Մրցուղերթի են մեկնում Գերմանիա
Սպորտ
20:33 19/11/2018
Հայաստան

Մրցուղերթի են մեկնում Գերմանիա

Նոյեմբերի 20 -ին Գերմանիայի Գոթբուս քաղաք  կմեկնի Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը: ՀԱՕԿ լրատվական բաժնի հաղորդմամբ, մասնակիցները կպայքարեն այս տարվա աշխարհի գավաթի խաղարկության  վերջին` ութերորդ փուլում վիճարկվող մրցանակների համար: Իրենց ունակությունները կդրսևորեն մեր առաջատար չորս մարմնամարզիկները: Արթուր Դավթյանը հանդես կգա հենացատկում, Վահագն Դավթյանը և Արթուր Թովմասյանը ` օղակների, իսկ Հարություն Մերդինյանը` նժույգթափում:

Հավաքականի գլխավոր մարզիչն է Հակոբ Սերոբյանը: Սպասարկող մրցավարների շարքում կլինի Արթուր Գյուրջինյանը:

 

Placeholder
Մրցուղերթի են մեկնում Գերմանիա