Ինչ կրակոցներ էին դեպի «մեր կողմ»
«Մեր ուղղությամբ հրթիռակոծում էր»,- Վայոց ձորի գյուղերից մեկից panorama.am էր զանգահարել ՀՀ քաղաքացի, որ այդպես էլ գիշերվա կրակոցների մասին ՊՆ որևէ պաշտոնական հաղորդագրություն չէր գտել։
Panorama.am-ը հարցը պատրաստ էր փոխանցել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին, սակայն «Հայաստանում չլինելու պատճառով» նա մեզ չկարողացավ պատասխանել, հենց լսեց, որ լրագրող է զանգողը։
Նույն հարցը չստացվեց ուղղել այլոց, քանի որ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հեռախոսահամարներին պատասխանող չկար։