Կրեմլը մեկնաբանել է Նազարբաևի առաջարկը՝ Պուտին-Զելենսկի հանդիպման վերաբերյալ
Կրեմլը բարձր է գնահատում Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ջանքերը՝ ռուս-ուկրաինական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ավելի վաղ Նազարբաևի առաջարկը՝ կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպում Ղազախստանում:Այս մասին գրում է Ria-ն։
Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի նախագահը չի հրաժարվում հանդիպել Վլադիմիր Զելենսկու հետ, սակայն այժմ բոլորը կենտրոնացած են «Նորմանդյան ձևաչափի» հանդիպման պատրաստման վրա:
«Իհարկե, Պուտինն ինքն է ասել, որ երբեք չի հրաժարվում այդպիսի հանդիպումներից, և այս հանդիպումից նույնպես, բայց նա կարծում է, որ այդ հանդիպումը հանուն հանդիպման քիչ օգուտ կբերի։ Այն պետք է լավ նախապատրաստված լինի: Այս առումով, մենք ներկայումս կենտրոնացած ենք «Նորմանդյան ձևաչափի» հանդիպման նախապատրաստման վրա»։ Դրա համար, իհարկե, պետք է կատարվեն Մինսկում ստանձնած բոլոր պարտավորությունները», - ասել է Պեսկովը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ