Միքայել Միքայելյանի հաջողությունը
Սպորտ
19:37 19/11/2018
Հայաստան

Միքայել Միքայելյանի հաջողությունը

Ֆինլանդիայի Սարիսելկա քաղաքում անցկացվել է դահուկավազքի օլիմպիական վարկանիշային միջազգային մրցաշար:Հայաստանի մարզիկներից վստահ ելույթ են ունեցել  աշոցքցի, 19-ամյա Միքայել Միքայելյանը: ՀԱՕԿ լրատվական բաժնի հաղորդմամբ, նա ութ երկրների 45 մասնակիցների պայքարում, 10 կմ ազատ ոճում գրավեց հինգերորդ տեղը: 

Միքայել Միքայելյանը մինչև 20 տարեկանների հաշվարկով գրավել է առաջին տեղը, վաստակել 79,12 միավոր  և կանգնել պատվո պատվանդանի առաջին աստիճանին:

Միքայելի թիմակիցներից Թադևոս Պողոսյանը 12-րդն էր, իսկ Արման Մատինյանը`  29-րդը: Կանանց մրցաշարում Կատյա Գալստյանը  23-րդն է եղել:

 

Placeholder
Միքայել Միքայելյանի հաջողությունը