Իսպանիայում փոթորկի հետևանքով գրեթե բոլոր հայտնի հանգստավայրերը հեղեղվել են
Հասարակություն
20:02 19/11/2018
Աշխարհ

Իսպանիայում փոթորկի հետևանքով գրեթե բոլոր հայտնի հանգստավայրերը հեղեղվել են

Իսպանիայում ուժեղ  անձրևներից հետո հեղեղվել են հայտնի առողջարանների մեծ մասը, այդ թվում Տեներիֆեն և Բալեարյան կղզիները: Գազետա.ռու-ն գրում է, որ Իսպանիայում հորդառատ անձրևները սկսվել են նոյեմբերի 17-ից։ Նշվում է, որ փրկարարները գտել են տարեց կնոջ դիակ, ով խեղդվել է, երբ նրա տուն ջրով է լցվել։

Տեներիֆե կղզում ալիքի բարձրությունը հասել է 10 մետրի։ Ջուրը լցվել է առաջին գծում գտնվող  հյուրանոցների պատշգամբներ։ Մալագեում փոթորկից քանդվել են մի քանի սրճարաններ և ռեստորաններ։

Ներկա պահին Ալիկանտե և Վալենսիա նահանգներում և Բարսելանոյում հայտարարված է վտանգի կարմիր մակարդակ, իսկ Բալեարյան կղզիներում՝ նարնջագույն։

Placeholder
Իսպանիայում փոթորկի հետևանքով գրեթե բոլոր հայտնի հանգստավայրերը հեղեղվել են