Հասարակություն 17:31 17/04/2019 Հայաստան

Տեր Եսայի քահանա. Կեղծ օրակարգ ու չարամտություն

Վերջին շրջանում պարբերաբար շրջանառվում են արտահայտություններ, որոնք, իբր, արված են հայ հոգևորականների կողմից։ Մասնավորապես՝ ով է հայ, ով հայ չէ, ով է մարդ, ով մարդ չէ։ Panorama.am-ի հետ զրույցում Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի հոգևոր համակարգող Տ. Եսայի քահանա Արթենյանը նման խոսակցությունների, նման աղմուկի  ամենահիմնական պատճառը համարում է չարամտությունը, եկեղեցու հանգամանքը, առաքելությունը հայ ժողովրդի կյանքում ստվերելը։

«Գիտեմ մարդկանց, ովքեր չարախանդում են, խեղաթյուրում են իրականությունը, հոգևորականների ասածը, աղմուկ են բարձացում, որ  գիտես՝ այս ինչ հոգևորականը, եկեղեցին ասում է՝ դու հայ չես, եթե մկրտված չես, շատ լավ իմանալով եկեղեցու դիրքորոշումը, որ այդպես չէ։ Դիտավորյալ տարածում են սուտ ինֆորմացիա, փորձում են մեր հասարակության մեջ ստվերել եկեղեցու առաքելությունը, հեղինակությունը։ Մարդիկ կան իրենց մասնագետ են հռչակում, բայց իրականում որևէ կապ չունեն հայ ժողովրդի, հայ պատմության հետ ու իրենց «հեղինակավոր» կարծիք արտահայտելու իրավունք են վերապահում։ Դա ընդամենը տգիտության դրսևորում է»,- ասաց տեր Եսային։

Մարդ լինելու-չլինելու հետ կապված մեջբերումները քահանան ամենավերջին անհեթեություն որակեց։

«Նման բան գոյություն չունի։ Եթե մարդը թմրամոլ է, անառակ է, շնացող է, ինչ-որ է, եթե ինքը մարդ է, ամենամեծ միամտություն է դնել այս հարցն ու ասել՝  եկեղեցին նման մարդկանց մարդ չի համարում։ Եթե մարդ չհամարենք, չենք կարող այդ մարդկանց հետ աշխատել։ Չէ՞ որ եկեղեցու առաքելությունը հենց այդ ճանապարհին գտնվող մարդկանց դարձի բերելն է։ Եթե այդ մարդկանց մարդ չենք համարում, ինչպես պետք է այդ մարդկանց եկեղեցի, ճիշտ ճանապարհի վերադարձնենք։ Իրականում այնքան կեղծ օրակարգ է, այնքան կեղծ ձևակերպում է»,- ասաց  տեր Եսայի քահանա Արթենյանը։

Նրա խոսքով, վերջին շրջանում շատ է շրջանառվում հայ լինել-չլինելու հարցը հիմնականում այն տեսանկյունից, որ եթե մարդը հայ եկեղուցում մկրտված չէ, հա՞յ է, թե՞ ոչ։

«Առհասարակ համացանցում այս թեման շահարկվեց՝ նկատի ունենալով մի քանի հոգևորականի հայտարարություններ, որոնք իբր թե ասել էին, որ եթե մարդ մկրտված չէ, ուրեմն հայ չէ։ Ավելի շատ թյուրըմբռնում է, կամ հոգևորականի խոսքը կիսատ, կոնտեքստից դուրս վերցված մեկնաբանություններ են, որ իբր թե եկեղեցին ասում է՝ եթե մկտրված չես, դու հայ չես։ Իրականությանը բացարաձակապես չի համապատասխանում, որովհետև եկեղեցին երբեք որևէ կերպ նման մեկնաբանում, բացատրություն չի տվել: Եկեղեցին երբեք չի վիճարկել որևէ ազգությամբ հայ անհատի հայ լինելու հանգամանքը, երբևէ կասկածի տակ չի դրել։ Հարցն ուրիշ է՝ հայի մշակույթը կրող լինելը, հայի ինքնագիտակցությունը կրող լինելը։ Էթնիկ հայ լինելու հանգամանքը երբեք չի վիճարկվել։ Անհեթեթություն է, բերել հոգևորականի այս կամ այն խոսքը  կոնտեքստից կտրված և տալ կամայական կամ  յուրահատուկ մեկնաբանություն»։

Նրա խոսքով, եկեղեցու, հոգևորականի դիրքորոշումը հստակ է.  եթե մարդը մկրտված չէ, երբևէ դա չի նշանակում, որ հայ չէ։

«Էթնիկ հայ լինելու հանգամանքը չի վիճարկվում, բայց հայկական մշակույթի կրող լինելը, հայի ինքնագիտակցությունը, հայի ինքնության գիտակցումը... Մենք ասում ենք, որ այս ամենը բացահայտվում է  մկրտությամբ, քրիստոնեությամբ, Հայ առաքելական եկեղեցու պատկանելիությամբ այն պարզ պատճառով, որ այդ ամեն ինչի կրողը հայ եկեղեցին է  եղել, դրա համար էլ հայ եկեղեցին կոչվում է  ազգային եկեղեցի։

Շատ հստակ օրինակներ ունենք. երբ որ մարդիկ դավանափոխ են լինում, նույն հայերը  օտար երկրներում դառնում են  կաթոլիկ, բողոքական կամ այլ կրոնի ներկայացուցիչ, ժամանակի ընթացքում ձուլվում են այդ ժողովրդի հետ, կորցնում իրենց հայեցիությունը։ Գուցե իրենք գեներով հայ են, բայց հայի մշակույթը,  լեզուն կրողը չեն, իսկ այսօր լեզուն, մշակույթը, հոգևոր արժեքները, ազգային ավանդույթները, այդ ամեն ինչը կրում է  եկեղեցին ու փոխանցում ժողովրդին»,- ասաց Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի հոգևոր համակարգող Տ. Եսայի քահանա Արթենյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}