Ջորջ Բուշ-ավագի շունը հրաժեշտ է տալիս տիրոջը
Հասարակություն
20:12 03/12/2018
Աշխարհ

Ջորջ Բուշ-ավագի շունը հրաժեշտ է տալիս տիրոջը

Թվիթերում  հրապարակվել է ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագի շան՝ Սալլիի լուսանկարը, որը պառկած է նրա դագաղի առջև։ Բուշ ընտանիքի խոսնակն արել է հետևյալ գրառումը. «Առաքելությունը կատարված է»։

Եվրանյուզի հաղորդմամբ, Սալլին ուղեկցել է Բուշ-ավագին նրա կյանքի վերջին ամիսներին։ America's VetDogs կազմակերպության տեղեկտվությամբ, Բուշ-ավագը ստացել է շունն այս տարվա հունիսին ամենօրյա գործերում օգնելու համար։ Շունն Ինսթագրամում նույնիսկ իր էջն ունի։

Հիշեցնենք, որ Ջորջ Բուշ-ավագը մահացել է նոյեմբերի 30-ին, հուղարկավորությունը  կայանալու է դեկտեմբերի 6-ին։ 

 

Placeholder
Ջորջ Բուշ-ավագի շունը հրաժեշտ է տալիս տիրոջը