«Լուսավոր Հայաստան»-ը նախագիծ է ներկայացրել՝  չհիմնավորված խտրականությունը բացառելու նպատակով
Քաղաքական
18:26 15/07/2019
Հայաստան

«Լուսավոր Հայաստան»-ը նախագիծ է ներկայացրել՝ չհիմնավորված խտրականությունը բացառելու նպատակով

ԱԺ «Լուսավոր Հայաստան»  խմբակցությունը ներկայացրել է օրենսդրական փոփոխություն, որով նախատեսվում է հարկային օրենսգրքով սահմանված արտոնությունը կիրառել նաև ծառայությունների մատուցման և քաղաքացիաիրավական բնույթի այլ պայմանագրերով աշխատող քաղաքացիների նկատմամբ։

Խմբակցությունը նախագծի անհրաժեշտությունը բացատրում է այսպես,  համաձայն հարկային օրենսգրքի՝ անմիջապես կառուցապատողից բնակարան ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով վճարված եկամտային հարկի վերադարձ է նախատեսվում վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց համար, որոնց շարքում ներառված չեն այն քաղաքացիները, ովքեր աշխատում են ծառայությունների մատուցման կամ քաղաքացիաիրավական բնույթի այլ պայմանագրերի հիման վրա:

Այդ պայմանագրերով, սակայն, չկա որևէ տարբերակում ինչպես եկամտային հարկի դրույքաչափի, այնպես էլ վճարման կարգի վերաբերյալ:

«Հետևաբար, կարծում ենք, որ նման սահմանափակումը չունի որևէ հիմնավորում և առաջացնում է չհիմնավորված խտրականություն»,-նշում են խմբակցությունից։

Նախագծին կարելի է ծանոթանալ այս  հղումով։ 
 


 

Placeholder
«Լուսավոր Հայաստան»-ը նախագիծ է ներկայացրել՝ չհիմնավորված խտրականությունը բացառելու նպատակով