Իրավունք 12:30 03/06/2019 Հայաստան

Սահմանադրագետ. Դատական համակարգի առողջացման ծրագիրը պետք է իրականացվի փուլային տարբերակով

«Այսօր մենք գտնվում ենք խորը սահմանադրականության ճգնաժամի մեջ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը։

Նա ուշադրության հրավիրեց այն հանգամանքի վրա, որ խոսքը ոչ թե Սահմանադրության, այլ սահմանադրականության, այսինքն գործող Սահմանադրությունն, ըստ էության, չի համապատասխանում իրական Սահմանադրության  չափանիշներին և որն էլ իր հերթին բխեցնում է  մնացած ավելի ցածր  մակարդակի հակամարտությունները։

«Արդյունքում այս ճգանաժամի հետևանքով մեր պետություն-հասարակություն ոլորտում ունենք քաղցկեղային ուռուցք, մեր առջև խնդիր ենք դրել բուժելու այդ քաղցկեղածին ուռուցքն ի դեմս դատական համակարգի։ Որո՞նք ենք այս ուռուցքը բուժելու առումով մոտեցումները, դիմե՞լ պրոֆեսիոնալ բժիշկներին, որպեսզի հետազոտեն, ուսումնասիրեն հիվանդությունը,  միջոցներ ձեռնարկեն, թե՞  դիմենք կիսագրագետ հեքիմներին՝ հեքիմական միջամտության գործադրելու համար։ Հասարակության լայն շրջանակները  միանշանակ ընտրելու են հեքիմական  բուժումը, հեքիմներն էլ իրենց հերթին գործի են դնելու կեղծ գիտությունը։ Արդյունքում մենք ունենալու ենք մի պարփակված շրջափուլ, որից երբեք դուրս չենք գալու»,- ասաց նա։

Վ. Այվազյանի խոսքով, նույնը կարելի է ասել նաև անցումային արդարադատության և վեթթինգի երևույթի մասին. «Ենթադրենք ստեղծեցինք պետական մարմին, որը դատավորներին պետք է իրականացնի վեթթինգ, ո՞վ պետք է այդ վեթթինգ իրականացնողների գործողությունների օրինականությունը և իրավական լինելը ստուգի։ Ունենում ենք դարձյալ մի փակ շրջափուլ, որտեղ գործում է  հավի ու ձվի հանրահայտ պատմությունը, որն է ավելի շուտ առաջացել, որն է  մյուսից բխում»։

Նա ընդգծեց, որ սահմանադրաիրավական կարգավորումը, դատական համակարգը բազմապատկման աղյուսակի ճշմարտության նման երևույթներ են, այդ բազմապատկման աղյուսակի դրվածքից շեղվելու ցանկացած մանիպուլյացիա որևէ լավ արդյունքի չի հանգեցնելու։

«Մենք պետք է մեկ ուղենիշ ունենանք մեր աչքի առջև. այն է՝ ապահովել ցանկացած պարագայում օրենքի գերակայնությունը, մասնավորապես իրավունքի գերակայությունը։ Ցանկացած գործընթաց չի կարող դուրս լինել  իրավական, հատկապես սահմանադրաիրավական կարգավորման շրջանակներից։ Եթե այդ գործընթաց դուրս մնաց, մենք ունենալու ենք բացասական խիստ հետևանքներ, որոնց պտուղները կարելի է ասել արդեն իսկ քաղում ենք»,- ասաց Վ. Այվազյանը։

Նա նշեց, որ եթե դատական համակարգի բարեփոխումներն ընթացան հեքիմային մոտեցմամբ ու գործիքակազմով, առաջին հերթին պետության արտաքին վարկանիշն է տուժելու, իսկ դրա արդյունքն այսօր կարելի է տեսնել։

«Շատ ու շատ պաշտոնատար անձանց, որոնց նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, դատավարական պրոցես, շատ պետություններ տալիս են որակումներ՝ քաղաքական բանտարկյալ, մեր բարձրաստիճան պաշտոնյաներին տալիս են քաղաքական ապաստաններ, նրանց ներկայացում են որպես հալածյալներ, հետապնդվածներ։ Սա արդյունք է  անգրագետ մոտեցման, անգրագետ  վիրաբուժական  միջամտության։ Եթե շարունակվի գործընթացն այս նույն ոչ գրագետ հունով, ապա մենք պետք է միայն ինքներս մեզ քննադատել»,- ասաց սահմանադրագետը։

Դատական համակարգը բուժելու համար, նրա խոսքով, որևէ գործողություն չպետք է դուրս լինի սահմանադրական և իրավական կարգավորման շրջանակներից։

«Այս տեսակետից  և անցումային արդարադատությունը, և վեթթինգը մեր գործող  իրավակարգավորումների շրջանակներում չեն կարող կենսունակ լինել»,- ասաց նա։

Վ. Այվազյանը նշեց, որ  դատական համակարգի առողջացման ծրագիրը պետք է իրականացվի փուլային տարբերակով, որպեսզի դատական համակարգը կոլապսի  առջև չկանգնի։
Նրա կարծիքով, պետք է ԱԺ մեծամասնությունը փոխի Սահմանադրության երկու անցումային դրույթ՝ 213-րդ և 215-րդ հոդվածները, փոփոխման համար հանրաքվեի պահանջ չկա, կատարում է ԱԺ։

«Իմաստը հետևյալն է.  իրավակարագավումը, որ դատական համակարգի, նաև Սահմանադրական դատարանի այն բոլոր դատավորները, որոնք նշանակվել են մինչև 2015 թվականի Սահմանադրության ուժի մտնելը, նրանք ոչ թե պետք է պաշտոնավարեն նախկին Սահմանադրությամբ, ինչպես այսօր է, այլ բոլորը պետք է վերնշանակման  գործընթաց անցնեն գործող Սահմանադրության և «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի կարգավորումներով։ Սա հնարավարություն կտա նույն դատավորներին նորից պայքարել իրենց պաշտոնի համար և համապատասխան իրավասու մարմինը՝ Բարձրագույն դատական խորհուրդը հանրության լայն շրջանակների հսկողության ներքո, պետական մյուս մարմինների  աջակցությամբ կարող է իրականացնել վեթթինգային գործընթաց»,- մանրամասնեց սահմանադրագետը։

Նա  նշեց, որ Սահմանադրությունում այդ դրույթների փոփոխություններից, դրա հիման վրա Դատական օրենսգրքում որոշակի փոփոխություններ կատարելու արդունքում հնարավոր կլինի սահուն և սրընթաց իրականացնել դատական համակարգի առողջացման ծրագիրը։ Վ. Այվազյանն անհրաժեշտ է համարում դատական իշխանության վստահության չափանիշային համակարգի մշակումը։ 

Ինչ վերաբերում է անցումային արդարադատության և վեթթինգի արդեն իսկ կիրառված պրակտիկային, նա նշեց, որ դրանք կիրառած երկրները չեն կարող Հայաստանի համար  համարվել էտալոնային երկրներ, ոչ մեկը համաշխարհային   քաղաքակրթության մեջ իր ուրույն տեղն ու դերակատարությունը չունի, քաղաքակրթաստեղծ, իրավաստեղծ որևէ առաքելությամբ համաշխարահային պատմության մեջ աչքի չեն ընկել. «Բնականաբար, Հայաստանը  նմանատիպ երկրներից ընդօրինակելու բան չունի,  առավել ևս դրանք նրանց որևէ դրական արդյունքի չեն բերել»։

Վարդան Այվազյանն ասաց, որ Հայաստանն ունի սահմանադրական բարեփոխումների լուրջ անհրաժեշտություն, փորձը ցույց տվեց, որ պետական իշխանության ինստիտուտները չեն կարող կենսունակ լինել և չեն գործում իրենց սահմանադրական լիազորությունների շրջանակներում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:52
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ 2024 թվականի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
18:49
«Հայաքվե». ԱԺ բոլոր պատգամավորներին և խմբակցություններին կոչ ենք անում գործող վարչախմբի ղեկավարի նկատմամբ սկսել անվստահության գործընթաց
... կանխելու սահմանների փոփոխությունը և տարածքների միակողմանի զիջումը, հակառակ դեպքում նրանք ևս պատասխանատվություն են կրելու այս իրավիճակի համար։
Աղբյուր` Panorama.am
18:37
Բախումներ Կիրանցում. ոստիկանները բացեցին ճանապարհը
Ոստիկանները բացեցին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը, որն առավոտից փակել էին տավուշցիները։ Ցուցարարներից ոմանք համաձայնել են հեռացնել իրենց...
Աղբյուր` Panorama.am
18:22
«Քանի ժամ է` հարսը սպասում է». տավուշցիները ճանապարհը չբացեցին նշանդրեքի գնացողների համար
Տավուշի մարզի բնակիչները Վրաստան տանող ճանապարհը չբացեցին անգամ նշանդրեքի գնացողների համար։ Sputnik Արմենիայի տեսանյութում երևում է, թե ինչպես...
Աղբյուր` Panorama.am
18:17
Ղազարյան, ինձ հետո մատով չխոսես. քաղաքացին՝ ՆԳ նախարարին
«Ոսկեպարի համար էլ պայքարելու եմ, Հայաստանի ցանկացած հողի համար էլ պայքարելու եմ»,- ասաց Տավուշի մարզի բնակիչներից մեկը՝ ՆԳ նախարար...
Աղբյուր` Panorama.am
18:03
Արգենտինան աջակցում է Հայաստանին և ճանաչում նրա տարածքային ամբողջականությունը․ ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան
«Մենք խստորեն հետևում ենք տարածքային ամբողջականության վերաբերյալ միջազգային օրենքներին»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:01
Իշխանյանը դիմել է Համասյանին՝ դադարեցնել համերգը, դուրս գալ և անհամաձայնությունը հայտնել Տավուշում տեղի ունեցողի հետ
«Ձեր գլխի վրայից թռել են, ձեզ չեն հարցնում ու հանձնում են ձեր տարածքները»:
Աղբյուր` Panorama.am
17:56
Եթե 50-60 հազար մարդ հավաքվի, ուժայինների ղեկավարները վիճելու են՝ ով է առաջինը ձերբակալելու Փաշինյանին. Սուրենյանց
«Եթե մնա Նիկոլ Փաշինյանին, սահմանադրական փոփոխություն կհայտարարի  երկրում ընդամենը մեկ հարցով՝  որ իքնը հռչակվի ցմահ...
Աղբյուր` Panorama.am
17:33
Տավուշի գյուղերի հանձնումը թշնամուն ուղղակիորեն ազդելու է Հայաստանի բոլոր քաղաքացիների վրա. Հայկ Նահապետյան
«Տավուշի գյուղերը հանձնելուց հետո փակվում է  Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։ Շրջանցող ճանապարհ չկա։ Գազամուղն այդ հատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:24
«Զվարթնոց»-ում տնկվեցին 1540 նոր ծառաթփատեսակներ
 Այսօր  «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում տնկվեցին 1500  թուփ  հասմիկ և ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Փրկարարները դին դուրս են բերել ձորակից
Ապրիլի 20-ին, ժամը 09։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
17:05
Տավուշցիները շարունակում են փակ պահել Երևան-Թբիլիսի ճանապարհը
Տավուշի մարզի բնակիչները շարունակում են փակ պահել Երևան Թբիլիսի միջպետական ճանապարհը։ Նրանք իրենց ակցիան սկսել են դեռ երեկ երեկոյան, երբ...
Աղբյուր` Panorama.am
16:50
Խաղաղության օրակարգի համատեքստում 5 ամսում 2 շատ կարևոր իրադարձություն է եղել. Փաշինյան
«Մեր պետությունը գոյաբանական լրջագույն վտանգների ու սպառնալիքների առաջ է կանգնած»,- Լոռու մարզի «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
16:43
Սողոմոն Թեհլիրյանի ազգականներն արժեքավոր նյութեր են հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրընկալվել էին Սողոմոն Թեհլիրյանի հորեղբոր որդու՝ Սամվելի թոռնուհիները` Արփի Օսկանյանը և...
Աղբյուր` Panorama.am
16:23
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կհասնի մինչև +32-ի
Հայաստանի տարածքում ապրիլի 20-ի և 23-ի  կեսօրից հետո, 21-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ,...
Աղբյուր` Panorama.am
16:18
Խnշտանգված Սամվել Վարդանյանը հստակ ցույց է տվել դեպքի վայրը, տեսագրություն պահպանված չէ. Ռուբեն Մելիքյան
 ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին հանրային տրանսպորտում իր քաղաքացիական դիրքորոշումը հայտնած Սամվել Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը...
Աղբյուր` Panorama.am
16:01
ԱԳՆ հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանն ու օրենքներին. Ղազարյան
«ԱԳՆ հայտարարությունն  սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների հանդիպման ու արդյունքների մասին, ամբողջությամբ հակասում...
Աղբյուր` Panorama.am
15:48
Շատ շուտ մենք կտեսնենք արդեն Սյունիքի միջանցքի հարցն է բացահայտվելու. Արթուր Խաչիկյան
«Սա Տավուշով չի սահմանափակվելու. հարց է՝ 4 գյուղից և մյուս 4 գյուղից հետո ի՞նչ է լինելու մնացածի հետ։ Շատ շուտ մենք կտեսնենք արդեն...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց
«Մի անփառունակ ստախոսի արկածների հետևանք է ստեղծվածը։ Բայց չէի կանխատեսել, որ նման սրընթաց զարգացումներ են լինելու»,- լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
15:21
Մեկ անգամ ևս հիշեցնեմ՝ տարածքային փոփոխությունների հարցը կարող է բացառապես լուծվել հանրաքվեով. Գևորգ Դանիելյան
«Խնդրի իրավական կողմը գրեթե ոչ ոքի չի հետաքրքրում, ամեն ինչ դարձել է զուտ կենցաղային հարթությամբ իրացվող քաղաքականության նյութ»։
Աղբյուր` Panorama.am
14:53
Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել. Կիրանցին՝ ՆԳ նախարարին
«Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս։ Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել։  Մենք թուրքից ավել բան չենք գրավել»,-...
Աղբյուր` Panorama.am
14:41
Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից. Փաշինյան
«Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից»,- այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝...
Աղբյուր` Panorama.am
14:21
Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիայի կառավարությանը ներկայացուցիչներ ուղարկել Բաքու
Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի  որդին՝ Դավիթ Վարդանյանը կոչ է արել Ֆրանսիայի...
Աղբյուր` Panorama.am
14:12
Դերասան Արամայիս Սարգսյանը «Անահիտ»-ը Երևանից տարել է Վանաձոր՝ համալրելով իր մրցանակների հավաքածուն
Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» 4-րդ մրցանակաբաշխությունում  ռեժիսոր էդգար Բաղդասարյանի «Յաշան ու Լեոնիդ...
Աղբյուր` Panorama.am
14:00
Ներքին գործերի նախարարը ժամանեց Տավուշ
Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վայր քիչ առաջ ժամանեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ «Եկել եմ՝ մի հատ հասկանամ, ի՞նչնէ ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Բագրատ Սրբազան. Այս գործընթացը խաբերությամբ արված գործընթաց է, այն պետք է կասեցվի
«Տավուշը պետք է  դարձնենք ամրոց, հիմա մենք պետք է խոսենք մեր անելիքների մասին»,-Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:36
Ոստիկանները պահանջում են՝ տավուշցիները բացեն ճանապարհը
Ոստիկանները պահանջում են, որ չորս գյուղերի բնակիչները բացեն ճանապարհը, վերականագնեն երթևեկությունը։ Գյուղացիներն ասում են՝ վտանգված է մեր...
Աղբյուր` Panorama.am
13:28
Րաֆֆի Ասլանյան. Պետք է դուրս գալ հրապարակային պայքարի, հեռացնել րոպեական հաճույքների համար թշնամուն հանձնված ՀՀ ապիկար իշխանությանը
Փաստաբան, Երևանի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պետք է հասկանա, որ խոսելու ժամանակը վաղուց անցել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց
17:48 20/04/2024

Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}