Իտալիան կդառնա առաջին երկիրը, որը կլիմայի փոփոխությունը պարտադիր ուսումնական ծրագիր է ընդգրկում
Հաջորդ տարվանից Իտալիայի դպրոցների յուրաքանչյուր դասարանում կպահանջվի ուսումնասիրել կլիմայի փոփոխությունը և կայունությունը՝ փորձելով երկիրը դիրքավորել աշխարհում որպես բնապահպանական կրթության ոլորտում առաջատար։ Այս մասին գրում է CNN-ը։
Կրթության նախարար Լորենցո Ֆիորամոնտին ասում է, որ բոլոր հանրակրթական դպրոցները տարեկան 33 ժամ պետք է ուսումնասիրեն կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրները:
Դասերը կներառվեն արդեն իսկ առկա քաղաքացիական հասարակության դասերի մեջ, որոնք կունենան «բնապահպանական հետք»՝ սկսած 2020-ի սեպտեմբերից:
Բացի այդ, կայուն զարգացումը կհայտնվի նաև ավելի ավանդական առարկաներում, ինչպիսիք են աշխարհագրությունը, մաթեմատիկան և ֆիզիկան:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ