ՔԱԿ ղեկավար. Այո, խնդիրներ կան
Քաղավիացիայի ոլորտում չարաշահումներ են եղել։ Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը։
«Շատ դժվար է ասել, թե ինչքանի, որովհետև ես համոզված եմ, որ ամբողջ ինֆորմացիան ինձ չի հասնում։ Չեմ կարող կոնկրետ գումար նշել, անհնար կլինի»,-ասաց նա։
Ռևազյանն ասաց, դիմել է իրավապահ մարմիններին, վերջինները զբաղվում են գործով։
Բանախոսը նշեց, իրեն ներկայացված խնդիրը կապված են եղել ոչ միայ իր ղեկավարած մարմնի, այլև օդանավակայանի ու կոմիտեի տարբեր ծառայությունների հետ։ Ինքն էլ իր հերթին դրանց մասին պատմել է գործադիր մարմնի անդամներին։
«Ինչը մեր հետ ուղիղ փոխկապված չի, ես բարձրաձայնել եմ կառավարությունում։ Բան չկա, ինչին տեղյակ չեն։ Ու այո, խնդիրներ կան։ Չեմ կարող բաց խոսել։ Բայց դուք կարող եք ենթադրել, որ ավիացիան ընդհանրապես այնպիսի ոլորտ է, որտեղ շատ խնդիրներ կան»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- ՔԱԿ ղեկավար. Առաջարկում ենք հանել օդի փողը նոր ուղղությունների համար
- Տաթևիկ Ռևազյան. Օդապարիկ ենք գրանցել
- Տաթևիկ Ռևազյանը Մարուքյանին խորհուրդ տվեց «լայվ» մտնելուց առաջ իրենց զանգել
Լրահոս
Տեսանյութեր
10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին