ՌԴ մեկնող ՀՀ պատվիրակությունը կգլխավորի Նիկոլ Փաշինյանը
Քաղաքական
20:33 03/12/2018
Հայաստան

ՌԴ մեկնող ՀՀ պատվիրակությունը կգլխավորի Նիկոլ Փաշինյանը

ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին և ԱՊՀ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՌԴ մեկնող ՀՀ պատվիրակությունը կգլխավորի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:

«Ստորագրեցի որոշում դեկտեմբերի 6-ին ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին և ԱՊՀ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՌԴ մեկնող ՀՀ պատվիրակության վերաբերյալ։

Պատվիրակությունը կգլխավորի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այդ պահին արդեն վերադարձած կլինի արձակուրդից»,- գրել  նա։

Placeholder