Ճապոնիայի վարչապետը Թրամփին Նոբելյան մրցանակի է առաջադրել ԱՄՆ խնդրանքով
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Նոբելյան խաղաղության մրցանակի է առաջադրել ամերիկյան կառավարության խնդրանքով։ Լենտա.ռու-ն գրում է, որ այս մասին հաղորդում է ճապոնական The Asahi Shimbun-ը, հղում անելով Ճապոնիայի կառավարության աղբյուրներին։ Վաշինգտոնը «ոչ ֆորմալ» խնդրել է Տոկիոյին առաջադրել Թրամփին, երբ 2018-ի հունիսին ԱՄՆ նախագահը հանդիպել էր Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։
Պատմության մեջ ԱՄՆ-ԿԺԴՀ առաջին գագաթաժողովը կայացել էր Սինգապուրում։ Աղբյուրները նշել են, որ Աբեն Թրամփին առաջադրել է աշնանը։ Փետրվարի 15-ին Թրամփը հայտարարել է, որ Աբեն իրեն տրամադրել է Նոբելյան կոմիտե ուղարկած 5 էջանոց նամակի պատճենը, որում առաջադրել է Թրամփին Նոբելյան խաղաղության մրցանակի։
«Ես առաջադրել եմ ձեզ հարգանքով, Ճապոնիայի անունից»,- Ճապոնիայի վարչապետի խոսքերն է մեջբերել Թրամփը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան