Ռուսաստանը շարունակում է Թուրքիային մատակարարել S-400-ների մասերը
Քաղաքական
15:27 15/07/2019
Տարածաշրջան

Ռուսաստանը շարունակում է Թուրքիային մատակարարել S-400-ների մասերը

Հուլիսի 14-ին Ռուսաստանը ևս 3 բեռնատար ինքնաթիռ է ուղարկել Թուրքիա, որով  մատակարարվել են ռուսական «S-400» ՀՕՊ հակամակարգերի մասերը։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

Վերոնշյալ ինքնաթիռների կողմից մատակարարված մասերը նախնական ուղարկվել են Անկարայի նահանգի Մյուրթեդ (նախկին Աքընջը) ավիաբազա։

Լուրը հաստատվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության կողմից։ Ընդհանուր առմամբ Ռուսաստանը արդեն 7 բեռնատար ինքնաթիռ է ուղարկել Թուրքիա՝ S-400-ների մասերը մատակարարելու նպատակով։ 

Placeholder
Ռուսաստանը շարունակում է Թուրքիային մատակարարել S-400-ների մասերը