Արցախի Հանրապետություն 28 10:03 27/08/2019 Հայաստան

Արցախի դրոշը՝ լույս և հույս

Արդեն 27 տարի Արցախի Հանրապետության նախագահական շենքի վրա ծածանվում է պետության խորհրդանիշներից դրոշը։ 1992 թվականը արցախցիների համար բավականին ծանր ժամանակաշրջան էր, սակայն մարտնչելուն զուգընթաց, որպես անկախ պետություն, ստեղծել են իրենց պետական խորհրդանիշները։

«1992 հունիսի 2-4-ը Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի շենքում տեղի է ունեցել Գերագույն խորհրդի արտահերթ նստաշրջան։ Պետք է ընտրվեր Գերագույն խորհրդի նախագահ, քանի որ նախագահ Արթուր Մկրտչյանն ողբերգական մահ ունեցավ։ Այդ նստաշրջանի ժամանակ «Դրոշի մասին» օրենք ընդունվեց։ Դրանից որոշ ժամանակ անց Արցախի դրոշը ծածանվեց այսօրվա նախագահական շենքի վրա»,- Panorama.am-ի հետ զրույցում պատմեց այսօր Արցախի ԱԺ պատգամավոր, այն ժամանակ լրագրող Վարդգես Բաղրյանը։

Նա անձամբ ներկա է եղել պատմական այդ իրադարձությունը. «Կարծեմ 1992 թվականի հոկտեմբերն էր։ Այն ժամանակ աշխատում էի հեռուստատեսությունում։ Մեզ ասացին, որ դրոշը պետք է այսօրվա նախագահական շենքի վրա ծածանվի, որպեսզի գնանք և նկարահանենք։ Գնացինք այնտեղ, մի քանի հոգով բարձրացանք շենքի վրա և տղաներից մեկը դրոշը դրեց, դրոշը սկսեց ծածանվել։  Այդպես արդեն 27 տարի... ։

Ի՞նչ ապրումներ... Հպարտություն, ոչ թե նրա համար, որ ներկա ես պատմական իրադարձություն, այլ նրա համար, որ քո երկիրը, թեև պատերազմը շարունակվում էր, կասկած չունեինք , որ պետք է հաղթենք, քո ազատագրված երկիրն արդեն ունի դրոշ։ Այս զգացողությունը կար։ Հավատացնում եմ, որ այդ զգացողությունը հիմա էլ շարունակվում է և այդպես լինելու է ընդմիշտ, մինչև որ Արցախը կվերամիավորվի մայր Հայաստանին»։

Նրա խոսքով, ինչպես ցանկացած լավ բան, այնպես էլ դրոշը հույս էր ներշնչում մարդկանց, լույս էր նրանց համար։

«Այդ ժամանակ ծանր մարտեր էին ընթանում, մենք դեռ պաշտպանվում էինք։  Արդեն Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ ստեղծվել էր պաշտպանության  պետական կոմիտեն, որը շուտով բեկում մտցրեց պատերազմի ընթացքի մեջ։ 1993 թվականի փետրվարից պետք է նորից սկսեինք մեր հակագրոհները։ Այն մարդիկ, ովքեր դուրս էին գալիս հրապարակ ու նկատում դրոշը, ոգևորվում էին, լցվում հավատով, որ դրոշը պահպանելու և պաշտպանելու է իրենց»,- ասաց  Վարդգես Բաղրյանը։

Արցախի դրոշի  ստեղծված է Հայաստանի դրոշի նմանությամբ, ավելացված է սպիտակ եռանկյունաձև նախշանկար (հայկական գորգի նմանությամբ), որը խորհրդանշում է Արցախի՝ մայր Հայաստանից անարդարացիորեն բաժանումը և անկախության հռչակմամբ վերամիավորումը։ «Արցախպրես»-ը գրում է, որ  Արցախի դրոշի հեղինակը սփյուռքահայ նկարիչ (սիրիահայ, ԱՄՆ-ում բնակվող) Վահե Ֆաթալն է:

Տեսանյութը «Արցախպրես»-ին տրամադրել է պատմական գիտությունների թեկնածու Տարոն Հակոբյանը՝ իր անձնական արխիվից:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:46
ՌԴ-ից նույնիսկ տախտակի գործ անողները սկսեցին կարտոֆիլ ներկրել Հայաստան. Աշոտ Հարությունյան
«Գյուղատնտեսությունն անուշադրության մատնված չէ՝ հակառակը՝ այն հետևողականորեն քանդում են, վնաս են տալիս տնտեսության այն կարևոր ճյուղը, որը...
Աղբյուր` Panorama.am
13:22
ՔԿ-ն խուզարկություն է իրականացնում «Ուիգմոր»-ում. News.am
Քննչական կոմիտեն խուզարկում է «Ուիգմոր» բժշկական կենտրոնը: Այս մասին գրում է News.am-ը՝ վկայակոչելով իր տեղեկությունները։ Ավելի...
Աղբյուր` Panorama.am
13:18
Երիտասարդն անցել է բոլոր սահմանները, դա էմոցիոնալ պոռթկում չէ. ՔՊ-ական Հակոբ Ասլանյանը՝ միջադեպի մասին
«Երիտասարդն  անցել է բոլոր սահմանները ու օրենքի առջև պիտի պատասխան տա»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց  ՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am
12:54
Արցախը հանձնած իշխանության կողմից անհեթեթ հայտարարություններ են հնչում. Մինասյան
«Այս ամբիոնից անհեթեթ հայտարարություններ են շարունակում հնչել մի ուժի ներկայացուցչի կողմից, ով հանձնեց Արցախը, տարավ կառափնարան հայ...
Աղբյուր` Panorama.am
12:52
ՊՎԾ-ն ինչպես ԱՆԻՖ-ում է գտել ֆինանսական մսխումներ, այնպես էլ Երևանի քաղաքապետարանում կգտնի. Մանուկ Սուքիասյանը՝ Ավինյանին
«Ոչ մի իշխանություն հավերժ չէ, մի օր գալու է բոլորի պատասխան տալու և նկատողության ժամանակը, և, այո, պատասխանատվություն է լինելու, որ...
Աղբյուր` Panorama.am
12:52
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ
Քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Աղբյուր` Panorama.am
12:37
Առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում խուզարկություններ են իրականացվում
Առողջապահության նախարարությունում ու բուժհաստատություններից մեկում այս պահին խուզարկություններ են իրականացվում։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
12:22
Տնկիները ՀՈԱԿ-ին երկու անգամ թանկ բերում է իջևանյան նույն ընկերությունը, սա կոռուպցիա չէ՞. Պեդրո Զարոկյան
«Եթե սեփական բիզնեսն ունենայիք, արդյո՞ք  կգնայիք արտասահման, ապրանքը նայեիք, ուսումնասիրեիք, այնտեղ ժամանակ անցկացնիք, հետա...
Աղբյուր` Panorama.am
12:14
Արա Ղազարյան. «Freedom House»-ի գնահատականը շատ օբյեկտիվ է, ամեն ինչ սկսեց Կարեն Անդրեասյանի պսևդո գաղափարից
«Ես ինքս էլ՝ որպես փաստաբան զգում եմ դատավորների կաշկանդվածությունը, կարգապահական վարույթների առումով չարաշահում է...
Աղբյուր` Panorama.am
11:57
ԱԺ-ում շնորհավորեցին ՔՊ-ականների ծնունդները
Ազգային ժողովի արտահերթ նիստի մեկնարկին ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն առաջարկեց շնորհավորել ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանին, ՔՊ-ականներ...
Աղբյուր` Panorama.am
11:50
«Եկել եք այստեղ մեյմունություն եք անում». լեզվակռիվ սկսվեց ավագանու կին անդամների միջև
«Դուք ինձ ուղղում եք ինչ-որ մեղադրանքներ, ինձ կարող եք առհասարակ չվստահել, բայց միջազգային փորձագետներին պարտավոր եք վստահել,  ես իմ...
Աղբյուր` Panorama.am
11:46
Մանուկյան. Չէի պատկերացնում որ ՀՀ-ում կունենանք մի իշխանություն, որը կասկածելի, խիստ վտանգավոր թեզեր է հրապարակ նետում
«Իսլամական պետությունը, որը կազմակերպել էր եզիների ցեղասպանությունը 2014 թվականին, միայնակ չէր, «Իսլամական պետության»...
Աղբյուր` Panorama.am
11:45
Վահե Հովհաննիսյան. Սուտ է ասել, սուտ է ասում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Հեշտ լուծումներ չկան։ Բայց մեզ պարտադրում են անլուծում...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ռուսական արտադրության հալվաներում ՍԱՏՄ-ն հայտնաբերվել է «Կադմիում»
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Մեգա Ֆուդ» ՍՊԸ-ում իրականացրած վերահսկողության ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
11:13
Թուրքական իշխանությունն է մշտապես առաջ տարել Հայոց ցեղասպանության զոհերի թիվը կասկածի տակ դնելու գաղափարը. Թաթոյան
«Այս հասկացությունների միջև հավասարության նշան դնելն անթույլատրելի է ինչպես Հայաստանի շահերի, այնպես էլ ցեղասպանությունների միջազգային կանխարգելման գործընթացի տեսանկյունից»։
Աղբյուր` Panorama.am
11:02
«Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամը 5105 քմ տարածք է նվիրաբերում Երևանին
«Նախագծով նախատեսվում է որպես նվիրաբերություն ընդունել «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի սեփականությունը հանդիսացող Անտառային...
Աղբյուր` Panorama.am
10:52
Ջրատար խողովակի վթար՝ Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհին
Մ-6‚ Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհի 23-րդ կմ-ում տեղի է ունեցել ջրատար խողովակի վթար։ Ճանապարհը սպասարկող...
Աղբյուր` Panorama.am
10:41
Գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջված հայտնվել ձորակում
Այսօր՝ ապրիլի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 00:50-ի սահմաններում 24-ամյա Ազատ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Գազամատակարարման պլանային ընդհատումների մասին
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 23-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Օձուն գյուղի Փուշկի թաղամասի...
Աղբյուր` Panorama.am
10:29
Նախատեսվում է առաջին Եվրասիական կինոմրցանակաբաշխությունն անցկացնել 2025 թվականին
Նախարարը հույս է հայտնել, որ նախաձեռնությանը կաջակցեն ԲՐԻԿՍ-ի, ՇՀԿ-ի և ԱՊՀ երկրների գործընկերները։
Աղբյուր` Panorama.am
10:25
Գրիգոր Հարությունյանին և Ալբերտ Մովսիսյանին տրվել է Երևանի ավագանու անդամի մանդատ
Ավագանու հերթական նիստի մեկնարկին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց ավագանու հաջորդ նիստը գումարել մայիսի 14-ին, ժամը 10։00-ին։...
Աղբյուր` Panorama.am
10:14
ՔԿ. Սամվել Վարդանյանն իրեն թույլ է տվել հակահասարակական վարքագիծ
ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվում է քննություն՝ ապրիլի 15-ին Երևան քաղաքում, հասարակական տրանսպորտում կատարված...
Աղբյուր` Panorama.am
10:07
Այս երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է, և նա իր առաքելությանը համարժեք վարձատրություն պետք է ստանա. Աբրահամյան
«Թշնամու դեմ մի քանի հարյուր մետրի վրա կանգնած զինծառայողի նկատմամբ իշխանության վերաբերմունքը լավագույն դեպքում ճառերով կամ խոստումներով է արտահայտվում»:
Աղբյուր` Panorama.am
10:04
Ապրիլի 16-ին փոխանակման կետերում դոլարն թանկացել է, ռուբլին և եվրոն՝ էժանացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 16-ին ժամը 09:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 393.80 դրամ՝ արժևորվելով 0.041դրամով։ Եվրոն և...
Աղբյուր` Panorama.am
09:50
Էդմոն Մարուքյան. Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա
«Սա ծուղակ է, դադարեցրեք  այս քննարկումը։ Թուրքիան ցանկանում է՝ այս հարցը քննարկման առարկա դառնա»,-հայտարարել է հատուկ...
Աղբյուր` Panorama.am
09:46
Ճիշտն ասած ես հիմա նույնիսկ վախով եմ սպասում ապրիլի 24-ի Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը. Սուրեն Մանուկյան
«Չգիտես ինչ նոր թեզ կարող է բերվի դաշտ, որ մենք հետո տասնամյակներով ստիպված կլինենք աշխատել, որ դրա տակից դուրս գանք»:
Աղբյուր` Panorama.am
09:42
Գրողներն իրավական ուժով կպայքարեն հասնելու արդարությանը
Կայացել է Գրողների միության արտահերթ համաժողովը
Աղբյուր` Panorama.am
09:16
«Հրապարակ». Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է առաջ քաշել` խաղաղության պայմանագիր ստորագրելու համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայոց ցեղասպանությունը ժխտելու, կասկածի տակ դնելու, պահանջատիրությունից հրաժարվելու Օվերտոնի...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը ոչ թե իր մտքով ու ցանկությամբ է գործել, այլ իր թիմակիցների ուղղորդմամբ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանն իր թիմակիցների հորդորով է իրավապահներին դիմել՝ իր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

STOP NIKOL գրառման համար ոստիկանները բաժին են տարել Վահագն Չախալյանին
09:54 15/04/2024

STOP NIKOL գրառման համար ոստիկանները բաժին են տարել Վահագն Չախալյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}