Բորիս Նավասարդյան. Կարևոր է՝ լրատվամիջոցների ինստիտուտը բարենպաստ պայմաններ ստեղծի հանրության առաջադիմության համար
«Լրատվական դաշտում լճացում կար, հիմա, կարծես թե, այդ լճացումից դուրս ենք գալիս»,- «Մեդիաների բազմազանություն և բազմակարծություն» ներածական կոնֆերանսի ժամանակ ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Նա նշեց, որ բազմաթիվ հետաքրքիր նախաձեռնություններ կան լրատվամիջոցների դաշտը կարգավորելու և բարելավելու համար։ Բ. Նավասարդյանն ասաց, որ խոսքը գնում է լրատվամիջոցների գործունեության թափանցիկության, առցանց լրատվամիջոցների կարգավորման, լրագրողական էթիկայի հարցերին։
«Հույս ունեմ դա կարևոր ներդրում կլինի այն ընդհանուր գործընթացին, որ տեղի է ունենում Հայաստանում»,- նշեց Երևանի մամուլի ակումբի նախագահը։
Նրա կարծիքով, ինչպես այս կոնֆերանսը, այնպես էլ հետագա միջոցառումները, որոնք բավականին ինտենսիվ են լինելու, իրար օգնելով կկարողանան նպաստել, որ լրատվամիջոցների գործունեության դաշտն առավել նպաստավոր լինի խոսքի ազատության, լրատվամիջոցների ազատության, լրատվամիջոցների կողմից հանրության կարիքների բավարարման առումով։
«Կարծում եմ՝ դա ամենակարևոր հարցն է, որպեսզի լրատվամիջոցների կարևոր ինստիտուտը, որն այս ամիսներին դարձել էր ամենաակտիվներից մեկը, հնարավորինս բարենպաստ պայմաններ ստեղծի Հայաստանում բարեփոխումների, հանրության առաջադիմության համար»,- ասաց Բորիս Նավասարդյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Հայկ Սարգսյանը բոլոր միջոցները սպառելուց հետո միայն պետք է դիմեր դատարան». Շուշան Դոյդոյանը «Առավոտին»
- Բորիս Նավասարդյան. Ո՞ւմ հիվանդ գլխում է ծնվել լրատվամիջոցների հաշվառման ընթացակարգը օրենքով ամրագրելը
- Մեր լրատվական դաշտն ամբողջությամբ դարձել է անպատասխանատու, բարդակ. Տիգրան Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում