ՏՀՏ-ն Հայաստանում 19:30 11/10/2019 Հայաստան

ՏՏ համաշխարհային համաժողովը մեծ հնարավորություններ է ստեղծել. նախարար

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 11-ին մասնակցել է «Գիտության և տեխնոլոգիաների միավորում» թեմայով ամենամյա գիտաժողովի հանդիսավոր բացմանը և ողջունել ներկաներին։ Տեղեկացնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության տեղեկատվության և հասարակայնության վարչությունը:

Նախարարն անդրադարձել է օրեր առաջ մեր երկրում տեղի ունեցած մեծագույն  իրադարձություններից մեկին՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին։ Նա նշել է, որ  այն մեծ հնարավորություններ է  ստեղծել, որի հետևից դեռ պետք է գնալ, և ամեն մեկի անհատական ջանքի շնորհիվ կարելի է շոշափելի արդյունքներ գրանցել։

Նախարարը ներկաներին տեղեկացրել է նաև մեկ այլ կարևոր իրադարձության՝  էլեկտրոտեխնիկայի բնագավառում աշխարհում շատ հայտնի  «IEEE» (Institute of electrical and electronic engineers) ինստիտուտի «IEEE Computer society» բաժնի մասնաճյուղ Հայաստանում բացելու նախաձեռնության մասին։ Հակոբ Արշակյանն ընդգծել է հատկապես «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ  Երվանդ Զորյանի ներդրած ջանքերն այդ  ուղղությամբ, ինչի շնորհիվ Հայաստանն էլ ավելի մեծ հնարավորություն կունենա գիտական ու միջազգային հանրության
հետ շփվելու, զարգացնելու մեր երկրի տեխնոլոգիական արդյունաբերությունը։

Նախարարը խոսել է նաև բոլոր ժամանակներում հայ գիտնականների ունեցած նվաճումների մասին։ Նրա խոսքով՝ Հայաստանն այսօր չէր ունենա տեխնոլոգիական այս զարգացումը, եթե  նախորդ տասնամյակներում այդքան գիտական ներուժ չկուտակվեր և ռեսուրսներ չներդրվեր գիտության առաջընթացի համար։

«Այն, ինչ այսօր կա տեխնոլոգիական զարգացման առումով, և այն առաջանցիկ տեմպերը, ինչով այսօր զարգանում ենք, շատ մեծ կապ ունի, թե ինչքան ուշադրություն է դարձվել գիտությանը, գիտնականին և ինչքան ջանքեր են գործադրվել Ակադեմիայի ինստիտուտներում և այլ ուղղություններում գիտահետազոտական աշխատանքների կատարման առաջանցիկ ծրագրերով զբաղվելու ուղղությամբ։ Մենք նորից վերաիմաստավորում  և վերաարժևորում ենք գիտության
դերը, պետք է նորից ջանքեր գործադրենք գիտության զարգացման համար»,- ասել է
նախարարը։

Հակոբ Արշակյանը անդրադարձել է նաև նախարարության՝ գիտության և գիտահետազոտությանը վերաբերող գործունեությանը։ Նա ներկաներին տեղեկացրել է, որ հաջորդ տարվա համար պաշտպանական արդյունաբերության բյուջեն, որն ամբողջությամբ գիտահետազոտական է, կրկնապատկվել է։

Ներկաներին ողջունել է նաև Հայաստանում Եվրոպական միության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Նա ընդգծել է, որ Հայաստանը շատ հաջողությամբ էր կազմակերպել Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը, որը շատ կաևոր դեր ունի մեր երկրի համար։
Անդրեա Վիկտորինը նաև նշել է, որ ԵՄ-ն պատրաստակամ է աջակցել Հայաստանի տնտեսությանը, մասնավոր հատվածին ն և ամենակարևոր ճյուղերից մեկի՝  տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։

ԵՄ դեսպանն անդրադարձել է նաև տեխնոլոգիական ոլորտում կանանց ներգրավվածության, աշխատատեղերի բացման, երիտասարդ կադրերի առաջընթացի համար ստեղծված հնարավորություններին և այդ ուղղությամբ իրականացվող ջանքերին։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:58
Նարեկ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ Թ. Թովմասյանի դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել
«ՀՀ դատախազությունից տեղեկացրեցին, որ իմ դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել»,-տեղեկացրել է ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի...
Աղբյուր` Panorama.am
15:49
Նարեկ Սամսոնյանի՝ ԱՄՆ դեսպանին ուղղված նամակը դեսպանատանը չվերցրեցին
«Իմնեմնիմի» պոդքաստի վարող Նարեկ Սամսոնյանի՝ ԱՄՆ դեսպանին ուղղված բաց նամակն այսօր Սամսոնյանի թիմակիցները տարել էին ԱՄՆ դեսպանատուն՝...
Աղբյուր` Panorama.am
15:41
Կարծում եմ՝ բոլոր տեղերում էլ կլինեն. դատավոր Չիչոյանը դատական համակարգում «գործ տվողների» մասին
«Բոլորիս համար  էլ մտահոգիչ է դատավորների հրաժարականների դիմումները»,- Դատավորների ընդհանուր ժողովի մեկնարկին լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
15:38
Սուտ է. ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը Բաքվում և Երևանում հստակ ցույց տվեց, թե ինչն ինչոց է. Թևանյան
Քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է «փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքներին»։ Նա գրում է....
Աղբյուր` Panorama.am
15:31
Ադրբեջանում պահվում է 23 անձ, ումի՞ց և ինչի՞ համար է վրեժխնդիր լինում Բաքուն
«Այս պահի դրությամբ Ադրբեջանը Հայաստանին վերադարձրել է 210 գերեվարվածների կամ այլ կարգավիճակ ունեցող հայերի։ Պաշտոնական տվյալներով, 23 անձ...
Աղբյուր` Panorama.am
15:15
Եթե նույն իրավիճակում հայտնվեմ, նույն կերպ կվարվեմ. դատավոր Բորիս Բախշիյան
«Պետք է պինդ լինել, հավատալ  սեփական ուժերին և արդարադատությանը, անպայման կհասնենք արդարադատությանը»,- Դատավորների ընդհանուր...
Աղբյուր` Panorama.am
15:13
Մատահոգված եմ, որ 4 դատավորները դիմում գրեցին գնացին.Արման Թովմասյան
«Մտահոգված եմ, որ 4 դատավորները դիմում գրեցին գնացին, այստեղ անխուսափելի է չմտահոգվելը, չգիտեմ, թե ով պետք է լինի դատավորներից, որ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Դեղձենին 20-25 օր շուտ կծաղկի
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է ագրոօդերևութաբանական տեղեկատվություն Արարատյան դաշտում դեղձենու...
Աղբյուր` Panorama.am
14:48
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը Global Finance ամսագրի «Աշխարհի լավագույն բանկեր» 31-րդ տարեկան մրցանակաբաշխության...
Աղբյուր` Panorama.am
14:43
Դատավորի վրա ճնշում լինելու դեպքում նա պետք է համապատասխան ընթացակարգով դիմի համապատասխան մարմիններին. Դատավոր Արթուր Ստեփանյան
«Այդ հարցը բազմաթիվ անգամ տրվել է դատավորներին և որևէ դեպքում ես դրական պատասխան չեմ լսել իրենցից»,-դատավորների ընդհանուր ժողովից...
Աղբյուր` Panorama.am
14:42
Դավիթ Ֆիդանյան. Կարծում եմ՝ ԱՄՆ դեսպանը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի գործով
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի անունից Հայաստանում ԱՄՆ դեսպան...
Աղբյուր` Panorama.am
14:24
Ահազանգ. Արմատախիլ են անում Ալեք Մանուկյան փողոցի ծառերը
Երևանի կենտրոնի ծառերի ապագան վտանգված է։ Այսօր արմատախիլ անելու հերթը Ալեք Մանուկյան փողոցի ծառերինն է։ Ծանր տեխնիկան  քոքահան է անում...
Աղբյուր` Panorama.am
13:59
Վարսեն Աղաբեկյանն ընդգրկվել է Պաղեստինի կառավարության կազմում
Պաղեստինի նախագահ Մոհամեդ  Աբասը հրամանագիր է ստորագրել՝ վստահություն հայտնելով Պաղեստինի տասնիններորդ կառավարությանը, ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
13:39
Կխնդրեի լսումներին ներառել հակադիր կարծիք ունեցողներին, այլապես կարող ենք իրար ջան ասել՝ ջան լսել. Արսեն Թորոսյան
«ԱԺ-ն որպես քաղաքական մարմին, ի դեմս Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի, հնարավորություն է տալիս մասնագետներին, շահառու ուժերին...
Աղբյուր` Panorama.am
13:34
Անհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան
«Օրացույցի յուրաքանչյուր նոր օր սոցիալ-քաղաքական սպասումների անտանելի ծանրության տակ ավելի ու ավելի է դառնում անտանելի ու ծանր»։
Աղբյուր` Panorama.am
13:17
Հունաստանի ափերի մոտ երկու ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
Հունաստանի Պելոպոնես թերակղզու մերձակայքում երկու երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աթենքի համալսարանի սեյսմոլոգիական լաբորատորիան։ 5,4...
Աղբյուր` Panorama.am
13:07
ՊԵԿ. Առցանց անմաքս առևտրի շեմը նվազեցվել է
2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ
Աղբյուր` Panorama.am
13:00
Հորը բռնության ենթարկած, հարևան կնոջը սպանած տղամարդուն տեղափոխել են հոգեկան առողջության կենտրոն
Հարևան կանանցից մեկի նկատմամբ էլ սպանության փորձ էր կատարել։ Նրան մեղադրանք է առաջադրվել
Աղբյուր` Panorama.am
12:49
ՍԱՏՄ-ն ժամկետանց ձվեր է հայտնաբերել
Մարտի 31-ի Սուրբ Զատկի տոնակատարությանն ընդառաջ՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մարտի 20-ից 29-ը ներառյալ վերահսկողական...
Աղբյուր` Panorama.am
12:38
Գիտենք, որ ինչքան սաղարթ՝ այնքան տերև, ինչքան տերև՝ այնքան շատ ֆոտոսինթեզ. Արմեն Բեգոյան
Երևանում քաղաքապետարանը լայն թափով փողոցների ողջ երկայնքով իրականացնում է ծառերի փոխարինման ծրագիրը։ Բնապահպաններն ահազանգում են, որ փոշու բարձր...
Աղբյուր` Panorama.am
12:29
Գևորգ Դաբաղյանը ծիրանափողի հնչյունները կհասցնի Նովոսիբիրսկ, ապա Ամստերդամ
Երաժշտական արվեստի 11-րդ փառատոնի շրջանակում Նովոսիբիրսկ երկրամասում ապրիլի 3-5-ը կայանալու է «Դուդուկի առեղծվածը» խորագրով համերգ,...
Աղբյուր` Panorama.am
12:28
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
«Այսօր դիմում եմ ներկայացրել աշխատանքից ազատվելու մասին»,-հայտարարել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:22
Վարոսյանը՝ Ռշտունու որոշման մասին. Իշխանությունները ո՞նց լուծեցին այդ հարցը, ժամանակը ցույց կտա
Վերջին մեկ ամսվա ընթացքում դադարեցվեցին չորս դատավորների լիազորություններ, երեկ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին էլ...
Աղբյուր` Panorama.am
11:46
Ռուբեն Մխիթարյանը՝ ՔՊ-ականներին. Դուք վախեցած եք, դա ակնհայտ է
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրում է. «Դուք վախեցած եք: Դա երևում է: Դա ակնհայտ է: Դա զգացվում է նույնիսկ ձեր հազիվ բռնվող...
Աղբյուր` Panorama.am
11:44
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը. Սուրեն Պետրոսյան
«Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհն անցնում է ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ։ Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին»։
Աղբյուր` Panorama.am
11:35
Օդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում օրերս հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։...
Աղբյուր` Panorama.am
10:53
Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է:...
Աղբյուր` Panorama.am
10:48
Հայաստանում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ն արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա»...
Աղբյուր` Panorama.am
10:37
Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ իր անունից սուտ հայտարարություններ են տարածվում։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Պետք է կոնկրետ հողի վրա կազմակերպել այդ ինքնապաշտպանությունը. Արմեն Այվազյան
«Տավուշի այդ բնակավայրերի բնակիչներն արեցին ամենագլխավորը, ասացին՝ մենք համաձայն չենք, կռվելու ենք»,-Aysor.am-ի «Հարցեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Իշխանությունը շատ լավ գիտեր, որ Վազգեն Ռշտունին ընտրվելու էր ԲԴԽ անդամ. Փաստաբան
12:39 29/03/2024

Իշխանությունը շատ լավ գիտեր, որ Վազգեն Ռշտունին ընտրվելու էր ԲԴԽ անդամ. Փաստաբան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}