Ուկրաինական հայտնի երգը գլխավորել է ռուսական հիթ-շքերթը
Հասարակություն
09:15 16/11/2018
Աշխարհ

Ուկրաինական հայտնի երգը գլխավորել է ռուսական հիթ-շքերթը

Ուկրաինական KAZKA խումբը «Муз-ТВ» հեռուստաալիքի հիթ-շքերում  զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ «Արտասվել է» երգը ուկրաինական լեզվով է։

news.ru-ի հաղորդմամբ, այն գրեթե մեկ շաբաթ  հիթ-շքերթում առաջինն է եղել՝ անցնելով ռուս հայտնի կատարողների հիթերից։

Ուկրաինական հրատարակչություններից մեկը սրա հետ կապված հոդված է հրապարակել «Իմացիր մերոնց. ուկրաիներեն հիթը գլխավորում է  ռուսական հիթ-շքերթը» վերնագրով։ Այն գրել է ռուս ունկնդիրների վրդովմունքի մասին, «թե ինչպես է KAZKA-ն հայտնվել ռուսական հիթ-շքերթում, եթե ռուսերեն չի երգում»։

Իրականում, ստեղծագործության հաղթանակն ապահովել են Ռուսաստանի տարածքում ապրող հարյուր հազարով ուկրաինացիների ձայները։

Placeholder
Ուկրաինական հայտնի երգը գլխավորել է ռուսական հիթ-շքերթը