Թուրքական զինուժը Իրաքի հյուսիսում շարունակում է ռազմական գործողությունները քրդերի դեմ
Քաղաքական
12:08 15/07/2019
Տարածաշրջան

Թուրքական զինուժը Իրաքի հյուսիսում շարունակում է ռազմական գործողությունները քրդերի դեմ

Մայիսի 27-ից Թուրքիայի օդուժի կողմից Հյուսիսային Իրաքի Հաքուրք շրջանի ուղղությամբ իրականացվող «Մագիլ» (Pençe) ռազմական օպերացիան շարունակվում է:Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը։

Ռազմագործողությունների մասին պարբերաբար հաղորդագրություններ է տարածում Թուրքիայի պաշտպանության նախարարության Twitter-ի պաշտոնական էջը:

Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) դեմ ուղղված ռազմական օպերացիայի ընթացքում hյուսիսային Իրաքի Հաքուրք շրջանում Թուրքիայի օդուժը վնասազերծել է 71 քուրդ զինյալի: Ինչպես նաև հայտնաբերել ու ոչնչացրել է քուրդ զինյալներին պատկանող թաքստոցներ և զինապահեստներ:

Placeholder
Թուրքական զինուժը Իրաքի հյուսիսում շարունակում է ռազմական գործողությունները քրդերի դեմ