Հարցազրույցներ 12:36 25/04/2019

Գեղասարի հարսները, տրակտորներն ու լոդրները

Հեղինակ` Թեհմինե Հարությունյան

Արմինեն


«Ես հարսն եմ, ըսիգ էլ ամուսինս՝ Արմենը, էն օր էնտեղ կխոսի ձեր ընկերների հետ, ըշտը սկեսուրս է, ազիզ։ Ընձիկ  ինքն է հավանել։ Պաբայիս հետ պոեզդով կգայինք քաղաքից, ապագա սկեսուրս էլ նստած էր, ասաց՝ ուրիշ տեղ մի գնացեք, նստեք կողքս ՝ասել-խոսալով գնանք։ Ինձ շատ էր հավանել, որոշել էր հարս տանի։ Ես երկար շորով էի, երկար մազերով, կյանքում շալվար հագած չկամ, ոչ էլ մազ կտրած, հոնքերս հանած չկամ, ես բնական եմ սիրում։ Հա, ըշտը հավանեց, ասեց ամուսնացնելու տղա ունեմ, պաբայիցս հարց ու փորձ արավ, մեր տեղն իմացավ, բայց չասեց մտադրության մասին։ Մի օր էլ մեր դուռը թակեցին, թե բա՝ եկել ենք հարսնախոս։ Մայրս մի քիչ դեմ էր, հետո համոզվեց։ Սիրահարվել էի։ Ուրիշ հարմար տղա էլ չկար, ասի՝ բախտս էս է։17 տարի առաջ էր. զույգ աղջիկներս շուտով կդառնան 16 տարեկան։ Ազիզ, մի բան հաստատ գիտեմ, ամուսնանալ հա էլ կա, իմ աղջիկները պիտի սովորեն, ավարտեն, աշխատանք ունենան, նոր ամուսնանան։Էս պզդիկն էլ տղես է, Կարենը։ Սա գերազանցիկ է դպրոցում։ Երանի բժիշկ դառնա, մամային բուժի.զոբ ունեմ, ոտքերս ցավում են, հիվանդ եմ, վատառողջ»,-իր երազանքներով կիսվում է Արմինեն, ով ամուսնու ու 3 երեխաների հետ ապրում է տնակային պայմաններում։

Ասում է՝ տնամերձ հողամասն էլ աղջիկների հետ են մշակում։ Անասնապահությամբ չեն զբաղվում, պայմաններ էլ չունեն՝ օրինակ՝ գոմ։ Ամուսինն արտագնա աշխատանքի չի մեկնում։ Մշտական աշխատանք էլ չունի։  «Ինչպե՞ս եք ապրում» հարցին  ասում է ՝ «մի կերպ», փռից հանում թխած տաք հացն ու առաջարկում մեզ։ Երևի այսպես՝ կիսվելով ու երազելով, մտածում եմ ես։

Նպաստ ստանում են, բայց դե «մի կերպ ենք ապրում»-ը մնում է ուժի մեջ։ Տնակից ազատվելու հույսեր չունեն։ Մի տուն արդեն ընտանիքը ստացել է, որտեղ ապրում է ամուսնու հայրական ընտանիքը, իրենք առանձնացել են։  Սեփականաշնորհված հողակտոր ունեն, որը  չեն կարողանում մշակել՝ հեռու է, նպատակային չի օգտագործվում, վերածվում է խոտհարկի, ոչ վարում են, ոչ ցանում։

Համայնքի ղեկավար Վարազդատ Գրիգորյանն ասում է, որ առաջ այս խնդիրը չի եղել, որովհետև կոլխոզներ ու սովխոզներ են եղել, տրկատորային պարկ, կոլեկտիվ բարձրացել են սարերը, աշխատել կազմակերպված, իջել։ Անհատի ջանքերով  դժվարացել է մշակումը, տեխնիկան էլ անցել է մասնավորին, ում հետ ևս դժվար է պայմանավորվելը՝ ոչ մեկին ձեռք չի տալիս այդպես աշխատելը։

Այսպիսով՝ հողերը մնում են անմշակ, մարդիկ՝ աղքատ ու պարապ։ Գյուղում ապրում է 700 մարդ։ Ծխամատյաններում գրանցված է 932 հոգի։Դպրոցն ունի 69 աշակերտ։  5 առաջին դասարանցի։ Մանկապարտեզ չկա։ Մանկապարտեզահասակ երեխաներ կան։ Վերջին մեկ տարում գյուղում ստեղծվել է  2 արտադրամաս՝ կաթի վերամշակման ու քարի բլոկի արտադրության։ Գյուղի 90 տոկոս տղամարդիկ մեկնում են արտագնա աշխատանքի։ Գյուղի բյուջեն  մոտ 21 մլն դրամ է, որից պետական դոտացիայով 15.7 մլն-ն են ստանում, իսկ տեղական հարկերը՝ 5.5 մլն դրամ են կազմում։ Ամառները գյուղի միակ աշխատուժը լինում են կանայք...դե մեկ էլ տրակտորները։ 

«Լոդր են է. գյուղացին, որ աշխատի, ախր կապրի, այ խեղճությունն այդտեղից է գալիս, լոդրացել են»,-ասում է գյուղի նախկին գյուղապետը։

Մտածում եմ՝  ով է լոդրացել, արտագաղթող ամուսիննե՞րը, այսինքն՝  մոտավորապես գյուղի տղամարդկանց  90 տոկոսը, թե նրանց՝ գյուղում մնացած  ծեր ծնողները, կանայք ու երեխաները, թե գյուղացին ուղղակի չի ուզում գյուղացու պես ապրել։ Նպաստներն ու «խոպանը» գյուղացուն կտրել են իր առօրյա ռիթմից ու հին սերնդի աշխատանքային շղթայական ռեակցիայից դուրս են մնացել, կտրվել հողից։ Ամուսինները գնում են արտագնա աշխատանքի, գյուղում մնում են երեխաները, տարեցները ու հարսները, ովքեր էլ դառնում են հիմնական բանվորական ուժը։

Արփինեն



«Խոտքաղի ժամանակ տղամարդ, կնիկմարդը որն ա, ազիզ։ Ինչ անենք։ Մենք մեր մարդիկի համար ամեն ինչ անում ենք։ Առավոտ շուտ անասունը կկթենք, բրախենք նախիրը,  տան գործը կանենք, արտը կվարենք, կցանենք։ Իրիկուններն էլ ով երեխա ունի, երեխեքի հետ դաս, էլի տան գործ։ Երևի դրա համար էլ մեր գյուղում ժամանցի տեղեր չկան, ինչ ժամանց, իրիկունը հոգնած , ջարդված հազիվ հանգիստ  նստում ենք...էդքանից հետո , եթե մեզ լոդր են ասում, ինչ ասենք, ըշտը լոդր ենք»,-ասում է Գեղասարի երիտասարդ հարսներից Արփինեն, ով շուտով մայրանալու է։

Չեմ դիմանում, հարցնում եմ՝ իսկ չեք նեղանում  Ձեր ամուսնուց, որ թողում գնում է ձեզ. «Նեղանամ ինչ անեմ, ազիզ, բա ձմեռն ինչ պիտի անենք, ոնց ապրենք, դժվար է գյուղի մարդու կյանքը»։

Զրույցին ներկա Արփինեի ամուսինն էլ՝ Հովհաննեսն,  ասում է, թե շուտով էլի գնալու է, ճար լիներ, Արփինեին հետը կտաներ, բայց այնտեղ մի սենյակում մոտ 30-40 տղամարդ է բնակվում՝ «ոնց տանեմ իրեն էնտեղ», հետո նշում է, որ  ամիսը 150 հազար դրամ աշխատավարձով գործ լիներ, չէր թողնի երիտասարդ կնոջն ու գնար։

Ասում եմ՝ բա կարո՞տը. «Ըշտը, յոլլա կերթանք» ,-ծիծաղելով ասում են երկուսով։

Անահիտը



«Էն բոլոր խնդիրների մասին ինչ լսել եք մեր գյուղացիներից բազմապատկեք երկուսով, որ հասկանալի լինեն միայնակ մոր, բաժանված կնոջ դժվարությունները։  4 տարեկան էի,  որ հայրս մահացավ, սովորելուց միշտ խեղճ եմ եղել, ոչ մասնագիտություն ունեմ, ոչ աշխատանք։ Մի աղջիկ ունեմ, էն էլ բախտ չունի, որ իմ պես անճար մայր ունի. Իմ վերջը չգիտեմ ինչ կլինի, ինչքան նայեմ մորս , եղբորս ձեռքին։ Երեխեն ամեն օր դպրոցից կգա, կասի՝  մամա, էս մեկն էս ունի, էս մեկն էս առավ։ Չեմ ուզում երեխես վիզը ծուռ լինի։ Ես հորը չեմ մեղադրում. հոգեկան հիվանդ  էր, ուղղակի նրա ծնողները դա իմանալով պիտի չամուսնացնեին իրենց տղային, մեղքի տակ գցեին։ 8 տարի նրանց տանը կալանավորի պես եմ ապրել, մի կերպ փախել, ազատվել։ Գյուղում խանութներ էլ չկան, որ գնամ աշխատեմ։ Երևի էդ սպասարկման ոլորտը միակն է, որ գլուխ կհանեմ։ Աշխատեմ, իմ երեխային պահեմ. սա է միակ ուզածս։ Չգիտեմ իմ ճար ու դարման  ինչ պիտի լինի...», -հուսահատ պատմում է գեղասարցի Անահիտը ու  արցունքները սրբում արագ, երբ տեսնում է մեզ մոտեցող աղջկան։

Անահիտը միակ փրկությունը տեսնում է փակուղու առաջ կանգնեցրած գյուղից հեռանալու մեջ, մի քաղաքում տուն ու աշխատանք գտնելու, ապրելու մեջ։

Մի քիչ գյուղացիների հետ  շփվելուց հասկացա ինչու էր  գյուղը 18 տարի ղեկավարած գյուղապետը անընդհատ կրկնում՝ «боже мой, мамочка родная, куда я попал?»։ Ում դուռն ուզում ես թակի, ում հետ ուզում ես խոսիր՝ այս խոսքերը գոռալու ցանկություն է  առաջանում։



Ես ոչ մեկին չեմ մեղադրում, բայց ինչ-որ մի բան սխալ է։ Ինչպես սխալ է այն, թե ինչպես  են, ըստ իմ անանուն զրուցակցի, բաժանվում նպաստները. «Կարիքավոր ընտանիքների նպաստը կտրում են, բայց էդ մասին ոչ մեկ չի խոսի, հասկանո՞ւմ եք։ Կողքից մեկն ասի, իրանն էլ կկտրեն, գյուղացին լռում ա, բայց սիրտը պադռում ա, չի կարելի։ Կենտրոնական բանկից ուղարկում են, որ մարզերում բաժանեն , չէ՞, իսկ էստեղ մարդիկ գնում, տեսնում են իրենց անունների դիմաց գրած ա՝ ՉՎ, այսինքն՝ չվաճարել։ Մարդիկ աղքատ են, բայց մի պատճառ են գտնում, ասում՝ կարիքավոր չեն, էդ փողերը նորից հետ են գնում մարզպետարան, մարդիկ վախենում են մի բան ունենան, մի քիչ լավ ապրեն...իսկ թե ում են հասնում էդ նպաստները , այ էդ ամենադաժանն ու ծիծաղալունն ա։ Հասկացա՞ք։ Մարդու սիրտ ա ճաքում էս ամեն ինչից, մի բառ էլ չենք կարա ավել պակաս ասենք։ Մենք  ո՞վ ենք որ։ Էս իշխանափոխությունն էլ մի դարդ էր, առաջ գոնե մաղարիչով մի բան ստացվում էր, հիմա ոչ փող են վերցնում, ոչ գործ անում»։Մի անգամ էլ եմ  ուզում եմ ցիտեմ նախկին գյուղապետին՝ «боже мой, мамочка родная, куда я попал?»։

Վարսիկը

«Ամուսինս արդեն 8 տարի է չի մեկնում արտագնա աշխատանքի, որ նորահարս էի , երազանք էր, որ կողքիս մնա, բայց ոչ էս գնով էլի։  Վատառողջ է, երկրորդ կարգի հաշմանդամ է դարձել  ամուսինս։ Տարել է գլխուղեղի ծանր տրավմա։ Որտեղ , որ դիմել ենք, որ որպես հաշմանդամ դեղերի գոնե մի մասը ստանանք, մերժվել ենք։  Ամիսը մենակ 40 հազար դրամի դեղ ենք առնում, 35000 նպաստ ենք ստանում, 25 հազար թոշակ...եթե կողքից չօգնեն ծնողներս, էդ գումարը կոմունալներին էլ չի  հերիքի։ Պետությունը պիտի այդ դեղերը տրամադրի...»։
« Ախր էդ հեչ է, թոշակառուն էլ եմ ես, դեղ խմողն էլ... դա մեր անձնականն ա մի տեսակ»,-ընդհատում է Վարսիկի ամուսինը՝ Հայկը,-եթե մեր ձայնը ինչ-որ տեղ հասնելու է, խնդրում եմ ջրի խնդրի մասին գրեք։ Շատ ծանր վիճակ է։ Ոռոգման ջուրն էլ, խմելունն էլ։ 3 գետ ա է հոսում Լոռիով, ինչի պիտի մենք ջրի խնդիր ունենանք, ու գիտեք մենք ավելի շատ ենք վճարում ջրի համար, քան կողքի գյուղերը, նրանք 700, մենք ՝ 1000։ Կամ իշխանություններն էդքան հարկ են հավաքում՝ հողի, սարի, քարի, թող էս ճամփեքը սարքեն գոնե դրանով, թող մի բան անեն»։
Հարցնում եմ՝ գյուղից գնալու մասին մտածո՞ւմ եք։ Պատասխանում են. «Չէ, ազիզ, ուր գնանք, առանց գյուղ չենք կարա, երկրից էլ չենք գնա, ամեն դեպքում հիմա։ 2 տղա ունենք , պիտի ծառայեն բանակին։ Պարտք ունենք բա հայրենիքն, ոնց կլինի գնանք։ Ուղղակի գյուղին մի քիչ լավ նայեն, ուշադրություն դարձնեն, ուզում ենք մարդավարի ապրենք»։

Փողոցների մասին գյուղապետն ասում է. «Անցյալ տարի 6 մլն դրամ է հատկացրել կառավարությունը՝ գռունտային ճանապարհների վերանորոգման համար, ուղղակի անձրևաջրերը, սելաֆները սրբում-քշում տանում են, լուծումը երևի թե ասֆալտն է, պարբերաբար այս  ուղղությամբ աշխատանքներ տանում ենք»։

«Խմելու ջրի խնդիրը առաջնային է։ Տարիներ շարունակ չի լուծվում։ Ինքնահոս սարերից իջնող ջուրն է մերը, ուղղակի չի բավականացնում այդ քանակությունը։ Ոռոգման ցանցի բացակայությունը շատ մեծ հարված է հասցնում գյուղին։ Այդ պատճառով շատ հողատարածքներ որպես խոտհարկ են օգտագործվում՝ ոռոգել չի լինում։ Մեր գյուղում ոչ նպատակային օգտագործվող հողերի մեղքը հիմնակում ոռոգման ջրի ցանցի բացակայության վրա է։ Կառավարության սուբվենցիոն ծրագրերի գյուղն այս տարի չի մասնակցում՝ ֆոնդերում բավարար գումար չունենալու պատճառով, բայց նախատեսում ենք խմելու ջրի կապտաժների ու ջրագծի վերանորոգում՝ մինչև գյուղ եկող ճանապարհ։ 25 մլն դրամ արժե, որից մենք ներդնում ենք մոտ 2 մլն»,-բացատրեց  գյուղապետը։

Ի դեպ, թե գործող, թե նախկին գյուղապետերը հաստատաում են ջրի թանկությունը. պատճառներն էլ գիտեն։

Վարազդատ Գրիգորյանն ասում է, որ թանկ են վճարում, որովհետև  մնացած գյուղերը ինքնահոսից  են օգտվում, իսկ իրենք պոմպակայանից, իրենց դեպքում ֆիքսվում է և հոսանքի ծախս և ջրի ծախս և որ ցանց էլ չունեն, կորուստներն ահավոր շատ են։  30 տոկոսն է ջրի տեղ հասնում, կամ չի հասնում։ Խնդիրների մասին տեղեկացրել են, ցանցը պիտի  գոնե խնդրահարույց մասերում նորոգվի։
Սպասում են։

Մենք էլ ենք սպասում, որ Կառավարությունը գյուղերի զարգացման հստակ ծրագիր ու մշակված ռազմավարություն ունենա, իսկ  գյուղացին հասկանա իրենից է կախված ամեն ինչ, ոչ մեկ իրեն ավելի լավ կյանք չի տալու, եթե ինքը չանի ընդառաջ քայլը լավ կյանքին, որ անպայման գիտակցվի՝ կարճ ժամկետներում հրաշքներ չեն լինելու։ Վաղվա լավ օրը այսօրվա ճիշտ ու նպատակային աշխատանքն է լինելու։ Աղքատությունը, գուցե, իրոք մարդու գլխում է, գուցե, իրոք, իր կյանքից հեռացած ու օր օրի օգնություն ու նպաստ սպասող գյուղացու մեղքով է, բայց եթե համատարած է, ուրեմն՝ համակարգի խնդիր է։ Համակարգեր պիտի փոխվեն։ Ու խնդիրը ոչ վերևում, ոչ ներքևում անձերի մեջ չէ, երևի։







Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}