Տարվա լավագույն սերիալները
Մշակույթ
20:25 16/11/2018
Աշխարհ

Տարվա լավագույն սերիալները

Ամերիկյան Time ամսագիրը կազմել է 2018-ին թողարկված լավագույն 10 սերիալը։ Ցուցակի առաջին տեղում է «Սպանելով Եվային» թրիլլերը: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, երկրորդ տեղում է Էմի Ադամսի գլխավոր դերակատարությամբ «Սուր առարկաներ» թրիլլերը։ Լավագույն եռյակն ամփոփում է Դոնալդ Գլովերի «Ատլանտա» հեռուստասերիալը։  Կինոքննադատներն այն անվանել են «հեռուստատեսությամբ ամենաանկանխատեսելի շոուն»։

Ցուցակում է նաև «Պատրիկ Մելրոուզ» դրամատիկ մինի-սերիալը, «Ավելի լավ աշխարհում» ֆիլմը, «Տուն տեռասայով. բացելով նոր դռներ» ճապոնական ռեալթի-շոուն, «Ճանկեր»,  «Իմ հանճարեղ ընկերուհին», «Վերադարձ տուն» սերիալները։

Վարկանշային ցուցակն ամփոփում է «Դիրք» սերիալը. այն տրանսսեքսուալ արտիստների խմբի մասին է, ովքեր սովարական կյանքում ապրում են Նյու Յորքում 1987թվականին, բայց ձգտում են ճանաչման և հաջողության։

Placeholder
Տարվա լավագույն սերիալները