Կրթություն, գիտություն 12:12 06/11/2019 Հայաստան

ԵՊՀ դոցենտ. Ստացվում է, որ մենք այլևս ոչ մեկի պետք չենք

«Դպրոցը նոր ավարտածներին եթե տանք միջին մակարդակի թելադրություն, 90 տոկոսն անբավարար կստանա: Մեր երազած որակից շատ հեռու է դպրոցներում «Հայոց լեզու» առարկայի դասավանդումը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ Հայոց լեզվի ամբիոնի դոցենտ Անաիդա Մովսիսյանը՝ խոսելով «Հայոց լեզու», «Հայ գրականություն»,  «Հայոց պատմություն» առարկաները բուհերում ոչ պարտադիր դարձնելու ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված նախագծի մասին:

Նա նշեց, որ համալսարանում չեն անցնում նույն բաները, ինչ դպրոցում, այլ անցնում են խոսքային էթիկետ, հրապարակային ելույթ, բանավեճի արվեստ:

«Այս մասին ոչ ոք չի խոսում, կարծում եմ, իրենք չգիտեն էլ, որ համալսարանում վաղուց «Հայոց լեզու ու գրականություն» առարկա չէ, այլ «Հայոց լեզու և խոսքի մշակույթ»,- նշեց նա:

Ա. Մովսիսյանի խոսքով, իրենք  տեղյակ էին, որ նման նախագիծ է նախապատրաստվում, սակայն իրենց զայրացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը:

«Նախագիծը դեռ քննարկվում է, բայց երկրի ղեկավարն արդեն ուղղորդված կարծիք ունի, դրեց այս նախագծի դատավճիռը, թե ինչպես պետք է այն ավարտվի: Մենք դեմ չէինք հանդիպել, զրուցել, քննարկել, բայց ինչպե՞ս կարելի է նման կանխակալ տրամադրվածություն ունենալ այս ամենի հանդեպ: Վարչապետը միայն մի կողմի կարծիքին էր տեղյակ, ու արտահայտում էր հենց այդ կողմի կարծիքը»,- նշեց դասախոսը:

Նա ասաց, որ «Հայոց լեզուն» ոչ մասնագիտական ֆակուլտետներում տարեկան 40 ժամ են անցնում, ծիծաղելի է, որ այդ 40 ժամը խանգարում է մասնագիտական մյուս առարկաների դասավանդմանը:

«Իհարկե, կան հարցեր, որ պետք է բարձրացնել մասնագիտական առարկաների որակը, կարելի է ամեն  ֆակուլտետում  «Հայոց լեզուն» անցնել՝ ավելի համապատասխանեցնելով տվյալ մասնագիտության բառապաշարին, բայց այսպես բռնել ու միանգամից նախագիծ ներկայացնել՝ առանց մեզ հետ  քննարկելու, առանց խոսելու»,- նշեց Ա. Մովսիսյանը:

Նա ընդգծեց, որ շատ վիրավորական էր երկու օր առաջ նախարար Արայիկ Հարությունյանի այն արտահայտությունը, որը քմծիծաղով ասել է՝ այստեղ աշխատատեղ կորցնելու խնդիր կա:

«Այո, կա այդ խնդիրը: Անընդհատ գյուղերում, քաղաքներում պայքարում են մի երկու աշխատատեղ ստեղծելու համար, իսկ իրենք հաշվե՞լ են, թե քանի մարդ, մտավորական, գիտությունների թեկնածուներ, դոցենտներ կհայտնվեն փողոցում, որոնք վաղուց արդեն երիտասարդներ չեն, ամբողջ կյանքը նվիրել են այդ գործին ու մեկ էլ հայտնվում են կոտրած տաշտակի առջև: Մենք անընդհատ սպասում էինք փոփոխությունների, աշխատավարձերի բարձրացման, գիտական  գործեր կանենք, բայց ստացվում է, որ մենք  այլևս ոչ մեկի պետք չենք»,- նշեց ԵՊՀ դասախոսը:

Դոցենտի խոսքով, նաև կնվազեն պատմության, բանասիրության ֆակուլտետներ դիմողների թիվը, քանի որ հետագայում դասավանդելու, հայագիտությամբ զբաղվելու հեռանկար չեն տեսնի, աշխատանք չեն ունենա: Ա. Մովսիսյանն ասաց, որ եթե մասնագետները չաշխատեն համալսարանում, նրանք նաև  գիտությամբ զբաղվելու հնարավորություն չեն ունենա:

«Խոսվում է  մասնագիտական գրականության  մասին, որ թարգմանված  չկա: Դրա համար միջոցներ են պետք: Նախ սկսենք  միջոցներից,  եթե լինեն այդ միջոցները,  կարճ ժամանակում հարյուրավոր գրքեր  կթարգմանվեն ու կգրվեն: Խոսում են կոռուպցիայի մասին: Եթե գիտեք կոռուպցիա կա, բռնեք: Հայոց լեզուն ու գրականությունը հանելով՝ կոռուպցիան կվերանա՞:
Այսինքն շատ վիրավորական,  արհամարհական մոտեցում է մտավորականության հանդեպ»,-ասաց նա:

ԵՊՀ դոցենտը հարցնում է, արդյո՞ք գիտեն, որ Հայոց լեզվի բացատրական բառարանը վերջին անգամ տպագրվել է 1980-ականներին, այն դեպքում, երբ հենց իրենց կողմից նշված երկրների համալսարաններում ամեն տարի բացատրական բառարաններ են լույս տեսնում:

Հիշեցնենք, որ այսօր ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ են անում, բողոքում են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից  մշակված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր նախագգծի դեմ, որի համաձայն, բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չի լինելու:

Նրանք նաև ստորագրահավաք են սկսել, դիմելու են ՀՀ նախագահին, վարչապետին ու ԱԺ նախագահին՝ պահանջելով կանխել այդ փոփոխությունները: 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:22
Պետք է կոնկրետ հողի վրա կազմակերպել այդ ինքնապաշտպանությունը. Արմեն Այվազյան
«Տավուշի այդ բնակավայրերի բնակիչներն արեցին ամենագլխավորը, ասացին՝ մենք համաձայն չենք, կռվելու ենք»,-Aysor.am-ի «Հարցեր...
Աղբյուր` Panorama.am
10:16
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու այլոց բնակարանները
«Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի բնակարանում»։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Արցախի նախագահը այլ դիրքորոշում ունի և դրա մասին բաց խոսում է. Աբրահամյան
«Փաշինյանը հավաստիացրել է ադրբեջանցի գործընկերներին՝ անհանգստանալու բան չկա, իրենք չեն ճանաչում Արցախի վտարանդի կառավարությունը, Արցախի հարցը փակելու ճանապարհին պատրաստ են ծայրահեղ քայլերի»։
Աղբյուր` Panorama.am
09:51
Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զարմանցել է, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում  Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի մաս։...
Աղբյուր` Panorama.am
09:46
Հռոմի պապը խախտել է ավանդույթն ու լվացել միայն կին բանտարկյալների ոտքերը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հինգշաբթի օրը Հռոմի բանտում լվացել է 12 կանանց ոտքերը՝ ոտնլվայի արարողության ժամանակ։ Սա առաջին անգամն է, որ Հռոմի պապն...
Աղբյուր` Panorama.am
09:42
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը
Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ առավոր շուտ եկել են իր տունն են խուզարկում՝ զենք -զինամթերք հայտանաբերելու...
Աղբյուր` Panorama.am
09:39
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
«Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ է Մոսկվայի տեսակետին, գիտի Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին՝ նպաստելու Ադրբեջանի հետ...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրացավ տասնօրյա ժամկետը, երբ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Ոսկեպար, Բաղանիս և հարակից...
Աղբյուր` Panorama.am
09:23
Փոխանակման կետերում ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.72 դրամ՝ էժանանոլով 0.57 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ներդրումային հիմնադրամը, որպես «Զարգացման արցախյան գործակալություն» ՊՈԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հո նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր` Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Պաշտոնային ոչ հարիր պահվածքը ազդելու է Հայաստանի կողմից արտերկրում նշանակված 51 պատվավոր հյուպատոսների գործունեության վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԳՆ արարողակարգի ղեկավար Գագիկ Վանոյանը, որը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա Դիանա Գալոյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնտեսագիտական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը, մեր տեղեկություններով, շուտով...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից ի վեր Նիկոլ Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանությունն...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել՝...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2019թ ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը այսպիսի միտք արտահայտեց. «Մենք...
Աղբյուր` Panorama.am
08:51
Գյանջայի Ալիևի անվան պողոտայում խոշոր հրդեհ է բռնկվել
Ադրբեջանի Գյանջա քաղաքի՝ Հեյդար Ալիևի անվան պողոտայի հինգհարկանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում են ադրբեջանակն...
Աղբյուր` Panorama.am
08:30
Ավագ ուրբաթ
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:
Աղբյուր` Panorama.am
07:34
Որ հասցեներում այսօր լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:29
Վազգեն Ռշտունի. Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ցանկանում եմ իրազեկել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}