Հանրապետության հրապարակում նոր տոնածառ է տեղադրվում
Հասարակություն
13:50 03/12/2018
Հայաստան

Հանրապետության հրապարակում նոր տոնածառ է տեղադրվում

«Նախորդ հանգստյան օրերին սկսվել են երկրի գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները: 2005-ից ի վեր առաջին անգամ Հանրապետության հրապարակում նոր տոնածառ ենք ունենալու»,-ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ 

Նրա խոսքով, բարձրությունը կլինի 35+2 մետր (գագաթի հետ միասին)։

«Հիմքում 14,4 մետր տրամագծով տոնածառը բարձր որակի արհեստական եղևնու ճյուղերից է պատրաստվում, զարդարվելու է շուրջ 200 կիլոմետր երկարությամբ լուսատու շղթաներով, 1500 խաղալիքներով»,-նշել է նա։





 

Placeholder
Հանրապետության հրապարակում նոր տոնածառ է տեղադրվում