Ընթերցանությունն առավել շատ քննարկում են Ինսթագրամի օգտատերերը
Brand Analytics ընկերությունը պատրաստել է «#Ես կարդում եմ. Ինչպես է սոցիալական մեդիան արտացոլում ընթերցանությունը» հետազոտություն։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, փորձագետնները պարզել են, թե որ հեղինակներն են ամենահայտնիները և բնակչության որ խմբերն են առավել շատ քննարկում գրքերը սոցիալական կայքերում։
Սոցիալական կայքերում ամեն ամիս 130 հազար մարդ գրում է ընթերցանության մասին։
«Նրանք կիսվում են, թե ինչ գրքեր են նախընտրում, խորհուրդներ են հարցնում, քննարկում են հեղիակներին և նրանց ստեղծագործությունները»,- նշված է ուսումնասիրության մեջ։
Քննարկողների ավելի քան 25 տոկոսը 35-34 տարեկաններ են, 15 տոկոսը՝ 18-24, 12 տոկոսը՝ մինչև 18 տարեկան։ Ընթերցանության սիրահարների 68 տոկոսը կանայք են։ Տղամարդ օգտատերերի միայն 32 տոկոսն է քննարկում կարդացած գիրքը սոցիալական կայքում։
Օգտատերերի շրջանում ամենահայտնի հեղինակներն են՝ Սթիվեն Քինգ, Ֆեոդոր Դոստոևսկի, Անտոն Չեխով, Ռեյ Բրեդբերի, Մաքսիմ Գորկի, Միխայիլ Բուլգակով, Ուիլյամ Շեքսպիր, Ալեքսանդր Պուշկին, Սերգեյ Եսենին, Ագատա Քրիստի, Վլադիմիր Մայակովսկի։ Գրական հերոսներից ամենահայտնին Հարրի Փոթերն է։
Ընթերցանությունն ամենաշատը քննարկվում է Ինսթագրամում, այնուհետև «ՎԿոնտակտե», Ֆեյսբուք, Թվիթեր։ Հետազոտության համաձայն, գրքերը հիմնականում քննարկում են նոյեմբերից հունվար ամիսներին։
2017թ. նոյեմբերից մինչև 2018 թ. նոյեմբեր փորձագետները վերամշակել են սոցմեդիայում ռուս օգտատերերի 21,6 միլիարդ հաղորդագրություն։ Հետազոտության համար վերլուծել են գրառումներն ու մեկնաբանությունները։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին