Լիխտենշտեյնի միակ հայկական ընտանիքը՝ Հայաստանի հավաքականի մարզմանը
Սպորտ
18:12 19/11/2018
Հայաստան

Լիխտենշտեյնի միակ հայկական ընտանիքը՝ Հայաստանի հավաքականի մարզմանը

«Տոնական, բաղձալի մի օր է, որին երկար ենք սպասել»,- ասում է Լիխտենշտեյնում բնակվող միակ հայկական ընտանիքի անդամներից մեկը։ Տեսանյութը տեղադրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

«Երբ կարոտախտով հիվանդ ես, ու գալիս է քո ազգակիցը,  ազգային հավաքականը, բառերով արտահայտելը շատ դժվար է»,- նշում է լիխտենշտեյնաբնակ հայը։

Նրանք սպասում են հաղթանակի, փորձելու են ամեն ինչ անել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին ուժ տալու համար։

Նշենք, որ Լիխտենշտեյն-Հայաստան խաղը կայանալու է այսօր Երևանի ժամանակով 23։45-ին։

Placeholder
Լիխտենշտեյնի միակ հայկական ընտանիքը՝ Հայաստանի հավաքականի մարզմանը