Դեյր-էլ-Զորում վերականգնողական աշխատանքներ են ընթանում
Հասարակություն
15:00 19/11/2018
Աշխարհ

Դեյր-էլ-Զորում վերականգնողական աշխատանքներ են ընթանում

Պատերազմի ընթացքում տուժած սիրիա Դեյր-էլ-Զոր քաղաքի մաքրման աշխատանքները կատարված են 80 տոկոսով։ Ռիա նովոստիի հաղորդմամբ,  հայտարարել է շինարարական աշխատանքների ղեկավարի տեղակալ Աբդել Հաիմդ Սաաբը։

«Քաղաքի կենտրոնը պատերազմի ընթացքում գրոհայինների կողմից ավերվել էր։ Այժմ մեր խումբը Հալեպից այստեղ վերականգնողական աշխատանքներ է իրականացնում։ Նրանք կատարել են  աշխատանքի 80 տոկոսը։ Մեզ անհրաժեշտ է ևս 20 օր, որպեսզի ավարտենք աշխատանքները»,- նշել է նա։

Նրա խոսքով, աշխատանքներին մասնակցում է 20 մարդ և 9 միավոր տեխնիկա։

2014 թ աշնանը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները քաղաքը շրջափակել էին։ Երեք տարի անց քաղաքը նոր հաջողվել է ազատագրել։

Placeholder
Դեյր-էլ-Զորում վերականգնողական աշխատանքներ են ընթանում