Բուսաբանական այգում այրվել է մոտ 15 հա բուսածածկ տարածք
Հասարակություն
11:32 15/07/2019
Հայաստան

Բուսաբանական այգում այրվել է մոտ 15 հա բուսածածկ տարածք

Հուլիսի 13-ին Երևանի քաղաքի Բուսաբանական այգում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է մոտ 15 հա բուսածածկ տարածք։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։ 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունիսի 13-ին ժամը 10:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևանի քաղաքի Բուսաբանական այգում այրվում է խոտածածկ տարածք։ Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:11-ին, մարվել՝ 14:33-ին:

 

Placeholder
Բուսաբանական այգում այրվել է մոտ 15 հա բուսածածկ տարածք