Ըստ Վարդգես Գասպարիի՝ ակցիայի մասնակիցները ջրի շշով հարվածել են դեմքին
Իրավունք
17:16 13/05/2019
Հայաստան

Ըստ Վարդգես Գասպարիի՝ ակցիայի մասնակիցները ջրի շշով հարվածել են դեմքին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի ժամանակ լարված իրավիճակ էր ստեղծվել դատարանի դահլիճից դուրս: Միջադեպ տեղի ունեցավ ակտիվիստ Վարդգես Գասպարիի և  Քոչարյանի աջակիցների միջև: Երկրորդ նախագահի աջակիցները ոստիկաններից պահանջում էին դատարանի շենքից դուրս հրավիրել Գասպարիին, որպեսզի կրքերը չթեժանան:

Ակցիայի մասնակիցները Գասպարիի ձեռքից վերցրեցին ցուցապաստառը: Դրանից հետո ոստիկաներին հաջողվեց  ակտիվիստին դուրս հրավիրել դատարանի շենքից:

Դրսում Վարդգես Գասպարին լրագրողներին ասաց, թե ակցիայի մասնակիցները ջրի շշով հարվածել են դեմքին: Նա նշեց նաև, որ ոստիկաններն անգործություն ցուցաբերեցին: «Ես  հիմա այստեղ տալիս եմ հաղորդագրություն հանցագործության մասին: Ո՞ւր են ոստիկանները, եկեք և  հաղորդագրությունն ընդունեք»,- ասաց ակտիվիստը:
 

Placeholder
Ըստ Վարդգես Գասպարիի՝ ակցիայի մասնակիցները ջրի շշով հարվածել են դեմքին