Հասարակություն 15:30 21/08/2019 Հայաստան

Երևանում տեղի ունեցավ կանադական ինստիտուտի START-UP ծրագրի շնորհանդեսը

Այսօր Երևանում տեղի ունեցավ Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի և Կանադայի Յորքի ձեռներեցության զարգացման ինստիտուտի (YEDI) համատեղ միջազգային START-UP ծրագրի շնորհանդեսը։

YEDI-ն կանադական բիզնես-ինկուբատոր, աքսելերատոր և վենչուրայի ֆոնդ է, որը ֆինանսավորվում է Կանադայի կառավարության, խոշոր բանկերի և մասնավոր կազմակերպությունների կողմից։  2016 թ.-ին YEDI-ն Իսրայելի Արիել համալսարանում բացել է բիզնես-աքսելերատոր, իսկ 2018 թ. Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի Տնտեսագիտական Համալսարանում Միջազգային ֆինանսների բազային ամբիոն։ Հայաստանում YEDI-ի պաշտոնական գործընկերն է Գ.Վ. Պլեխանովի անվ. ՌՏՀ Երևանի մասնաճյուղը, որի հրավերով էլ Երևան էին ժամանել YEDI-ի նախագահ՝ Մարատ Րեսինը, բիզնես-մոդերատորների կանադական թիմը, ինչպես նաև ծրագրին մասնակցելու նպատակովխոշոր գործարարներ Չինաստանից, Հնդկաստանից, Վիետնամից, Իրանից։

Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ով կառավարության անունից ողջունեց այս նախաձեռնությունը, հայտնելով իր պատրաստակամությունը բազմակողմանի աջակցություն ցուցաբերել ծրագրի մեկնարկին, հետագա զարգացմանն ու ընդլայնմանը Հայաստանում։

Գ.Վ.Պլեխանովի անվ. ՌՏՀ Երևանի մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանն իր խոսքում նշեց, այս ծրագիրն արդեն լայն տարածում ունի աշխարհում ու մեծ հեռանկար է բացում գիտելիքահեն տնտեսության զարգացման համար։ Ծրագրին մասնակցությունը ոչ միայն առաջնակարգ բիզնես կրթություն ստանալու հնարավորություն է, այլև ներառում է նորարարական բիզնես ծրագրերին ու Start-UP-երին բազմակողմանի օժանդակության ցուցաբերում։

«Սա բացառիկ հնարավորություն է նոր գաղափարների, ծրագրերի և բիզնես-նախագծերի հեղինակների համար, որպեսզի իրենք ձեռք բերեն դրանք իրականության վերածելու գործիքակազմ»,-ասաց Թ․Վարդանյանը, նշելով նաև, որ սա աննախադեպ միջոցառում է, որն ի սկզբանե նախատեսված էր անցկացնել Մոսկվայում։

Սակայն հետևելով մեր երկրում ընթացող քաղաքական անցուդարձին, YEDI-ի նախագահ, պարոն Րեսինը որոշում է կայացրել այն տեղափոխել Հայաստան՝ դրանով իսկ իր աջակցությունը հայտնել մեր երկրում ընթացող փոփոխություններին։ 

Նշվեց, որ 2018 թ. շվեդական UBI Global գործակալության կողմից YEDI-ն ճանաչվել է որպես աշխարհում «Առաջին համալսարանական բիզնես-աքսելերատոր»:

YEDI-ի նախագահ Մարատ Րեսինն իր խոսքում նշեց, որ Կանադայում իրենք ստարտ-ափերի համար ունեն տարբեր ծրագրեր, բազմաթիվ հետաքրքիր նախագծեր, նաև ծրագրեր միջազգային ձեռներեցների համար, որոնք կարող են բիզնես ծրագրեր իրականացնել իրենց աջակցությամբ։ YEDI-ն ունի բոլոր հնարավորությունները (այդ թվում առանձին կամպուս)՝ միջազգային ընկերությունների համար, որոնք ցանկանում են մուտք գործել Հյուսիսային Ամերիկայի շուկա։

«Երբեմն, երբ երկիրն ունի փոքր շուկա, խնդիր է առաջանում, քանի որ մարդիկ սկսում են իրենց բիզնեսը, զարգացնում ու ընդլայնում այն, իսկ հետո ի՞նչ անել։ Նրանք կամ վաճառում են իրենց ծրագրերը ամերիկյան կամ եվրոպական ընկերություններին, կամ  տեղափոխում այլ երկիր, ինչը դրական երևույթ չէ։ Ահա մենք ձևավորում ենք հատուկ ծրագիր նման ստարտ-ափերի համար, որպեսզի իրենք մեծացնեն իրենց բիզնեսն ու մուտք գործեն նաև Հյուսիսային Ամերիկայի շուկա»,-ասաց YEDI-ի նախագահ Մարատ Րեսինը։

Րեսինը նշեց, որ այս ծրագիրը Հայաստան բերելով իրենք ցանկացել են մի փոքր աջակցություն ցույց տալ այն գործընթացներին, որոնք այժմ տեղի են ունենում Հայաստանում և ողջ աշխարհից մարդկանց բերել Հայաստան, որպեսզի նրանք տեսնեն, որ սա հիանալի շուկա է, որը կարող է ներգրավել ներդրումներ։

«Տեսնելով այսպիսի մեծ աջակցություն Հայաստանի կառավարության ևԳ.Վ.Պլեխանովի անվ. ՌՏՀ Երևանի մասնաճյուղի կողմից, ես պաշտոնապես ուզում եմ հայտարարել, որ մենք ուրախ կլինենք խորացնելու համագործակցությունը Հայաստանի հետ, կառուցելու մեր կամպուսն այստեղ ու իրականացնելու մեր ծրագրերն այստեղից»,-ասաց Րեսինը։

Գ.Վ.Պլեխանովի անվ. ՌՏՀ Երևանի մասնաճյուղի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանը շնորհակալություն հայտնեց Րեսինին՝ միջոցառումն Հայաստանում անցկացնելու համար։

«Հայաստանում ներդրումային մթնոլորտը օր օրի բարելավվում է։ Մենք բաց ենք համագործակցության համար և արդեն իսկ ուրվագծել ենք մերռազմավարական համագործակցության ճանապարհային քարտեզը YEDI-ի հետ։ Կարծում եմ, Հայաստանում մենք ունենք ամենակարևորը՝ ինտելեկտուալ ներուժ, աշխատասեր ժողովուրդ, ճկուն միտք, որը, ցավոք, դեռ բավարար չափով չի կապիտալիզացվում»,-ասաց Արման Վարդանյանը։

Նշենք նաև, որ Գ.Վ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղը (erevan.rea.ru)  հիմնադրվել է 2004 թ.-ին,  որտեղ իրականացվում են Բարձրագույն կրթություն (Բակալավրիատ) և MBA ծրագրեր։ Գ.Վ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղում գործում է Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս գտնվող աշխարհում միակ ռուսական պետական քոլեջը (միջին մասնագիտական կրթություն՝ 9-րդ դասարանի հենքով)։

Մանրամասները՝ տեսանյութում



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}