Այնինչ օսլան վնաս է քաղաքականությանը
Կարտոֆիլի թեման Հայաստանի համար շատ է արդիական։ Քաղաքական ու իրական օրինակներում կարտոֆիլն է։
Անցյալ տարի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բողոքում էր. «Նրանք ասացին, որ աղքատները հիմնականում կարտոֆիլ են ուտում, և գնաճը նրանց բարեկեցության վրա չի ազդի: Հիմա ԱՎԾ-ն հրապարակել է գնաճի տվյալները, և պարզվել է, որ այդ հայտնի հայտարարությունից հետո շուկայում կարտոֆիլի գները թռել են։ Այս պարագայում ի՞նչ ուտեն աղքատները»։
Ինչ աղքատ։ Աղքատությունը գլխների մեջ է։ Ու հետ չենք էլ կարող գնալ, որ հարցեր տանք պատգամավոր Փաշինյանին, պիտի նայենք առաջ։ Իսկ առջևում՝ այս տարի արդեն հարցը «մի փոքր» այլ է։ Կարտոֆիլը՝ կարտոֆիլ, բայց, այ, ջավախեցի ուսանողները օրինակ, որ սովորում են Հայաստանում, պիտի ուտեն 25 կգ կարտոֆիլ, քանի որ մաքսազերծումը «ախպեր» չի ճանաչում։
Վարչապետ Փաշինյանն ասում է 25, որովհետև չի տեսնում այլ ճանապարհ լուծելու հենց ուսանողների հարցը։
Դրսում ուսանող պահելը դժվար է՝ ուսման վարձ, տան վարձ, ճանապարհածախս, հագնվել, ուտել...։ Բայց լավ է, որ դեռ ջավախեցիները իրենց երեխաներին Հայրենիք են ուղարկում սովորելու։ Ուղղակի պիտի միայն երեխաներին ուղարկեն, ոչ թե՝ կարտոֆիլը փորձեն սղղցնել վաճառելու։ Հասկանո՞ւմ եք։
Ու այս պարագայում, թե ինչ պիտի ուտեն ուսանողները՝ հարց չէ։ Մի բարկացրեք վարչապետին։
Ոչինչ, որ թուրքական լոլիկներ հայտնվեցին հայկական շուկայում, պարսկական սխտոր ու աղ։ Ոչինչ, որ դրանց հայաստանյան համարժեքը կա ու կա։ Ջավախեցիները մեր հայրենակիցներն են, ախպերները, իսկ քաղաքականությունը ախպեր չի ուզում ճանաչել։
Հիշո՞ւմ եք քանի օր ու ինչ օրն ընկան Խոսրով Հարությունյանն ու ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, երբ «անցան» կարտոֆիլի թեմային։
Ուրիշների ախպերները վնաս են քաղաքականությանը, բայց... օսլան էլ, հիշեք։
Ա. Ոսկանյան
Տեսանյութում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անդրադարձը կառավարության դեմ ցույցերին ու կոմպրոմիսներին, մաքսազերծմանը, խաբեությանը, ստին, փողոցային առևտրին, հեղափոխությանը...։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի ամբողջ տնտեսությունը կամ ախպեր ա, կամ ախպոր ախպեր. Փաշինյան
- Կարտոֆիլի գները թռել են, ի՞նչ ուտեն աղքատները. Փաշինյան
- Իմիջիայլոց, լավ էլ կարտոֆիլ ուտում եմ, դուք ձեզ տեսեք. Խոսրով Հարությունյան