Քաղաքական 09:00 25/02/2019 Հայաստան

«Համերաշխության» Սարգիս Ավետիսյանը համոզված է, որ Մարտի 1-ին կլինեին ավելի շատ զոհեր

Որքան մոտենում է մարտը, այնքան «Մարտի 1» -ի դեպքերի ու գործի մասին խոսել ցանկացողների թիվը մեծանում է։

«Ես  խորքային եմ նայում «Մարտի 1»-ի հարցին, կոնկրետ փաստը չէ, այլ ինչպես ստեղծվեց այդ իրավիճակը, ովքեր դրդեցին «Մարտի 1»-ի երևույթին։ Ինձ համար ակնհայտ ու պարզ է, որ «Մարտի 1»-ի գլխավոր կազմակերպիչը, դրդողն առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էր և նրա թիմը։ Հետևաբար, ինձ համար ամեն ինչ պարզ է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը՝ պատասխանելով հարցին, թե «Մարտի 1»- հետ կապված կա՞ն չասված բաներ, թե ՞  կան ավելացած բաներ, ի՞նչն է Ձեզ ստիպում խոսել «Մարտի 1»-ի  մասին։

Նա նշեց, որ այդ դեպքերից հետո սկսվեցին «Մարտի 1-ի շահարկումները, ամեն մեկը փորձում է դրանից քաղաքական դիվիդենտներ շահել, ինչը մեր պետականության համար շատ մեծ վնաս է։

«Խորապես ցավում են 10 զոհերի համար, բայց ուզում եմ ասել, որ եթե չլիներ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վճռական քայլերը, կունենայիք ոչ թե 10 զոհ, այլ ավելի շատ։ Սա իմ տեսակետն է»,- ասաց Ս. Ավետիսյանը։

Մեր զրուցակցի կարծիքով, պետք է շուտ փակել «Մարտի 1»-ի թեման, ոչ թե ուղղակի փակել ու չխոսել, այլ  մեղավորները պատասխան տան ու փակեն. «Ստացվում է  մի իրավիճակ, որ մեր երկրի ամբողջ ապագան կապված է «Մարտի 1» երևույթից, դառնում ենք «մարտիմեկյան պետություն»։ Բայց մենք Հայաստանի Հանրապետությունն ենք, շատ խնդիրներ ունենք։ Բոլոր նրանք, ովքեր փորձում են բոլոր խնդիրները կապել «Մարտի 1»-ի հետ, հաստատ շահագրգռված չեն «Մարտի 1»-ի բացահայտմամբ»։

Նա համոզված է, որ եթե քաղաքական  մանիպուլյացիաներ չարվեն, շատ ակնհայտ է, թե ովքեր դրդեցին «Մարտի 1»-ին, ովքեր տարան դեպի «Մարտի 1»։

«Երևի  Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը չէր ենթադրում, որ կարող է շատ զոհեր լինեն։ Այդպիսի իրավիճակներում չէր կարող կանխատեսել, թե ինչ կարող է լինել։ Ովքեր կրակել են այդ մարդկանց վրա՝ երկկողմանի, մեր երկրի համար վտանգավոր, թշնամի մարդիկ են։ Շատ հնարավոր է, որ դա արվել է կողքից։ Օրինակ, Ուկրաինայում մայդանի ժամանակ պարզվեց, որ իշխանությունը չէր կրակել ժողովրդի վրա, ինչ-որ ուժեր էին կրակել, մահ էր  եղել, ընդդիմադիր մասսան դրանից ավելի էր ոգևորել։ Ո՞ւր է այն երաշխիքները, որ մեզ մոտ էլ այն ժամանակ նույն բանը չի կատարվել։ Հետևաբար, դա պետք է այլ տեսանկյունից նայել։ Իսկ այդ ամեն ինչը բարդել Ռոբերտ Քոչարյանի վրա, մեծագույն սխալն է, որն իրականացնում են այսօրվա իշխանությունները։ Հասկանալի է՝ դա քաղաքական վենդետա է կոնկրետ մարդու նկատմամբ։ Կարծում եմ՝ պատմությունը շատ արագ ամեն ինչ կդնի իր տեղը, կպարզվի, որ Ռոբերտ Քոչարյանը ոչ թե մեղավոր է, այլ կանխել է  ավելի մեծ արյունահեղություն՝ հայտարարելով արտակարգ դրություն, որի համար պետք է իրեն շնորհակալություն հայտնել։

Մտածում եմ, որ երբևէ նման իրավիճակ չունենք, բայց եթե մի պահի Հայաստանում  մնա իրավիճակ  լինի, իհարկե, Աստված չանի, ուզում եմ տեսնել, թե ինչպես է դրան պատասխանելու այսօրվա իշխանությունը»,- ասաց Ս. Ավետիսյանը։

Հարցին՝ գտնում եք, որ պետք է «Մարտի 1»-ի բացահայտման ուղղությամբ  համալիր քննություն անցկացնե՞լ, նա ասաց. «Այո։ Օրինակ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները, մասնավորապես  նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարում է, որ հրավիրեք  անկախ միջազգային հետաքննիչների, թող հետաքննեն, պարզեն՝ ով է մեղավոր։ Վերջիվերջո նախագահն իր աշխատասենյակում նստած, տարբեր տեսակի ինֆորմացիաներ է ստանում, նա չի կարող գնալ, մտնել մեջները, տեսնել, թե ով ինչ է անում։ Հետևաբար այդ ինֆորմացիները կարող էին և ոչ ճիշտ լինել։ Պետք է ամբողջ պրոցեսը նայել, այլապես այսօր ամեն ինչ կոտրել մի մարդ վրա, բարդել մի մարդու վրա ու փորձել քաղաքական հաշեհարադար  տեսնել, սխալ ճանապարհ է»։

«Համերաշխություն» կուսակցության նախագահի խոսքով, ընդհանրապես քաղաքական հաշվեհարդարներից պետք է հեռու մնալ։

«Կարծում եմ՝ Հայաստանի որևէ նախագահ չպետք է դատվի այս կարգի բաներով, նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանը, որովհետև շատ վտանգավոր նախադեպ է. հաջորդը գալու է  դատի Նիկոլ Փաշինյանին, մյուսը գալու է  դատի մյուսին։ Այսպես գնաց՝ մենք կկործանենք երկիրը։ Համերաշխություն է պետք»,- ասաց Սարգիս Ավետիսյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}