Վրաստանում ՀՀ քաղաքացու դեմ քրեական գործ է հարուցվել
Իրավունք
17:17 15/07/2019
Տարածաշրջան

Վրաստանում ՀՀ քաղաքացու դեմ քրեական գործ է հարուցվել

Հուլիսի 11-ին Վրաստանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են ՀՀ քաղաքացի Մ․Մ․, ով, վրացական կողմի հաղորդմամբ, հանդիսանում է հայ-վրացական սահմանին հայտնաբերված 71,63 կգ ռադիոակտիվ նյութի սեփականատերը («Տորիյ 232» տեսակի ռադիոակտիվ իզոտոպ)։ Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշում է կայացրել ՀՀ քաղաքացու նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը:

Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայության հաղորդմամբ, քրեական գործ է հարուցվել Վրաստանի քրեական օրենսգրքի 214 հոդվածի չորրորդ մասով և 230 հոդվածի առաջին մասով, «Միջուկային նյութերի ապօրինի շրջանառության» և «Պետական սահմանը հատելու կարգի խախտում» հատկանիշներով, որը ենթադրում է 5-10 տարի ազատազրկում։

Գործը քննում է Վրաստանի պետական անվտանգության ծառայության հակահետախուզության դեպարտամենտի գլխավոր քննչական վարչությունը:

Վրաստանում ՀՀ դեսպանության իրավաբանը շուտով կտեսակցի ՀՀ քաղաքացու հետ։

 

Placeholder
Վրաստանում ՀՀ քաղաքացու դեմ քրեական գործ է հարուցվել