Կրթություն, գիտություն 14:20 12/08/2019 Հայաստան

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարը կեղծարար է ոչ միայն գիտությունում. դասախոս

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոսներից Գագիկ Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի ինքնակենսագրությանը՝ նշելով, որ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարը կեղծարար է ոչ միայն գիտությունում, այլև կեղծում է իր կենսագրությունը։ 

«ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն իր ինքնակենսագրականում նշում է, որ 2009-2011 թվականներին աշխատել է «Գորիս Կաթ» ՍՊԸ-ում՝ որպես փոխտնօրեն:

Հիշյալ ընկերության մասին համացանցում բացակայում է որևէ տեղեկություն, թե՛ նրա աշխատակազմի, թե՛ արտադրանքի վերաբերյալ: Բացառություն է հարկային տարվա արդյունքներով մեկ միլիոն դրամը գերազանցող ապառքներ ունեցող ընկերությունների ցանկը:

Հրապարակման հղումը ստորև՝

Նշյալ ցանկում «Գորիս Կաթ» ՍՊԸ-ն 409-րդ համարն է։ Ընկերությունը հաշվառված է Վերիշեն գյուղում:

Ընկերության վերաբերյալ տեղեկություններ առկա են նաև datalex.am համակարգում: Ընկերությունն անցում է երկու դատական գործով. առաջինը՝ գումարի բռնագանձման հայցով, երկրորդը՝ սնանկության: Երկու գործով դիմումատու են ՀՀ ԿԱ ՊԵԿ Գորիսի ՏՀՏ-ն և ՀՀ Ֆինանսների նախարարության Գորիսի ՏՀՏ-ն:

Գումարի բռնագանձման դատական գործում փաստական հանգամանքն այն է, որ ընկերությունը չի կատարում իր հարկային պարտավորությունները, որոնք առաջացել են 2010 թվականի և հաջորդիվ ժամանակահատվածների հարկային հաշվարկ-հաշվետվություններից: ՀՀ վարչական դատարանը թիվ. ՎԴ1/0111/05/11 վարչական գործով բավարարել է Գորիսի ՏՀՏ-ի հայցը, որի հիմքով

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Սյունիքի մարզային բաժնի կողմից հարուցվել է թիվ 09/-313/12 կատարողական վարույթ: Կատարողական թերթի հիման վրա գործը ավարտվել է համաձայն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28 և 41 հոդվածների 1.3 կետով (պարտապանը չունի գույք կամ եկամուտներ, որոնց վրա կարելի է բռնագանձում տարածել և հարկադիր կատարողի՝ սույն օրենքի 40 հոդվածի երրորդ մասով սահմանված կարգով իրականացված հետախուզումը և (կամ) պահանջատիրոջ կողմից պարտապանի գույքը փնտրելու ուղղությամբ ձեռնարկված օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն): Կատարողական վարույթը ավարտվել 2012 թվականի ապրիլի 28-ին:

Արդեն իսկ 2014թ. սնանկության թիվ ՍԴ3/0047/04/14 գործով «Գորիս Կաթ» ՍՊԸ-ն ճանաչվում է սնանկ:

Ռուբեն Հայրապետյանն իր ինքնակենսագրականում նշում է, որ տվյալ ընկերությունում աշխատելուն զուգահեռ (ընկերությունը հաշվառված է Սյունիքի մարզում) աշխատել է նաև բուհում, որպես ասիստենտ (ՀՊՏՀ-ը գտնվում է ք. Երևանում):

Ըստ Ռուբեն Հայրապետյանի նա 2009, 2010, 2011 թվականներին աշխատել է մի ընկերությունում, որն առաջին անգամ հաշվառվելով 2009 թ կեսերին, արդեն հաջորդող հարկային տարիներում կուտակել է հազարավոր դրամների հարկային ՉՄԱՐՎԱԾ պարտավորություն, արգելանքի տակ են եղել ընկերության բանկային հաշիվները, ԴԱՀԿ ծառայությունն անհնարինության հիմքով ընկերության նկատմամբ ավարտել է կատարողական վարույթը, իսկ հետագայում, այդպես էլ չկատարելով իր պարտավորությունները, այն սնանկացել է: Այդ աշխատանքին զուգահեռ Ռուբեն Հայրապետյանը դասավանդել է Երևանում:

Արդյունքում ստացվում է՝
- Նա աշխատել է մի ընկերության փոխտնօրեն, որը, միլիոնավոր դրամի չափով հարկեր այդպես էլ չմուծելով, սնանկացել է, փաստացի նրա պաշտոնավարման տարիներին գոյացած ապառքների արդյունքում։
- Նա աշխատել է ու ինչ որ հատուցում է ստացել այն ընկերությունից, որի նկատմամբ հարուցված կատարողական վարույթն ավարտվել է գույքի և եկամուտների բացակայության ու պարտապանի հայտնաբերման անհնարինության հիմքով: Իսկ ԴԱՀԿ մասին օրենքով բռնագանձման ենթակա գույքը կամ միջոցներն օտարելը, դիտավորյալ թաքցնելը հանցագործություն է:
- Նա աշխատել է փոխտնօրեն մի ընկերությունում, որը հաշվառված է եղել Սյունիքի հարկային տեսչությունում, գրանցված՝ մարզի Վերիշեն գյուղում, և դրան զուգահեռ իր աշխատանքը կարողացել է համատեղել Երևանում գտնվող տնտեսագիտական համալասարանում դասախոսությամբ և գիտական գործունեությամբ զբաղվելու հետ:
Հետևություն. կա՛մ անձը փաստացի չի աշխատել տվյալ ընկերությունում, սակայն ցանկացել է հանդես գալ որպես կառավարման փորձ ունեցող գիտնական, կա՛մ լինելով փոխտնօրենի պաշտոնում իր ղեկավարած ընկերության շնորհիվ պետական բյուջեի հանդեպ միլիոնավոր դրամի պարտավորություն է թողել, և մի գուցե նպատել է թաքցնել ԴԱՀԿ ծառայությունից:

Ներկայացնում ենք «Գորիս Կաթ» ՍՊԸ -ի դեմ դատական գործերի ակտիվ հղումները՝

http://www.datalex.am/
http://www.datalex.am/
Հարց է առաջանում. ինչո՞ւ է ռեկտորի պաշտոնակատարը կեղծել իր կենսագրությունը։ Գուցե՞ դրա պատճառը այն է, որ ՀՀ կառավարության 2005 թվականի
հունվարի 25-ի N 224-Ն որոշման հավելված N 1 «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման)» ընդհանուր կարգի 9-րդ կետի բ ենթակետով ՊՈԱԿ-ի գործադիր մարմինների ընտրության պարտադիր պայմաններից է «ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա ստաժ․․․»։

Արդյո՞ք ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը 2009-2011 թթ աշխատել է տվյալ ընկերությունում, նշյալ ընկերությունը 2009, 2010, 2011 թվականներին կատարե՞լ է իր հարկային պարտավորությունները, գրանցված աշխատողներ ունեցե՞լ է, թե՞ ոչ, այդ աշխատողների համար եկամտային հարկ վճարե՞լ է, թե՞ ոչ: Կարող եք ճշտել հարցում կատարելով ՀՀ ՊԵԿ։ Իսկ եթե նա այդ երեք տարվա ստաժը չունի, ապա չի կարող զբաղեցնել ՀՊՏՀ ռեկտորի ժ/պ-ի պաշտոնը։ Ինչ կեղծիքներ ասես որ չես անի պաշտոն զբաղեցնելու համար։

Հ.Գ. «Գորիս Կաթ» ՍՊԸ լուծարման վարույթ սկսելու մասին որոշումը կայացվել է 2018 թվականի դեկտեմբերին և հատկանշանական է, որ Ռուբեն Հայրապետյանին ռեկտորի ժ/պ նշանակելու ամսաթիվը ևս 2018 թվականի դեկտեմբերն է»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}