Կրթություն, գիտություն 17:02 25/03/2019 Հայաստան

«Ինչո՞ւ է լուծարվում ԿԱԻ-ն». բաց նամակ Փաշինյանին

ՀՀ ԿԳՆ «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ աշխատակիցները բաց նամակով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որով խնդրում և պահանջում են կանխել ԿԱԻ-ի կարգավիճակին վերաբերող հապճեպ, չհիմնավորված, դեռևս լիովին չնախապատրաստված որոշումների կայացումը։

«Ձեզ ենք դիմում ԿԳՆ «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի շուրջ վերջերս ստեղծված անհասկանալի և հակասական իրավիճակի կապակցությամբ՝ հավատալով, որ առանց Ձեր միջամտության անխուսափելի կլինեն վտանգավոր և անկանխատեսելի հետևանքներով հղի որոշումներն ու դրանց հաջորդող գործողությունները:

Իրավիճակի հակասականությունը պայմանավորված է հետևյալով: Նախ՝ ԿԱԻ-ի  կառավարման խորհուրդը կայացրել է մի որոշում, որի հիման վրա ԿԱԻ-ի բոլոր աշխատակիցները ծանուցում են ստացել այն մասին, որ մարտի 31-ից կարող են լուծվել նրանց աշխատանքային պայմանագրերը:

Այդ որոշման համար իբրև հիմք է ընդունվել այն, որ նախատեսվում է 2019 թ-ին որոշակի միջոցառումներ «իրականացնել մրցութային կարգով, որի արդյունքում հնարավոր է ԿԱԻ-ի ֆինանսավորման նվազեցում»: Թվում է, թե առողջ բանականությունը հուշում էր, որ այդ որոշմանը հաջորդելու  էին համապատասխան մրցույթների հայտարարումն ու անցկացումը, որոնց արդյունքում որոշակիություն  կստանար ԿԱԻ-ի ֆինանսավորման  նվազեցման չափը, այնուհետև դրա հիման վրա կվերանայվեր ԿԱԻ-ի հաստիքացուցակը, քայլեր կձեռնարկվեին նոր հաստիքցուցակից բխող կրճատումների կանոնակարգման ուղղությամբ, որպեսզի աշխատակիցներից յուրաքանչյուրի համար պարզ լիներ աշխատանքային պայմանագրի շարունակման կամ լուծման հարցը:

Սակայն, ոչ միայն այդ ուղղությամբ որևէ քայլ չկատարվեց, այլև իրավիճակն էլ  ավելի խճճվեց, երբ ԿԳՆ-ն ս/թ փետրվարին  իր պաշտոնական կայքում անսպասելի հայտարարություն տարածեց այն մասին, որ ԿԱԻ-ին՝ որպես  ՓԲԸ,  լուծարվելու է, և այնուհետև ստեղծվելու է կրթու-թյան ընդհանուր ծրագրային հարցերով զբաղվող նոր կառույց: Այս հայտարարությունն ավելի ընդլայնեց անորոշությունների շրջանակը, և մեծ հնչեղություն ստացան բազմաթիվ կասկածներ, հարցեր ու տագնապներ:

Եթե կառավարման խորհրդի որոշման մեջ հիշատակված միջոցառումներն իրոք մրցութային կարգով են իրականացվելու, ապա ինչո՞ւ է ԿԳՆ-ն առ այսօր ԿԱԻ-ին անմիջականորեն ներկայացնում  բազմազան հանձնարարություններ ու պատվերներ, ընդ որում՝ առանց որևէ  ֆինանսավորման: Ինչո՞ւ են դրանց կատարման դիմաց աշխատավարձեր վճարում ԿԱԻ-ի՝ նախորդ տարիների գործունեությամբ ստացված շահույթների խնայողությունների հաշվին. չէ՞ որ ավելի նպատակային կլիներ այդ շահույթն օգտագործել  առաջադիմական այնպիսի ծրագրերի համար, որոնց շնորհիվ  կբարձրանար նաև ԿԱԻ-ի մրցունակությունը և կհաղթահարվեր ֆինանսավորման հնարավոր նվազեցման դժվարությունը: Տպավորություն է ստեղծվում, որ ԿԳՆ-ն արդեն երեք ամիս դիտավորյալ կասեցրել է ԿԱԻ-ի ֆինանսավորումը՝ այն տանելով լուծարման:

Եթե կյանքի կոչվի մյուս մոտեցումը, և ԿԱԻ-ն լուծարվի, այդ դեպքում մի՞թե միանգամից գործազրկություն է սպառնում կրթական համակարգում ծանրագույն պայմաններում իրենց ուսերին հսկայական բեռ կրող ԿԱԻ-ի աշխատակիցներին: Այդպիսի կասկածն անմիջապես բխում է ԿԳՆ-ի վերոհիշյալ հայտարարությունից, որում բացահայտ նշվում է, որ նորաստեղծ Հիմնադրամի համար հայտարարվելիք մրցույթում «կարող են մասնակցել նաև ԿԱԻ-ի աշխա-տակիցները»: Հայտարարող կողմին՝ ԿԳՆ-ին, թվում է, թե մրցութին մասնակցելու թույլտվությունը արժանապատիվ վերաբերմունք է փորձառու մասնագետի համար:

Եթե ԿԱԻ-ն լուծարվի, ի՞նչ  է սպասվում նրա մասնաճյուղերին. չէ՞ որ մայրաքաղաքից հեռու բնակավայրերի ուսուցիչների համար մասնաճյուղերը մեթոդական աջակցություն ցուցաբերող միակ հենարաններն են, մի՞թե գործող մասնաճյուղերին ևս սպառնում է տեխնիկական և մասնագիտական ներուժի փոշիացման այն ճակատագիրը, ինչին մեկ տարի առաջ նախորդ իշխա-նության կողմից «արժանացան» նրանցից չորսը՝ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Արցախի մասնաճյուղերը:

ԿԱԻ-ի լուծարման դեպքում ի՞նչ է սպառնում նրա կողմից հիմնադրված տասը անուն մասնագիտական ամսագրերին, մի՞թե 2018թ. ամբողջ տարվա ընթացքում ամսագրերի հրատարակման գործընթացի՝ որևէ արդարացում չունեցող ընդհատումը ի վերջո հանգեցնելու է դրանց դադարեցման, չէ՞ որ առանց մասնագիտական պարբերականների անհնար է պատկերացնել գիտամանկավարժական մտքի առաջընթացը:

Ի՞նչ գործառույթներ և կառուցվածք է ունենալու այդ նոր կազմավորվող կառույցը: Ինչպես բացատրել ԿԳՆ-ի այն մոտեցումը, ըստ որի՝ փորձ է արվում ԿԱԻ-ի վերակազմավորմանը վերաբերող հարցերը լուծել առանց ԿԱԻ-ի մասնակցության, առանց նրա մասնագիտական ներուժի օգտագործման, առանց բավարար հրապարակայնության:

Վերակազմավորվող կառույցում նախատեսվու՞մ են արդյոք գործառույթներ նաև մշակույթի և սպորտի վերաբերյալ. չէ՞ որ պետական կառավարման լիազոր մարմինը այսուհետ ներառելու է նաև այդ բնագավառների գործունեության կանոնակարգումը:

Վերոհիշյալ այս և բազմաթիվ այլ հարցերի պատասխանները դեռևս շատ անորոշ են, դրանց վերաբերյալ չեն եղել մասնագիտական հետազոտություններ, մասնագիտական հանրությունը մեկուսացվել է քննարկումներից, և գործընթացները ծավալվում են ժողովրդավարական սկզբունքներին անհարիր եղանակներով:

Նախարարի հետ ԿԱԻ կոլեկտիվի օրերս կայացած հանդիպումը ևս անպատասխան թողեց նաև հետևյալ հարցերը.

Ինչո՞ւ է լուծարվում ԿԱԻ-ն,
Ի՞նչ գործառույթներ է իրականացնելու նոր ստեղծվող կառույցը,
Ի՞նչ կառուցվածք է այն ունենալու,
Ինչո՞ւ չի կարելի ԿԱԻ-ի շրջանակներում իրականացնել հստակ բարեփոխումներ՝ վերանայելով նրա գործառույթները, կառուցվածքը և կադրային համակազմը:
Ավելին, այդ հանդիպման ժամանակ նախարարը տեղեկացրեց, որ ոչ թե ստեղծվելու է առանձին կառույց, այլ համակարգի նմանատիպ բոլոր կառույցները միավորվելու են մի հիմնադրամի մեջ: Իսկ սա արդեն անսպասելի մի նոր մոտեցում է, ինչը վկայում է, որ ԿԱԻ-ի վերակազմավորման քայլերը օրեցօր փոփոխվում են, այսինքն՝ հարցը բոլորովին նախապատրաստված չէ:

Ուստի խնդրում և պահանջում ենք՝

կանխել ԿԱԻ-ի կարգավիճակին վերաբերող հապճեպ, չհիմնավորված, դեռևս լիովին չնախապատրաստված որոշումների կայացումը,
հստակեցնել ապագա կառույցի գործառույթները, դրանց իրականացմանն անհրաժեշտ համապատասխան կառուցվածքային մոդելը,
առաջարկվող մոտեցումները դնել քննարկման ԿԱԻ-ում և կրթական հանրության լայն շրջանակներում,
ԿԱԻ-ի վերակազմավորման հարցը բազմակողմանիորեն ուսումնասիրելու և ծրագրային առաջարկություններ մշակելու նպատակով ձևավորել մասնագիտական հանձնախումբ, որում ներառված կլինեն նաև ԿԱԻ-ի ներկայացուցիչները,
ԿԱԻ-ի փոխարեն հիմնվող նոր կառույցի ձևավորումը ավարտելուն զուգահեռ ձեռնամուխ լինել ԿԱԻ ՓԲԸ-ի լուծարման գործընթացի իրագործմանը»։

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}