Էմանուել Մակրոնի վարկանիշը ռեկորդային ցածր ցուցանիշ է արձանագրել
Հասարակություն
12:18 19/11/2018
Աշխարհ

Էմանուել Մակրոնի վարկանիշը ռեկորդային ցածր ցուցանիշ է արձանագրել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշը կրկին նվազել է՝ հասնելով 25%-ի: Այս մասին հայտնում է Journal du Dimanche-ին, գրում է Գազետա.ռու-ն:

Նշվում է, որ Ֆրանսիայի նախագահը հույս ուներ՝ 2018 թ. նոյեմբերին բարձրացնել իր վաչկանիշը, սակայն բախվել է սոցիալական  դժգոհությունների  «դեղին էջերում»: Մասնավորապես, ցուցարարները դեմ են բենզինի գների բարձրացմանը:

Բացի այդ, ըստ աղբյուրի, 7 նիշով նվազել է վարչապետ Էդուար Ֆիլիպի վարկանիշը՝  հասնելով 34%-ի:

Նշվում է, որ Հինգերորդ հանրապետության պատմության մեջ ամենավատ վարկանիշն ունի Ֆրանսուա  Օլանդը:  2013 թվականին ֆրանսիացիների միայն 20%-ն է հավանություն տվել նրա գործունեությանը:

Placeholder
Էմանուել Մակրոնի վարկանիշը ռեկորդային ցածր ցուցանիշ է արձանագրել