Շերոն Թեյթի հարսանեկան զգեստը վաճառվել է աճուրդում
Հասարակություն
18:23 19/11/2018
Աշխարհ

Շերոն Թեյթի հարսանեկան զգեստը վաճառվել է աճուրդում

Ամերիկյան դերասանուհի և մոդել  Շերոն Թեյթի հարսանեկան զգեստը Լոս-Անջելեսի աճուրդում վաճառվել է 56 հազար դոլարով։

«Իզվեստիա»-ի փոխանցմամբ՝ դերասանուհին այդ զգեստը հագել է ռեժիսոր Ռոման Պոլանսկիի հետ պսակադրության ժամանակ՝ 1968 թվականին։  Ընդհանուր առմամբ վաճառվել է Թեյդին պատկանող 100 անձնական իր։

Շերոն Թեյդը ծնվել է 1943 թվականին՝ Դալլասում։ 1968 թվականին «Տիկնիկների հովիտը» ֆիլմում կատարած դերի համար առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակին: 1969թ-ին ինը ամսական հղի Շերոնը և նրա չորս ընկերները սպանվում են աղանդավորական հանցավոր խմբի պարագլուխ Չառլի Մենսոնի համախոհների ձեռքով։

Placeholder
Շերոն Թեյթի հարսանեկան զգեստը վաճառվել է աճուրդում