Մարին Լը Պենին արգելել են մասնակցել Ժակ Շիրակի հրաժեշտի արարողությանը
Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի հարազատները տեղեկացրել են «Ազգային միավորում» ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենին այն մասին, որ նրա ներկայությունը քաղաքական գործչի հիշատակի արարողությանը ցանկալի չէ։ Մահացած քաղաքական գործիչը դեմ է եղել ազգայնական կազմակերպությանը։
News.ru-ն, հղում անելով BFM-ին, գրում է, որ Լարին Լը Պենը հրաժարվել է սեպտեմբերի 30-ին Փարիզի Սեն Սյուլպիս եկեղեցի գնալու ծրագրից, որտեղ տեղի է ունենալու Ժակ Շիրակի հոգեհանգստի արարողությանը։ Մինչ այդ, Շիրակի հարազատները տեղեկանալով Մարին Լը Պենի՝ արարողությանը մասնակցելու ծրագրի մասին, հայտնել են, որ դա նրա անձնական իրավունքն է, բայց նրանք չէին ցանկանա տեսնել ազգայնական կուսակցության առաջնորդին տաճարում։
Europe1 ռադիոկայանին տված հարցազրույցում ֆրանսիացի նախարարներից մեկը հայտնել է, որ Ժակ Շիրակը եղել է «Լը Պենի ընտանիքի ոխերիմ թշնամին, և նրա այդ գեղեցիկ ժառանգությունը մենք պետք է շարունակենք»։
Մարին Լը Պենի հայրը՝ «Ազգային ճակատ» կուսակցության հիմնադիր Ժան-Մարի Լը Պենը, 2002 թվականին նախագահական ընտրությունների երկրորդի փուլում եղել է Ժակ Շիրակի հակառակորդը։ Այդ ժամաանկ Հինգերորդ հանրապետության ղեկավարը հրաժարվել էր նրա հետ մասնակցել հեռուստադեբատներին՝ ընդգծելով, որ «հնարավոր չէ դեբատներ անցկացնել այն ուժի ներկայացուցչի հետ, որն ատելության և անհանդուրժողականության վրա է խաղադրույք անում»։
Հիշեցնենք, որ Ժակ Շիրակը մահացել է սեպտեմբերի 26-ին 86 տարեկան հասակում: Շիրակը Ֆրանսիայի նախագահն էր 1995 թվականից մինչև 2007 թվականը։
Հարակից հրապարակումներ`
- Զոհրաբ Մնացականյանը կմասնակցի Ժակ Շիրակի հոգեհանգստի արարողությանը
- Ժակ Շիրակը կհուղարկավորվի Փարիզի Մոնտպարնաս գերեզմանատանը
- Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունում կբացվի ցավակցությունների գիրք
- Ռոբերտ Քոչարյանի անունից ցավակցական հեռագիր է հղվել Ժակ Շիրակի ընտանիքին
- Փարիզում կխոնարհվեն դրոշները ի հիշատակ Ժակ Շիրակի
- Մահացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները