտի տան մոտ՝ Մանհեթենում։ 1981 թվականին նա դատապարտվել է 20 տարվանից մինչ ցմահ ազատազրկման։ 2000 թվականից նա արդեն 10 անգամ դիմել է պայմանական վաղաժամ ազատման համար և ամեն անգամ մերժում է ստացել։ Հաջորդ անգամ նա կարող է դիմել իշխանություններին նույն խնդրանքով 2020 թվականին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան