Մշակույթ 18:30 27/09/2019 Հայաստան

Կարեն Ջանիբեկյանի մասնակցությամբ վերջին ֆիլմը նոյեմբերին պատրաստ կլինի

Ռեժիսոր Հովհաննես Գալստյանի «Թողություն» ֆիլմը նոյեմբերին պատրաստ կլինի։ Այդ ֆիլմի նկարահանումները սկսվել են տարիներ առաջ, սակայն չեն շարունակվել դերասան Կարեն Ջանիբելյանի մահվան պատճառով, որը ֆիլմում գլխավոր հերոսի հոր կերպարն էր մարմնավորում։

Panorama.am-ի հետ զրույցում Հ. Գալստյանն ասաց, որ ֆիլմը դեռ նկարահանումների ընթացքում էր, երբ մահացավ Կարեն Ջանիբեկյանը։ Նա ասաց, որ ֆիլմում որևէ այլ  դերասան չի նկարահանվել այն կերպարում, որը մարմնավորում էր Ջանիբեկյանը։

««Հանրային հեռուստաընկերությունն» էր պատվիրատուն: Պահանջն էր, որպեսզի Կարեն Ջանիբեկյանի մասնակցությամբ բոլոր տեսարանները պահպանենք, նոր դերասան չհրավիրենք այդ կերպարը մարմնավորելու համար։ Բավականին բարդ տեխնիկական հնարքների միջոցով Կարեն Ջանիբեկյանի մասնակցությամբ  նկարահանած բոլոր էպիզոդները պահպանել ենք,  նոր պերսոնաժ ենք ստեղծել՝ հերոսի մայրը, նրա վրա են դրվել մնացած դիալոգները, որոնք պետք է լիներ հոր հետ։ Կարեն Ջանիբեկյանի մասնակցությամբ վերջին ֆիլմն է»,- ասաց ռեժիսորը։

«Թողությունը» ռեժիսորի և «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության միակ կիսատ մնացած ֆիլմը չէր։ Նաև «Տատիկիս վարսերը» ֆիլմի նկարահանումներն են կանգնեցված։ Հիշեցնենք, որ Հովհաննես Գալստյանն ամիսներ առաջ հացադուլ էր հայտարարել, պահանջում էր վերսկսել «Տատիկիս վարսերը»՝ պատմության մեջ առաջին հայ-բուլղար-գերմանական կինոնախագծի պետական ֆինանսավորումը՝ համաձայն ֆիլմի հանդեպ 13.11.2015թ․ Nօ․329 գրությամբ Ազգային կինոկենտրոնի ստանձնած պարտավորությունների,  վերադարձնել «Տատիկիս Վարսերը» կինոնախագծից մշակույթի նախարարի հրահանգով 2017թ-ին վերցրած գումարները։ Նա նշեց, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ Մատենադարանի մոտ պայմանավորվածության էին եկել, որ այս հարցը  պետք է լուծվի դատական գործընթացի արդյունքում. «Ես համաձայնվել էի, որովհետև վստահ եմ մեր ճշմարտության վրա։ Սակայն Ազգային կինոկենտրոնն ամեն ինչ անում է, որպեսզի խափանի դատական պրոցեսը»։

Հ. Գալստյանն ասաց, որ դատավարության ավարտից հետո իրենք կվերսկսեն նկարահանումները, կարծում է, որ իրենք հաղթելու են, այսինքն պետությունը իր պարտավորությունը կկատարի «Տատիկիս վարսերի» հանդեպ։

«Միակ հիմնավորումը, որ չէին կատարում իրենց պարտավարությունը «Տատիկիս վարսերի» հանդեպ, այն էր, որ նախկինում «Թողությունը» չենք  վերջացրել։ Հիմա վերջացրել ենք, էլ ի՞նչ խնդիր կա»,- ասաց ռեժիսորը։

Խոսելով դատավարության մասին, Հ. Գալստյանն ասաց, որ իրենք հայտ էին ներկայացրել Ազգային կինոկենտրոնի դեմ, պահանջելով կատարի  «Տատիկիս վարսերի» հանդեպ իր պարտավորությունը։ Դրանից հետո Ազգային կինոկենտրոնը միջնորդություն էր ներկայացրել, որ կասեցնեն գործի քննությունը, քանի որ «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության դեմ քրեական գործեր կա հարուցված։ Առաջին ատյանի դատարանը մերժել էր այդ միջնորդությունը՝ գտնելով, որ դրանք չհիմնավորված մեղադրանքներ են։ Ազգային կինոկենտրոնը բողոքարկել էր այդ որոշումը։ Նոր որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 30-ին։

«Կարծում եմ դատավարությունը շարունակվելու է, քանի որ հարուցված քրեական գործերը հիմնավորումներ չունեն, կասեցվելու են մոտ ապագայում, որովհետև, ինչպես նշեցի, «Թողություն» ֆիլմի նկարահանումները մենք ավարտում են, բացի այդ՝ 9-10 ամիս է ոչ տուժող, ոչ մեղադրյալ, ոչ էլ անգամ կասկածյալ կա, մեր հանդեպ մեղադրանքներն անհիմն են»,- ասաց Հ. Գալստյանը։

Նա նշեց, որ այս գործը եզակի հնարավորություն է  հասկանալու համար՝ ի վերջո ՀՀ քաղաքացին կարո՞ղ է իր իրավունքները պաշտպանել դատական համակարգի միջոցով։

«Ազգային կինոկենտրոնը կասեցել է մեր ֆիլմի արտադրությունը, մեր գործունեությունը երկու տարով սահմանափակվել է, մեր գործընկերները տուժել են։ Մեզ հետաքրքիր է մի բան՝ կարո՞ղ ենք մեր հայաստանյան դատարաններում վերականգնել մեր իրավունքները, ո՞վ է փոխհատուցելու մեր կորուստների համար,  ո՞վ է մեր դեմ  զրպարատանքի համար պատասխան տալու»,- ասաց Հովհաննես Գալստյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}