Թոմ Հարդին Բրիտանական կայսրության շքանշան է ստացել
Մշակույթ
09:30 19/11/2018
Աշխարհ

Թոմ Հարդին Բրիտանական կայսրության շքանշան է ստացել

Անգլիացի դերասան Թոմ Հարդին Բրիտանական կայսրության շքանշան է ստացել։ Իզվեստիայի հաղորդմամբ, այդ մասին տեղեկատվություն հայտնվել է թագավորական ընտանիքի Թվիթերում։

Արարողությունը կայացել է Բուքինգհեմյան պալատում։ Դերասանին մրցանակը հանձնել է արքայազն Չարլզը։ Նա Հարդին շնորհել է նաև կոմանդոր- ասպետի կոչում։ 

Դերասանի հետ միաժամանակ մրցանակներ են շնորհվել գրող Քեն Ֆոլլետին, պատմաբան Լյուսի Ուորսլին և ուրիշների։

Իր կարիերայի սկզբում Թոմ Հարդին խաղացել է ռազմական դրամաներում՝ կատարելով ԱՄՆ բանակի շարքային Ջոն Յանովեչի դերը «Զենքի եղբայրներ» (2001) սերիալում: 2001 թվականին Հարդին նկարահանվել է Ռիդլի Սքոթի «Սև ճուռակ» ֆիլմում: Առավել հայտնի է դարձել՝ խաղալով «Ռոքնռոլլա», «Սկիզբ», «44 երեխա» ֆիլմերում։

 

Placeholder
Թոմ Հարդին Բրիտանական կայսրության շքանշան է ստացել