Քաղաքական 16:20 22/02/2019 Հայաստան

Հայաստանում Հնդկաստանի դեսպան․ Դյուրացված վիզային ռեժիմը խրախուսում է այցերն ու զբոսաշրջությունը

Panorama.am-ի բացառիկ հարցազրույցը Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Սանգվան Յոգեշվարի հետ։

Panorama.am.-Պարոն դեսպան, Հնդկաստանը դրական իմիջ ունի Հայաստանում՝ շնորհիվ պատմական կապերի, ինչպե՞ս կգնահատեք հայ-հնդկական հարաբերությունները մեր օրերում։
Սանգվան Յոգեշվար.-Ինչպես ճիշտ նշեցիք, Հնդկաստան-Հայաստան հարաբերությունները շատ խորքային են ու գալիս են հազարամյակներից։ Ներկայումս, ինչպես նաև Հայաստանի անկախությունից հետո, Հայաստանի ու Հնդկաստանի միջև հարաբերությունները կատարյալ են քաղաքական, մշակութային և անգամ տնտեսական մակարդակում։ Կա նաև պոտենցիալ, որը մենք շարունակում ենք ուսումնասիրել։



Panorama.am.-
Գալով տնտեսական կապերին, կարող եք ասել, որ ոլորտներում է համագործակցությունը լավ, իսկ որտեղ կա պոտենցիալ զարգացնելու այն։
Սանգվան Յոգեշվար.-Մինչ այժմ Հայաստանի ու Հնդկաստանի միջև տնտեսական կապերն ամբողջությամբ չեն իրացվել։ Հնդկաստանը բանակցում է Եվրասիական միության հետ ազատ առևտրի գոտու ստեղծման համար, որին Հայաստանն անդամ է, ու սա կխթանի մեր տնտեսական հարաբերությունները, երբ համաձայնագիրը ստորագրվի։

Մենք դեռևս ուսումնասիրում ենք նոր ուղիները։ Հայաստանի կառավարությունը բարձր տեխնոլոգիաները սահմանել է որպես առաջնայնություն։ Վարչապետ Փաշինյանը ևս հայտարարեց, որ 5 տարվա կտրվածքով բարձր տեխնոլոգիաները լինելու են առաջնային Հայաստանի տնտեսության համար։ Սա մի ոլորտ է, որի վրա մենք կենտրոնանալու ենք՝ զարգացնելու մեր հարաբերությունները։

Panorama.am.-Կան արդյոք հնդկական ընկերություններ, որոնք արդեն գործունեություն են իրականացնում Հայաստանում։
Սանգվան Յոգեշվար.- Կան փոքր ընկերություններ, մեկ մեծ ընկերություն կա՝ Kalpataru Power Transmission LTD ընկերությունը, որն իրականացնում է էլեկտրահաղորդման գծի  կառուցման աշխատանքներ։

Panorama.am.- Պարոն դեսպան, Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցություններում նոր զարգացումներ կան, օրերս տարածաշրջանում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Ինչպիսի՞ն է Հնդկաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում։
Սանգվան Յոգեշվար.-  Մենք աջակցում ենք Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ Խնդիրը պետք է լուծվի բանակցությունների միջոցով ու խաղաղ ճանապարհով։

Panorama.am.-Այս տարի Հնդկաստանը տոնում է Մահաթմա Գանդիի ծննդյան 150-ամյակը։ Մեր օրերում, երբ ականատեսն ենք պատերազմների ու մարդկային տառապանքների, արդյո՞ք մարդկությունը կարիք ունի առավել լայնորեն ուսումնասիրելու մեծ հումանիստի ոչ բռնության ուսմունքը։
Սանգվան Յոգեշվար.- Իհարկե, Մահաթմա Գանդին կողմնակիցն էր խաղաղության ու ոչ բռնության, որը շատ արդիական է այսօր, ինչպես որ նրա ժամանակներում Հնդկաստանում։ Մենք համագործակցում ենք Հայաստանի կառավարության հետ՝ տոնելու Գանդիի ծննդյան 150-ամյակը։

Panorama.am.-Այս առիթով միջոցառումներ կազմակերպվելո՞ւ են Հայաստանում։
Սանգվան Յոգեշվար.- Այո, շատ միջոցառումներ կլինեն, հաջորդ շաբաթ Զանգակ հրատարակչությանը միջոցառում ունենք։ Ապրիլին Երևանի քաղաքապետարանի հետ իրականացնելու ենք ծառատունկ: Նաև նախատեսում ենք Երևանում բացել Մահաթմա Գանդիի արձանը։ Միջոցառումների մի մասն արդեն թղթի վրա են, մի մասը՝ քննարկումների փուլում։

Panorama.am.-Որոշվա՞ծ է արդեն, թե որտեղ կտեղակայվի Գանդիի արձանը։
Սանգվան Յոգեշվար.- Մենք այն դեռ քննարկում ենք, սա գաղափար է, որին իր աջակցությունն է հայտնել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Panorama.am.- Պարոն Յոգեշվար, վերջին տարիներին Հայաստանը դարձել է հայտնի ուղղություն հնդիկների համար՝ սովորելու, ապրելու համար։ Ունե՞ք արդյոք որոշակի թվեր, թե որքան հնդիկ կա Հայաստանում։
Սանգվան Յոգեշվար.- Մոտ 5000 ուսանող սովորում է բժշկական համալսարաններում։ 2018թ․-ի առաջին 9 ամիսներին մոտավորապես 26 հազար հնդիկ է այցելել Հայաստան։ Այս թիվն աճում է, քանի որ Հայաստանը դյուրացրել է վիզային ռեժիմն ու վիզա է տրամադրում Հնդկաստանի քաղաքացիներին ժամանելիս։ Նաև՝ շատ հնդկական տուր օպերատորներ առաջարկում են ճամփորդություն դեպի Հայաստան, նաև այնպիսի վայրեր, ինչպիսին Ծաղկաձորն է։

Վիզային դյուրացված ռեժիմը խրախուսում են այցերն ու զբոսաշրջությունը, որը նաև օգտակար է տնտեսական հարաբերությունների համար։

Panorama.am.-Փետրվարի 14-ին Պուլվամա քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակմանը զոհ դարձավ Հնդկաստանի ոստիկանության ուժերի 40 աշխատակիցներ։ Այժմ լարվածությունը բարձր է Հնդկաստան-Պակիստան հարաբերություններում։ Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը տեղի ունեցածին, ինչպիսի՞ զարգացումներ կլինեն։
Սանգվան Յոգեշվար.- Հնդկաստանը շատ պարզ հայտարարել է, որ Պակիստանը պետք է դադարեցնի աջակցել ահաբեկիչներին իր տարածքից։ Այսօր ՄԱԿ-ի Ավնտանգության խորհուրդը բանաձև ընդունեց՝ դատապարտելով Պուլվամայի ահաբեկչական հարձակումը և անգամ նշելով «Ջաիշ-է-Մուհամադին» ռազմական խմբավորման անունը, որը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը։

Այն տեղակայված է Պակիստանում ու աջակցություն է ստանում Պակիստանի կառավարության կողմից։ Այս խմբավորման առաջնորդը՝ Մասուդ Ազհարը, գտնվում է Պակիստանում։ Մենք դիմել ենք Պակիստանի իշխանություններին՝ գործողություններ իրականացնել ոչ միայն նրա, այլ նաև մյուս ահաբեկչական խմբավորումների դեմ։ Մեր դիրքորոշումն այն է և միշտ եղել է, որ Պակիստանը պետք է դադարեցնի աջակցել ահաբեկչական կազմակերպություններին իր տարածքից, քանի որ ահաբեկիչներն օգտագործում են Պակիստանի տարածքը՝ Հնդկաստանի վրա հարձակումներ կատարելու համար։

Սա մեծագույն խնդիր է։

Panorama.am.-Պարոն դեսպան 2018թ․-ի տվյալներով, վարչապետ Նարենդրա Մոդին երրորդ ամենաշատ հետևորդ ունեցող երկրի ղեկավարն է թվիթերում, ամենաշատ հետևորդ ունեցող առաջնորդը ֆեյսբուքում ու ինստագրամում։ Ո՞րն է Մոդիի ժողովրդականության գաղտնիքը և ի՞նչ կարծիք ունեք սոցիալական մեդիայի դերի մասին հանրային կյանքում ու հատկապես միջազգային հարաբերություններում։
Սանգվան Յոգեշվար.-  Անկեղծ ասաց չգիտեմ վարչապետի ժողովրդականության գաղտնիքը, բայց կարող եմ ենթադրել, որ այն կապված է նրա անհատականության, բնավորության, անկեղծության հետ, ով իր ամբողջ կյանքը նվիրել է Հնդկաստանի, Հնդկաստանի ժողովրդի  զարգացմանը, ինչպես նաև ողջ աշխարհի զարգացմանը։ Նա անձնազոհաբար նվիրել է իր կյանքը Հնդկաստանի ու ողջ աշխարհի ժողովրդին։ Այնպես որ, ես կարծում եմ, որ Հնդկաստանի ու աշխարհի ժողովուրդները զգում են այս փաստը, այդ իսկ պատճառով էլ նա ունի մեծ ժողովրդականություն։

Panorama.am.-Պարոն դեսպան, Ձեզ նախորդած դեսպաններից մեկը հայերեն շատ լավ խոսում էր։ Դուք, Ձեր ընտանիքի անդամները հասկանում են հայերեն, գիտե՞ք ինչ-որ բառեր։
Սանգվան Յոգեշվար.-  Ամեն շաբաթ մենք դեսպանատանը հայերեն դաս ունենք։Այսօր ևս հայերենի դաս ունեմ։ Այո, ես ու կինս սովորում ենք հայերեն այստեղ գալուց հետո, շատ լավ ուսուցիչ ունենք։ Շատ բառեր գիտեմ հայերեն, դեռևս չեմ կարող խոսել, բայց սովորում ենք, օրինակ «երաժշտագետ»։ Կան բառեր, որ գրավում են ինձ։

Panorama.am.- Ունե՞ք ինչ-որ հայկական նախընտրած ուտելիք։
Սանգվան Յոգեշվար.- Ես բուսակեր եմ, իսկ հայկական ուտեստները հիմնականում ոչ բուսական են։ Բայց սիրում եմ ժենգյալով հաց, որը փորձել եմ ու ինձ դուր է եկել։

Panorama.am.- Հայաստանում ունե՞ք նախընտրած վայր, ուր սիրում եք այցելել միայնակ կամ ընտանիքով։
Սանգվան Յոգեշվար.Հայաստանում իմ սիրելի վայրը, ուր գնացել ենք նաև ընտանիքով, Գեղարդի վանքն է։

Panorama.am.- Շնորհակալություն հարցազրույցի համար։

Հարցազրույցը՝ Աննա Մկրտչյանի




Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}