Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ախալքալաքի Արդարադատության տունը հավակնում է «Լավագույն հասարակական շենք» մրցանակին
Ախալքալաքի Արդարադատության տան շենքը մասնակցում է ճարտարապետության 13-րդ միջազգային մրցույթին և «Լավագույն հասարակական շենք» անվանակարգում մրցող լավագույն երեք նախագծերից մեկը: Jnews-ը գրում է, որ արդյունքները հայտնի կդառնան դեկտեմբերի 16-ին:
Ախալքալաքի Արդարադատության տան շենքը հանդիսավոր կերպով բացվել է 2018 թ. հոկտեմբերի 8-ին: Շենքն առանձնանում է իր յուրօրինակ ճարտարապետությամբ: Նախագծի հեղինակն է ճարտարապետ Միխայիլ Գիորգոբիանիին:
Արդարադատության տանը տեղակայված են Պետական ծառայությունների զարգացման գործակալության գրասենյակները, Հանրային ռեեստրի ազգային գործակալությունը, Հարկադիր կատարման ազգային բյուրոն, Հանցագործությունների կանխարգելման կենտրոնը, ինչպես նաև ամուսնության պալատը:
«Ճարտարապետական մրցանակ» միջազգային մրցույթը պարգևատրում է լավագույն նախագծերին, հետևյալ անվանակարգերում՝ հասարակական շենք, ինտերիեր, դիզայն: