Գանձասար-Կապանը Բուլղարիայում պարտվել է ռումինական թիմի
Բուլղարիայում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում «Գանձասար-Կապանն» իր առաջին ստուգողական հանդիպումն է անցկացրել` մրցելով ռումինական «Դուներյա» ակումբի հետ։
Կապանյան թիմն այս խաղում նվազագույն հաշվով պարտություն է կրել` խաղի 62-րդ րոպեին գոլ ընդունելով սեփական դարպասը: Այս մասին հայտնում է «Գանձասար-Կապանի» մամուլի քարտուղարությունը:
Գոլի հեղինակ է դարձել Կատալինը:
Կապանյան թիմը խաղն անցկացրել է հետևյալ կազմով.
Գևորգ Կասպարով (Գրիգոր Մելիքսեթյան 45՛), Հակոբ Համբարձումյան (Դավիթ Տերտերյան 45՛), Ալեքսանդր Հովհաննիսյան (Վարդան Արզոյան 67՛), Վարդան Արզոյան (Գագիկ Մաղաքյան 45՛), Վասպուրակ Մինասյան (Արման Հովհաննիսյան 45՛), Համլետ Ասոյան (Արթուր Գրիգորյան 45՛), Գևորգ Օհանյան (Աշոտ Ադամյան 67՛), Աշոտ Ադամյան (Ուբեյմար 45՛), Դավիթ Մինասյան (Շուլա 45՛), Էմիլ Եղիազարյան (Գեղամ Թումբարյան 45՛), Անդրանիկ Քոչարյան (փորձարկվող ֆուտբոլիստ 45՛):
Ակումբի մամուլի քարտուղարությունը ներկայացնում է նաև հանդիպման միակ գոլի տեսանյութը.
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները