«Շաթդաունի» ընթացքում քաղցած պետծառայողներին կկերակրի Բոն Ջովին
Bon Jovi խմբի մենակատար Ջոն Բոն Ջովիի JBJ Soul Kitchen ռեստորանը խոստացել է կերակրել «շաթդաունի» (ամերիկյան կառավարության աշխատանքը դադարեցվել է ֆինանսավորական խնդրի պատճառով) պատճառով առանց աշխատանքի մնացած ամերիկյան պետաշխատողներին։
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, ռեստորանի ֆեյսբուքյան էջում նշված է, որ Նյու Ջերսիի Ռեդ-Բանկ շրջանում գտնվող ռեստորանը հունվարի 21-ին ժամը 12։00-ից մինչև 14։00-ն բաց կլինի պետաշխատողների և նրանց ընտանիքների համար։
«Մեր առաքելությանը համաձայն, մենք հրավիրում են պետաշխատողներին մեզ հետ կիսել համեղ ճաշը և ավելի շատ իմանալ այն մասին, թե ինչ աջակցություն և ռեսուրսներ է առաջարկում մեր ընկերությունը»,- նշված է գրառման մեջ։