Նորաշենի՝ լիազորությունները վաղաժամ դադարեցված համայնքապետը դատի է տվել Արարատի մարզպետին
Իրավունք
18:17 14/10/2019
Հայաստան

Նորաշենի՝ լիազորությունները վաղաժամ դադարեցված համայնքապետը դատի է տվել Արարատի մարզպետին

Վարչական դատարանը վարույթ է ընդունել Արարատ մարզի Նորաշենք համայնքի լիազորությունները վաղաժամ դադարեցված ղեկավար  Նորայր Գրիգորյանի հայցը: Նա պահանջում է անվավեր ճանաչել Արարատի մարզի Նորաշեն համայնքի ավագանու 2019 թ. սեպտեմբեի 10-ի արձանագրությունը, որպես ածանցյալ պահանջ վերացնել  ՀՀ Արարատի մարզպետի  սեպտեմբերի 27-ի թիվ ՄԿ-220-2019 կարգադրությունը: Որպես երրորդ անձ ներգրավվել է ՀՀ  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:  Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: Դատական նիստը նշանակված է 2020 թ. փետրվարի 20-ին:

Նշենք, որ ՀՀ Արարատի մարզպետի  սեպտեմբերի 27-ի կարգադրությամբ Արտակ Հարությունյանը նշանակվել է Նորաշեն համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

Հիշեցնենք, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը Նորայր Գրիգորյանի՝ արձակուրդ լինելու ընթացքում որոշում է կայացրել կասեցնել նրա լիազորությունները: Նորայր Գրիգորյանը մարզպետի այս որոշման մասին չի ծանուցվել։ Նրա կարգադրությամբ,  ժամանակավոր համայնքապետ է նշանակել  Արտակ Հարությունյանին մինչև  կայանան ընտրություններ։ Նորաշենցիները դեմ են Նորայր Գրիգորյանի՝ լիազորությունների դադարեցման որոշմանը: Նրանք գտնում են, որ մարզպետ Գարիկ Սարգսյանը, աչք փակելով իրականության վրա, օրինական ուժ չունեցող մի փաստաթղթի հիմքով անօրինական կարգադրություն է հրապարակել ու դադարեցրել իրենց  համայնքապետի լիազորությունները:

Նորաշենցիները նաև նշում են, որ  Ն. Գրիգորյանին առաջարկվել է մտնել «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցություն, հրաժարվել է, բայց միշտ եղել է իշխանության կողքը։
Նորաշենցիները մի քանի օր բողոքի ակցիաներ են իրականացրել Նորաշենում, Արարատի մարզպետարանի շենքում,  նաև կառավարության դիմաց:

 

Placeholder
Նորաշենի՝ լիազորությունները վաղաժամ դադարեցված համայնքապետը դատի է տվել Արարատի մարզպետին