Քաղաքական 13:52 16/11/2018 Հայաստան

Սա անկախ Հայաստանի ամենախայտառակ քվեարկությունն էր. Շարմազանով

Ի թիվս այլ նախագծերի՝ այսօր ԱԺ-ում չընդունվեց նաև ՀՀԿ-ական պատգամավորներ Միհրան Հակոբյանի, Գալուստ Սահակյանի և Կարինե Աճեմյանի հեղինակած «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նշենք, որ հարցը վերաքվեարկման էր դրվել, քանի որ առաջին քվեարկության ժամանակ «Ծառուկյան» խմբակցությունը, դեմ քվեարկելուց հետո հայտարարել էր, որ թյուրիմացություն է տեղի ունեցել:

Առաջին քվեարկությունից հետո ԱԺ փոխխոսնակ Շարմազանովը նշեց, որ այս նախագիծը շատ կարևոր էր. «Ես նաև զուգահեռ այլ նախաձեռնություն էի ներկայացրել, և անհասկանալի էր կառավարության բացասական վերաբերմունքը  թե´ այս, թե´ իմ նախաձեռնությունների նկատմամբ: Սրա նպատակն այն էր, որ կրոնական կազմակերպությունները, մասնավորապես, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տարածքը զերծ պահեինք բռնի բողոքներից»:

Նախագծով առաջարկվում է Հայ առաքելական եկեղեցուն սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող տարածքներում սահմանափակել հավաքների անցկացումը, եթե եկեղեցու համաձայնությունը չկա:

Խորհրդարանը չընդունեց նաև նույն հեղինակների «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը:

ԱԺ դահլիճում բուռն քննարկում ծավալվեց: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ սա վերկուսակցական նախագիծ է, որն ապահովելու է կաթողիկոսի պետական պաշտպանությունը.  «Մենք պատշաճ ուշադրություն չենք դարձնում Հայ առաքելական եկեղեցուն, և աղանդավորական շարժումներն այս ամիսների ընթացքում  գլուխ են բարձրացրել: Սա մտահոգիչ է, ցավում եմ, որ այս կարևոր նախաձեռնությունը տապալվեց»:

ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանն իր հերթին պահանջեց վերականգնել քվեարկության պատկերը ՝ տեսնելու համար, թե որ խմբակցությունը դեմ քվեարկեց. «Ուզում ենք հստակ իմանալ՝ ովքեր են մեր արժեհամակարգին դեմ գործողություններ կատարում»:

Վարման կարգով ձայն խնդրեց Ելք խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը՝ նշելով, որ երեկ կառավարության ներկայացուցիչը հավաստիացրեց՝ եթե կաթողիկոսի անվտանգությունը պաշտպանության կարիք ունենա, կառավարությունը հատուկ միջոցներ կձեռնարկի. «Հատուկ օրենքով արձանագրելու կարիք չկա»:

Էդուարդ Շարմազանովը հակադարձեց, որ Վեհափառ Հայրապետին պետք է Սահմանադրության պահանջով պետական պաշտպանության բացառիկության հատուկ իրավունքներ տալ:

ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Հակոբյանն էլ նկատեց, որ  հաշվի առնելով Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերակատարությունը ՝ սա այն հարցը չէ, որ պետք է թողնել հայեցողությանը.
«Հայեցողությամբ վարչապետը կարող է լուծել «Կյանքի խոսքի» առաջնորդի անվտանգության հարցը կամ չլուծել կամ «Եհովայի վկաների», «Ռեմաների» հարցը, բայց Հայ առաքելական եկեղեցին հայեցողությանը թողնելը, կարծում եմ, ճիշտ չէ»:

ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանն էլ նշեց, որ այս օրինագիծը լավ կյանքից չէ, որ առաջացել է. «Փաստերը վկայում են այն մասին, որ ոչ միայն Վեհափառը, այլ եկեղեցին կարիք ունի պաշտպանության։ Կոչ եմ անում վեր կանգնել  ամենի ինչից և կողմ քվեարկել օրինագծին»:

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն էլ ասաց, որ իրենք ձեռնպահ կքվեարկեն. «Հայ առաքելական եկեղեցու դավանանքը հայության համար ապրելակերպ է: Բարձր ենք գնահատում Վեհափառի անվտանգության հարցը և կարծում ենք, որ օրենքով չէ, որ պետք է ապահովել»:

Էդուարդ Շարմազանովը կրկին ձայն խնդրեց՝ ընդգծելով, որ սա ավելին է, քան սովորական քվեարկությունը. «Մենք այս քվեարկությամբ որոշելու ենք՝ ուր ենք գնում, ծառայում ենք Աստծո՞ւն, թե սատանային, ծառայում ենք եկեղեցո՞ւն, թե աղանդավորությանը, խնդրում եմ յուրաքանչյուրիս մի կողմ դնել մեր տարաձայնությունները: Վեհափառ Հայրապետը և եկեղեցին այսօր կարիք ունեն անվտանգության հատուկ միջոցների»:

«Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հակադարձեց նրան. «Վեհափառի անվտանգությունը պետք է պահպանի ժողովուրդը, ես դեմ եմ նման մոտեցմանը: Եթե Վեհափառն այսօր չի կարողանում ժողովրդի մեջ շրջի, դա իր խնդիրն է»:

Նույն խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն էլ նկատեց. «Ամենայն հայոց կաթողիկոսին պետք է պաշտպանենք ամենայն հայոց ժողովրդի՞ց։ Մնում էր կաթողիկոսին հայ ժողովրդից պաշտպանեինք»:

ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանն էլ հայտնեց, որ իրեն վրդովեցրեց այն դիտարկումը, թե Վեհափառին պաշտպանում են ժողովրդից. «Իրենք էլ շատ լավ գիտեն, որ Վեհափառին պաշտպանում ենք սեռական և կրոնական փոքրամասնություններից, որոնք դրսից ֆինանսավորում են և պայքարում են հայկական պետականության և հայ հավատքի դեմ»:

Նրա խոսքը դահլիճում ծափերի արժանացավ:

Նախագծի տապալումից հետո Շարմազանովը հայտարարեց. «Սա անկախ Հայաստանի ամենախայտառակ քվեարկությունն էր: Հայ ժողովրդին պետք է հստակ պատասխան տան այն ուժերը, որոնք աղանդավորության քարոզ են տանում, գոմիկների քարոզ են տանում: Այսօր 28-ով կպաշտպանենք, վաղը լինելու ենք 2800, մյուս օրը՝ 2 մլն 800 000, Հայկը չի կարող պարտվել Բելին, մենք հաղթելու ենք»։

Ասաց նա և հեռացավ դահլիճից: Շարմազանովին հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները ևս: 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:52
Ցեղասպանվեցինք, որովհետև առավել հավատացինք թշնամու բարեգթությանը, քան մեր քաջությանը. Արշակ Սրբազան Խաչատրյան
Հանրապետության հրապարակից մեկնարկած ջահերով երթը հասավ Եղեռնի զոհերի հուշահամալիր։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ Սրբազան...
Աղբյուր` Panorama.am
23:13
Freedom House-ն անդրադարձել է ՀՀ-ում ոստիկանության դրսևորած բռնություններին և ճնշումներին
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր X-ի միկրոբլոգում գրել է. «Մենք մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
22:56
Անցած տարի այս օրը Ալիևը տեղադրեց ապօրինի անցակետը Բերձորի միջանցքում, իսկ մեկ տարի անց՝ սյունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Բեգլարյան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է. «Տավուշի գյուղերը չպետք է տրվեն Ադրբեջանին, և իշխանությունների այդ...
Աղբյուր` Panorama.am
22:45
Ցեղասպանության զոհերի էլեկտրոնային շտեմարանի ձևավորման աշխատանքները սառեցվե՞լ են
Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ գործող իշխանությունների հակասական հայտարարություններն ու քայլերը շարունակվում են: Մինչ իշխանության...
Աղբյուր` Panorama.am
22:10
ՄԻՊ արագ արձագանքման խումբը Նոյեմբերյանի ոստիկանությունում է՝ տեսակցելու ազատությունից զրկվածներին
ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին...
Աղբյուր` Panorama.am
21:56
Կիրանցի հատվածում այս պահին ճանապարհը փակ է, այնտեղ ջահերով երթ է անցկացվում
Տավուշի Կիրանց գյուղում էլ են ջահերով երթ անցկացնում։ Տեղացիները ջահերով հավաքվել են տեղի եկեղեցու բակում։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
21:45
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ջահերով երթի առաջին ջահը վառվեց Թուրքիայի և Ադրբեջանի այրվող դրոշների կրակից
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական ջահերով երթը։ Երթի մեկնարկին այրվեցին...
Աղբյուր` Panorama.am
21:40
Արմեն Գրիգորյանը չի մեկնի Սանկտ Պետերբուրգ
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից հայտնում են.  «ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մեկնի...
Աղբյուր` Panorama.am
21:32
Արևմուտքը Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու փորձերում ձգտում են ապակայունացնել Հարավային Կովկասը. ՌԴ ԱԳՆ
Հավաքական Արևմուտքի երկրները Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու փորձերում ձգտում են ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում։...
Աղբյուր` Panorama.am
21:08
Բերման է ենթարկվել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման խորհրդի անդամ Միքայել Մարտիրոսյանը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Ոստիկանները բերման են ենթակել քաղաքագետ Սուրեն...
Աղբյուր` Panorama.am
20:54
Սուրեն Պետրոսյանին տանում են Նոյեմբերյանի բաժին
Սուրեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջում հայտնում են․ «Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին, նրան տանում են Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Բագրատ սրբազանի գործունեությունը այդ առկայծումներից մեկն է․ Մանուկ Հերգնյան
Տնտեսագետ Մանուկ Հերգնյանը գրում է․ «Երբ մի օր այս նվաղած վիճակից հայ ժողովուրդը վեր կանգնի՝ ստացված խորը հոգեբանական վնասվածքը...
Աղբյուր` Panorama.am
20:25
Տավուշցիներին ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում, իրավիճակը լարված է
Ոստիկաններն ուժով հեռացնում են քաղաքացիներին փողոցից՝ կիրառելով բիրտ ուժ։ Կան նաև բերման ենթարկված քաղաքացիներ։ Ոստիկանները ուժով մեքենաները...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Ճանաչումից՝ հատուցում». մեկնարկեց ավանդական ջահերով երթը
Հանրապետության հրապարակից մեկնարկեց «Ճանաչումից՝ հատուցում» խորագրով ավանդական ջահերով երթը։ Բազմաթիվ քաղաքացիներ եկել են...
Աղբյուր` Panorama.am
20:01
Փաշինյանին հեռացնելու ամենաճիշտ ճանապարհն անվստահություն հայտնելն է․ Սերժ Սարգսյան
«Որևէ մեկն ի վիճակի չէ ցեղասպանությունը կասկածի տակ առնելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։...
Աղբյուր` Panorama.am
19:43
Խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ
Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ հայոց ցեղասպանության   109-րդ տարելիցի կապակցությամբ, որում ասվում...
Աղբյուր` Panorama.am
19:31
«Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն»
«Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենը» ահազանգում է․ Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է յուրացնել...
Աղբյուր` Panorama.am
19:22
Ցեղասպանությանը կանանցից ու երեխաներից կազմված քարավանները դիտավորյալ թողտվությամբ ենթարկվում էին ավազակային հարձակումների
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի բացվել է «Հայ կինը՝ ցեղասպանության զոհ և հերոս» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։
Աղբյուր` Panorama.am
19:17
«Տղերք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք էլ գնանք էնտեղ կանգնենք, ձեզ օրհնենք»․ հոգևորականը՝ ոստիկաններին
«Տղերք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք էլ գնանք էնտեղ կանգնենք, ձեզ օրհնենք»,- ասաց հոգևորականը՝ դիմելով  ոստիկաններին։...
Աղբյուր` Panorama.am
19:03
«Իմնեմնիմի»-ի հաջորդ հերթապահներն են Վարուժան Գեղամյանը ու Սուրեն Սարգսյանը
«Իմնեմնիմի»-ի  հաջորդ հերթապահներն են  թյուրքագետ Վարուժան Գեղամյանը և քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։ Այս առիթով փաստաբան...
Աղբյուր` Panorama.am
18:43
Ոստիկանը զգուշացրեց Սրբազանին՝ ճանապարհ չփակեք
Տավուշցիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ մեծ թվով ոստիկաններ են արդեն բերվել։ Ոստիկանը Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:31
Վահրամ Տեր-Մաթևոսյան. Էրդողանի հայտարարությունը վիրավորանք է, անարգանք, հանդուգն ու անընդունելի
Իրաքից Թուրքիա վերադառնալիս այսօր՝ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Ցեղասպանության տարելիցի նախօրեին, Ռեջեփ  Էրդողանը հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տեղավորվում է...
Աղբյուր` Panorama.am
18:23
Մեծ թվով ոստիկանանական ուժեր են կենտրոնացվել Այրում -Բագրատաշեն ճանապարհին
Մեծ թվով ոստիկանանական ուժեր են կենտրոնացվել Այրում -Բագրատաշեն ճանապարհին։ Տավուշցիները փորձում են փակել Բագրատաշենի անցակետ տանող...
Աղբյուր` Panorama.am
18:14
Ռուսաստանը մտահոգված է, որ Թուրքիայի ազգային ավիափոխադրողը ռուսաֆոբիա է դրսևորում
 Մարդու իրավունքների ոլորտում միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովը սպասում է, որ թուրքական իշխանությունները բացատրություն տան...
Աղբյուր` Panorama.am
18:04
Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ այսօր Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Ցեղասպանված հուշարձաններ» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիբեռհանցագործներն ավելի հաճախ են կիրառում կապալառուների միջոցով գրոհներ
Առավել հաճախ օգտագործվող սկզբնական վեկտորների եռյակ 2023-ին մտել են հաճախ փոքր և միջին բիզնեսի սեգմենտում գտնվող կապալառուների միջոցով...
Աղբյուր` Panorama.am
17:55
Բագրատ Սրբազանը դիմեց Սասուն Միքայելյանին
Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին կոչ արեց վերջ դնել  իրենց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ
Սյունիքում տրամադրությունները լարված են ու, բնականաբար, ի աջակցություն տավուշցիների են։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Գորիսի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
18:05 23/04/2024

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}