Տնտեսություն 14:38 21/08/2019 Հայաստան

Արմեն Սաղաթելյան. Հենց Լիդիանի փաստաթղթերում՝ հանքավայրի տարածքում գտնվող Բենիկ լիճ թափվում են բարձր թթվայնության ջրեր. «Հետք»

«Հետք»-ում 2016թ-ի դեկտեմբերի 23-ին հրապարակված «Ոսկի՞, թե՞ հիվանդածին ապագա»  հոդվածում ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանն իր մտահոգությունն էր հայտնել Ամուլսարի հանքավայրի շահագործման հետեւանքով առաջացող անկառավարելի ռիսկերի վերաբերյալ՝ կասկածի տակ դնելով հանքը շահագործել պատրաստվող «Լիդիան Արմենիա» ընկերության բազմիցս հնչեցրած արտահայտությունները, որ բոլոր ռիսկերը կառավարելի են:

Այս տարվա հունվարի 11-ին Հետք-ը տպագրեց «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի արձագանքը  Արմեն Սաղաթելյանի մտահոգություններին՝ մասնավորապես հերքելով անկառավարելի ռիսկերի գաղափարը՝ մատնանշված վտանգները համարելով խեղաթյուրում ու մասնագիտական կոպիտ սխալ:

ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Արմեն Սաղաթելյանի խնդրանքով «Հետք»-ն եւս մեկ անգամ անդրադառնում է այս խնդրին:

-Պարոն Սաղաթելյան, «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը պնդում է, որ Ամուլսարի հանքաքար պարունակող հանքային մարմինը սուլֆիդային չէ, այլ լիովին օքսիդացված եւ օքսիդացման գոտին էլ սկսվում է մակերեսից՝ հասնելով մինչեւ 400 մ խորության:

-Նախ պիտի շնորհակալություն հայտնեմ «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանին իր անդրադարձի համար: Դա ինձ ստիպեց փաստաթղթային ողջ փաթեթին ծանոթանալու նպատակով դիմել բնապահպանության նախարարություն, նրանցից ստանալ ՇՄԱԳ-ի մոտ 900 էջից բաղկացած անգլերեն կրկնօրինակը եւ ամենայն մանրակրկիտությամբ ուսումնասիրել՝ համոզվելու համար, որ իմ մտահոգություններն անկառավարելի ռիսկերի հետ կապված ճիշտ են: Պարոն Ալոյանի հրապարակած դիրքորոշումից հետո ես ստիպված էի համեմատել այն փաստաթղթերը, որոնք կային շրջանառության մեջ հանրային լսումների համար եւ նրանք, որոնք հասարակ մարդկանց մատչելի չէին, քանի որ դրանք կային նախարարությունում: Պետք է ասեմ, որ այո՛, պարոն Ալոյանը ճշմարիտ է այնքանով, որ կային բավականին շատ տվյալներ, որոնք բացակայում են հանրության համար դրված իրենց օրինակում: Բոլոր տարբերակներում էլ առկա են բազմաթիվ տվյալներ, որոնք թույլ են տալիս հանգելու նույն եզրակացություններին, որոնց ես հանգել էի ավելի քիչ տվյալներ ունենալու պարագայում:

-Եվ ի՞նչ եզրակացության հանգեցիք լրացուցիչ ուսումնասիրությունից հետո, ի վերջո, Ամուլսարի հանքավայրը սուլֆիդայի՞ն է, թե՞ սուլֆիդային չէ:

-Այս հարցին կա պատասխան: Երկրաբանության մեջ հանքավայրերի դասակարգման տարբեր մոտեցումներ կան: Հանքավայրերի դասակարգումը կարող է լինել ֆորմացիոն, գենետիկական՝ այսինքն ծագումնաբանական, կառուցվածքային, կարող են լինել որակական իրենց բաղադրությունով կամ արդյունաբերական: Տեսեք, պարոն Ալոյանը պնդում է, որ Ամուլսարը ոչ թե սուլֆիդային է, այլ ոսկու հանքավայր է, իսկ 1930-ականներին նույն Ամուլսարը հայտնի էր որպես ալոնիտային քվարցիտների հանքավայր, քանի որ այն ժամանակ ուզում էին ալյումինի հումք հանել: Հիմա դարը փոխվեց, ոսկին թանկացավ, էն չնչին պարունակությունները, որոնք սրանից 50 տարի առաջ հետաքրքրություն չէին ներկայացնում՝ հիմա ներկայացնում են ու հիմա Ամուլսարը կոչվում է ոսկու հանքավայր՝ արդյունաբերական մետաղից ելնելով, քանի որ նպատակը ոսկի կորզելն է, բայց ծագումնաբանական հանքավայրը սուլֆիդային է:

Պարոն Ալոյանը պնդում է, որ Ամուլսարն ինչ որ հազվագյուտ հանքավայր է, իսկ ես նորից կասեմ, որ ո՛չ, շատ տարրական, տիպիկ սուլֆիդային հանքավայր է, որոնց դասակարգումը դեռ  30-ականներին տվել է ականավոր ռուս գիտնական Սմիռնովը: Անդրադառնամ «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրենի այն հայտարարությանը, որ հանքավայրն ամբողջովին օքսիդացված է: Իրականում հանքավայրերը հողմահարվում են՝ օդի, ջրի ազդեցության տակ օքսիդանում են եւ սուլֆիդների մի մասը տրոհվում է:Այդ երեւույթը շատ լավ հետազոտված է: Ամուլսարի հանքավայրի առաջնային նյութը եղել են սուլֆիդներ, ի դեպ, շատ տեղերում՝ ՇՄԱԳ-ի հայերեն տարբերակում եւ անգլիալեզու փաստաթղթերում էլ մենք կարող ենք գտնել այդ մասին արված գրառումներ:

Օրինակ ՇՄԱԳ-ի 3-րդ էջում, 19-րդ էջում գրված է, որ բարձր սուլֆիդությամբ էպիթերմալ ոսկու հանքավայր է Ամուլսարը, այսինքն սուլֆիդներ  այնտեղ կան: Ընկերության կողմից հրապարակած «Երկրաշարժի գնահատման» փաստաթղթում եւս կա անդրադարձ՝ հենց առաջին էջում գրված է, որ բարձր սուլֆիդացման հանքավայր է: Ով գիտի, թե ինչ է իրենից ներկայացնում հանքավայրը, գիտի նաեւ, որ նույնիսկ շատ ուժեղ օքիսդացված հանքավայրերում մինչեւ ինքը լրիվ չի տրոհվել, լրիվ չի հողմնահարվել՝ սուլֆիդային միներալների ինչ որ առկայություն շատ, թե քիչ կա ու խորության հետ իրանց պարունակությունն աճում է:

-«Լիդիան Ամարենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի հարցազրույցներից մեկում, որ հրապարակվել է 30.11.2012թ-ին, լրագրողի հարցին, թե ինչպես է հայտնաբերվել Ամուլսարի ոսկու հանքավայրը եւ ինչ է այն իրենից ներկայացնում, հնչում  է հետեւյալ պատասխանը. «...Ամուլսարը միակ հանքավայրն է, որ հայտնաբերվել է ԽՍՀՄ փլուզումից հետո: Այն հայտնաբերվել է բրիտանացի երկրաբան Թիմ Քոֆլինի կողմից եւ հանդիսանում է միակ բարձր սուլֆիդային հանքավայրը Հայաստանում»:

- ՇՄԱԳ-ում իրանք հանքավայրը բնորոշում են որպես բարձր սուլֆիդային, բազմաթիվ տեղերում այդ բնորոշումը կա, սուլֆիդային տերմինը բազմիցս օգտագործված է: Դա նույնիսկ իրենք չեն կարող հերքել: Իսկ հիմա «Լիդիան Արմենիայի» ներկայացուցիչները պնդում են, որ այնտեղ սուլֆիդները լրիվ օքսիդացել են: Այս պնդումները կապված են իմ կողմից առաջ քաշած թթու դրենաժի ոչ կառավարելի ռիսկի հետ, դրա համար էլ հայտարարում են, որ իրենց կարծիքով սուլֆիդները գրեթե ամբողջովին օքսիդացվել են:

Երկրորդ լուրջ խնդիրն այն է, որ մարդիկ չեն կողմնորոշվում հանքավայր եւ հանքադաշտ հասկացությունների միջեւ: Ցանկացած երկրաբանի պարզ է, որ Կաքավասարը, որ Ամուլսարից մի քանի կմ է հեռու՝ տարբեր հանքավայրեր են, բայց իրանք մեկ հանքադաշտում են: Այստեղ հերքումը զավեշտության է հասնում՝ Ալոյան կրտսերը հերքում է իր հայրիկի՝ Ալոյան ավագի (Պետրոս Ալոյան, երկրաբանական գիտությունների դոկտոր-հեղ.) ղեկավարած կազմակերպության՝ «Ընդերքի պահպանության ընկերություն» կողմից տրված Հայաստանի ոսկու հանքավայրերի դասակարգումը, որտեղ գրված է, որ Կաքավասարը դա կվարց-սուլֆիդային-ոսկի-բազմամետաղ հանքավայր է: Ուրիշ բան, որ Կաքավասարն ավելի քիչ է օքսիդացած, քան Ամուլսարը, բայց էությունը հանքավայրի դրանից չի փոխվում: Եվ հիմա ստացվում է, որ որդին հերքում է գիտնական հորը՝ ստացվում է, որ մեծերն ընդհանրապես հեղինակություն չունեն:

Շարունակենք, եթե հանքավայրը սուլֆիդային է, մենք պետք է անպայման նախատեսենք թթու դրենաժի վտանգը: Այսինքն ջրերը, որոնք գալու են բաց հանք, քանի որ ապառները ահռելի ճաքճքված են, միանգամից ներծծվելու են խորը հորիզոններ՝ իրանց ճանապարհին լուծելով սուլֆիդները: Առաջանալու է նոսրացած ծծմբաթթու  եւ այդ թթու լուծույթները հասցնելու են Որոտան և Արփա գետ, Սպանդարյանի ու Կեչուտի ջրամբարներ:

-Պարոն Սաղաթելյան, ի վերջո, կա՞ այդ թթու դրենաժը, թե՞չկա:

-Ձեր կայքում հրապարակած իր պատասխանում պարոն Ալոյանը, պնդում է, որ չկա, բայց հենց իրենց փաստաթղթերում նկարագրված է հանքավայրի տարածքում գտնվող Բենիկ լիճը, որի մեջ թափվում են առվակի բարձր թթվայնության ջրեր: Նշված է, որ բնական լճակը թթու կազմ ունի՝ այսինքն հենց մակերեսին, որտեղ որ պիտի ընդհանրապես օքսիդներ մնացած չլինեն, մենք ունենք այդ թթու դրենաժի երեւույթը: Դարձյալ, եթե մենք նայենք հղումները, ապա Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի «Հանքի շահագործման ազդեցություններն ի պատասխան ներկայացված մտահոգությունների» վերնագրով փաստաթղթում, 3.3.2-Գնահատման մոտեցում, էջ 2-ում ահա թե ինչ է գրված. «…Ենթադրվում է, որ բացահանքից հոսող թթվային դրենաժը հանդիսանում է բացահանքի տակ սնվող ստորերկրյա ջրերի՝ որոշակի կոնցետրացիայի աղտոտման շարունակական աղբյուր, որը հետագայում ենթարկվելով տեղափոխման՝ աղտոտման օջախ է առաջացնում», այսինքն հեղինակներն էլ են նշում, որ բացահանքից կա հոսող թթվային դրենաժ:

Հանքի տարածքում կան սովետական տարիներից մնացած բովանցքներ: 1950-ականներին այնտեղ հետախուզական աշխատանքներ են կատարվել: Եվ այդ բովանցքներից հոսում է շատ թթու ջուր, ավելին, այդ թթու ջուրը, նորից մեջբերեմ ՇՄԱԳ-ի 76-րդ էջում գրվածը. «…որ դրա մասին վկայում է 13-րդ տեղամասում սովետական ժամանակաշրջանի բովանցքի առկայությունը, որը կարող է խթանել թթվային ապարի դրենաժին՝ հանգեցնելով թթվային պայմանների առաջացմանը, բովանցքից աղբյուրի բարձր կոնցետրացիաների ջրի բեռնաթափմանը»:

Բացի թթվից ստացվում է, որ այդ բովանցիք դուրս եկող ջրերը պարունակում են մեծ կոնցետրացիաներով ծանր մետաղներ: Էդ ես մեջբերում եմ իրենց գրածը, սա էն է, ինչ որ ասում էի ես, որ եթե ունենանք թթու դրենաժ, հանքանյութի մետաղները օքսիդացված՝ չօքսիդացված, ինչ որ կա հետը հանելու է տանի, որպես աղտոտություն:

Հիմա արդեն «Լիդիան Արմենիայի» պատասխանատուներն հերքում են իրենք իրենց: Իմ կարծիքով, հերքման գործընթացը սկսվել է, երբ իրենք գնահատել են ռիսկերը: Կամ չեն հասկացել, թե ինչքանով է վտանգավոր, կամ փորձել են թաքցնել՝ հասկանալով, որ ինքը վտանգավոր է: Երկուսից մեկն է՝ երկուսն էլ վատ է: Հիմա եկանք դրան՝ հանքավայրը սուլֆիդային է, երկրորդ՝ բնական պայմաններում առայժմ ներգործություն չկա, մենք ունենք սուլֆիդային դրենաժի ակնհայտ երեւակումներ, որոնց վրա հղումներ կան՝ այստեղ ոչ ոք ոչ մի բան չի հնարել: Գնանք մի քիչ էլ առաջ, ինչո՞վ է վտանգավոր էդ դրենաժը: Մենք ունենք Կեչուտ-Սպանդարյան թունելը: Լիդիանի փաստաթղթերում նկարագրվում է, որ թունելը շփվում է ստորգետնյա ջրերի հետ, իրենք նկարագրում են, որ հանքավայրի դրենաժը աղտոտված է եւ թթու ջրերը խառնվելու են ստորգետնյա ջրերին, հոսելու են մի մասը դեպի Արփա, մյուս մասը դեպի Որոտան, ճանապարհին էլ թունելն է ու չի հերքվում, որ ստորգետնյա ջրերը կոնտակտ են ունենալու թունելի հետ:

Այստեղ մի տարօրինակ հաշվարկ է գնում, որ ոչ մի հիդրոերկրաբան չի ընդունի: «Լիդիան Արմենիան» պնդում է, որ ջրերը հանքից դեպի թունել կհասնեն 130 տարում, էն պարագայում, որ թունելը հանքից ընդամենը մի 3 կմ է հեռու: Տարօրինակությունը պայմանավորված է նրանով, որ գրում են. «…թունելի կյանքը մենք ենթադրում ենք, որ կլինի 100 տարի: Դրա համար լինելու է աղտոտում, լինելու է դրենաժ, բայց թունելին վնաս չի տա, որովհետեւ թունելը չի լինի»: Նշված ժամանակահատվածը ոչ մի հաշվարկով հիմնավորված չէ, ավելին՝ ՇՄԱԳ-ում նշվում է, որ ջրի ռեգիոնալ մոդելավորումը թույլ չի տալիս ստանալ հստակ պատկեր: Միևնույն ժամանակ նկարագրվում է, որ բազմաթիվ աղբյուրներ ունեն ջրի քանակի սեզոնային տատանումներ, ինչը ցույց է տալիս, որ ստորերկրյա ջրի հոսքերի շարժը արագ է ընթանում: Եվ եթե հաշվի առնենք, որ ներկայումս հանքը մերկացած չէ և մակերեսից ջրերի ինֆիլտրացիան համեմատաբար դանդաղ է, ապա բացահանքից ջրերի ներթափանցումը խորը հորիզոններ կլինի շատ ավելի արագ: Թթու ջրերը հասնելով թունելին՝ կքայքայեն բետոնե պատերը, կլինեն փլուզումներ և կարող է ստեղծվել վթարային իրավիճակ, որը հնարավոր չի լինի վերացնել: Արդյունքում կստանանք թունելի խոռոչով մշտապես գործող թթու դրենաժի համակարգ:

Հարցազրույն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:24
Նրանց համար ովքեր, որ արցախցիներին համարում են հյուր Հայաստանում.Արմեն Բուդաղյան
«Իմ հյուր լինելս որ՞ն է, կարող է այքան զզվցնեք, որ մենք էլ գնանք, սփյուռքը էլ շատացնենք»։
Աղբյուր` Panorama.am
14:16
«Տպավորիչ են Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոհերն ու մտածումները»
«Հայկական նախագիծ» կազմակերպության համահիմնադիրներ Կարեն Իգիթյանը և Էդգար Էլբակյանն ապրիլի 26-ին Հայաստան-Վրաստան միջպետական...
Աղբյուր` Panorama.am
14:13
Պեսկով. Մոսկվան հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շարունակական շփումների օգտին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շփումների շարունակման օգտին: Նրա...
Աղբյուր` Panorama.am
14:06
Ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ
Ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ի, մայիսի 1-2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մի բան է, թե ինչ եք խոսում կամ հայտարարում, լրիվ այլ բան, թե ձեր վարքագծով ու գործողություններով անում. Աբրահամյանը՝ ՔՊ-ականներին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբահամյանը գրում է.  «ՔՊ-ն արձագանքել է Կիրանցում՝ զինծառայողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:53
«Տուն տանող երջանկությունը» պիեսում Արցախն է, եռացող կյանքն ու ապրելու մղումը
«Մե՞նք կկարոտենք այս երկիրը, թե՞ նա՝ մեզ»․ «ArmMono» միջազգային թատերական փառատոնի շրջանակում թատրոնի ճանաչված ու սիրված...
Աղբյուր` Panorama.am
13:46
Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան
«Ապօրինի գործընթացը, որ սկսել է ՀՀ կառավարությունը իր տարաբնույթ գործընկների հետ, մեզ համար անընդունելի է»,- Կիրանցում լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
13:25
Որևէ քաղաքական ուժ կամ խմբակ չպետք է լինի դոմինանտ, շարժումը պետք է մնա Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
«Սկզբից երկչոտ քայլերով կմիանան պայմանագրայինները, հետո ավելի համարձակ, հետո կսկսվի նաև ուժային մնացած կառույցների ծառայակիցների խուլ բողոքի վերածումը բացահայտ բողոքի»։
Աղբյուր` Panorama.am
13:20
Ովքեր էին Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ
Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի սկզբնամասում ճանապարհը փակած քաղաքացիների և ոստիկանների միջև բախում էր եղել, քանի որ քաղաքացիները թույլ չէին...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Հոգևորականությունը պաշտպանում է իր ժողովրդի շահերը իր սեփական կառավարությունից
«Ընդվզեք բոլոր օրինական միջոցներով, արտահայտեք ձեր կողմ լինել։ Բավակա’ն է, խխունջացած մի ապրեք ապրել»:
Աղբյուր` Panorama.am
12:29
Բալետի պարող Ռազմիկ Մարուքյանը «Արաբեսկ» բաց մրցույթում արժանացել է առաջին մրցանակին
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի առաջատար մենապարող Ռազմիկ Մարուքյանը հանրահայտ բալետի...
Աղբյուր` Panorama.am
12:10
Բաբայան. Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին
Փաստաբան Արսեն Բաբայանն անդրադարձել է ՔԿ հաղորդագրությանն ու հրապարակած տեսանյութին՝  հայտնելով, որ մի խումբ զինծառայողների կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:00
Պատահական չէ, որ հենց հիմա սկսում են խոսակցություններ, որ «կարող ենք Ադրբեջանից գազ գնել. Գեղամյան
«Տավուշի ապօրինի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը` Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ...
Աղբյուր` Panorama.am
11:49
Oպերայի և բալետի թատրոնում կկայանա Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի համաշխարհային առաջնախաղի 200-ամյակին նվիրված երեկո
Մայիսի 5-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  կկայանա երաժշտական գլուխգործոցներից մեկի`  Լ....
Աղբյուր` Panorama.am
11:28
Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն, որի համար զղջում ենք. Կիրանցիներին այցելած զինվորականներ
Նախօրեին Կիրանցում բողոքի ցույց անող քաղաքացիներին այցելած պայմանագրային զինծառայողները հանդես են եկել տեսաուղերձով՝ հայտնելով, որ զղջում են...
Աղբյուր` Panorama.am
10:57
«Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին»
«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը Telegram-ի իր ալիքում գրել է. «Ես՝ Վարդան Ղուկասյանս, ԱՆՀԱՎԱՏՍ, կանգնում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:48
Մի իշխանություն, ով 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին
«Երեկ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, իսկ 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները կոնկրետ մասնակցում հակաշխանական բողոքի երթին»:
Աղբյուր` Panorama.am
10:34
Կիրանցեցիները լավ են, ժողովուրդը լավ է. բախումներից տուժած քաղաքացի
Տավուշցի Գոհար Վարդանյանը, ով  ներկա է երեկ երեկոյան Կիրանցում քաղաքացիների ու ոստիկանների բախումներին, տեղեկացնում է. «Ես լավ...
Աղբյուր` Panorama.am
10:23
ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը, դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Այդ ամենը սուտ է, մենք դա արել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում եմ, խնդրում եմ այս ամենը չքաղաքականացնել»,- ասում է Ասատուր Չոբանյանը։
Աղբյուր` Panorama.am
10:13
Խաչիկ Գալստյան. Ինչո՞ւ հենց եկեղեցին, ինչո՞ւ հենց հիմա
«Միայն եկեղեցին է կանգուն մնացել, չնայած նրան էլ են շատ հարվածել»։
Աղբյուր` Panorama.am
09:40
Թաթոյան. Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից մոլորեցրել են մարդկանց հանուն սեփական պաշտոնների, շահերի ու սեփական սխալները կոծկելու
«Սա ամբողջ հայ ժողովրդի համար գոյաբանական իրավունքների ու արժանապատվության համար պայքարի մաս է»։
Աղբյուր` Panorama.am
09:32
Իշխան Չեսար Օրբելյանի պալատում պեղումներ են սկսվել
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում գտնվող իշխան Չեսար Օրբելյանի /14-րդ դ․/ պալատի և կից եկեղեցու տարածաքում հնագիտական...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը
«Հրապարակ» թերթը գրում է. «Բողոքի ակցիաները, որոնց հիմնական կազմակերպիչը «Հայաստան» դաշինքն է, երեկ էլ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ստորև ներկայացվող 16 էջանոց բողոքի մեջ ԲՏԱ «Հայփոստ» ՓԲԸ-ն, վիճարկելով իր նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Ադրբեջանցի «փախստականների» Հայաստան վերադառնալու հարցի մասին Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնելուց
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում էլ են սարսափում այն հեռանկարից, որ ադրբեջանցի «փախստականները»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան
13:57 27/04/2024

Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}