«Գանձասար». Հալեպում կյանքը բնականոն հունով շարունակվում է
Հասարակություն
18:18 15/07/2019
Աշխարհ

«Գանձասար». Հալեպում կյանքը բնականոն հունով շարունակվում է

Թեև զինյալ ահաբեկչական խմբավորումները հաճախ են հրթիռակոծում Հալեպի արևմտյան շրջաններն անապահովության և խուճապ առաջացնելու նպատակով, քաղաքում կյանքը շարունակվում է բնականոն հունով։

«Գանձասարը» գրում է, որ աստիճանաբար պետական և սեփական հատվածներում վերանորոգման աշխատանքներն ընթացք են առնում։

Հիշեցնենք, որ պատերազմից հետո Հալեպում արդեն վերագործարկվել է հագուստի, կտորի արտադրության գործարանները, վերսկսվել է սպորտային կոշիկների արտադրությունը, բացվել է  տնային սառնարաններ հավաքելու գործարան։

Նախօրեին զինյալ ահաբեկիչները կրկին հրթիռակոծվել էին Հալեպի տարբեր շրջանները, կա 6 զոհ, 9 վիրավոր, արձանագրվել է նյութական վնասներ՝ տուժել են քաղաքացիների բնակարանները, մեքենաները։ Սիրիական բանակը ռմբակոծել է նրանց կենտրոնները։ 
 

Placeholder
«Գանձասար». Հալեպում կյանքը բնականոն հունով շարունակվում է